Ածական

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականները չեն հոլովվում, բայց եթե խոսքի մեջ հանդես են գալիս գոյականաբար, կարող են հոլովվել եզակի և հոգնակի թվով: Օրինակ Սպիտակը մաքրության խորհրդանիշն է: Ես խաղում եմ սպիտակներով:
Բայց կան բառեր, որոնք հավասարապես կարող են հանդես գալ և՛ իբրև գոյական, և՛ իբրև ածական:
Օրինակ աղքատ, բարեկամ, խենթ, դավաճան, խավար, ծերունի, հիվանդ, հարևան, հարազատ, հարուստ, գող, որբ, սուտասան, սուրբ, դպրոցական, զինվորական կտրիճ և այլն:

Առաջադրանքներ:
1. Կազմի՛ր բառակապակցություններ` ա) շարքի բառերի հետ գործածելով գոյականներ, բ) շարքի գոյականների հետ գործածելով ածականներ:
ա) մարմարրյա-մարմարրյա սրահ, մրգատու-մրգատու ծառ, շքեղ-շքեղ տուն, բերրի-բերրի հող, կեղծ-կեղծ մետաղադրամ, անարատ-անարատ կաթ:
բ) զգեստ-երեկոյան զգեստ, վերաբերմունք-անմարդկային վերաբերմունք, լռություն-քար լռություն, միտք-պայծառ միտք, կյանք-երջանիկ կյանք:

2. Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական: Ապստամբ, խավար, դպրոցական, հարուստ, դավաճան, կենդանի:

Ապստամբ- Ապստամբները ներխուջեցին քաղաք: Ապստամբ քաղաքացիները փակել էին քաղաքի ճանապարհները:

խավար-խավար գիշեր եր սկսել: Խավարի մեջ փայլում էին իրա աչքերը:

դպրոցական-Դպրոցական պայուսակներով աշակերտները մտնում էին ներս:Դպրոցակաները վազվզում էին միջանցքում:

հարուստ-Այդ զարթը շատ հարուստ տեսք ուներ: Հարուստները արանձին սրահում էին ճաշում:

դավաճան-Հայրենիքի դավաճանը ծնողին էլ կդավաճանի: Դավաճան տղան մատնել եր ընկերոջը:

կենդանի- Կենդանի ձուկը թփրտում էր ծովի ափին: Կենդանիները հավաքվել էին անտառի կենտրոնում:

3. Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ, տերև և փուշ, երանգ և երփն, ձայն և վիշապ, թույր և ձյուն, սուր և ծայր, դատարկ և գլուխ, շեկ և հեր, գունդ և ձև, փրփուր և բաշ, միշտ և ժպիտ, ձյուն և փրփուր:

Առյուծասիրտ, փշատերև, երփերանգ, վիշապաձայն, ձնաթույր, սրածայր, դատարկագլուխ, շիկահեր, գնդաձև, փրփրաբաշ, մշտաժպիտ, ձյունափրփուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *