Untitled

Образуй от данных слов однокоренные слова, отвечающие на вопросы КАКОЙ? КАКАЯ?

мука – мучной, холод – холодный, тьма- темный, брат- братский, работа- рабочий, гриб- грибной, друг- дружный, снег- снежный, птица- птичий, дерево- деревянный, рука- ручной

Найдите “лишнее” слово:

  • Купить, покупка, покупатель, купец, купальник, накупить.
  • Пар, запариться, парное (молоко), пара (обуви).
  • Лень, лентяй, лента, ленивец.
  • Водяной, вода, водичка, подводник, водитель.

Вставить, где нужно, пропущенные буквы. Подобрать проверочные слова.

  • Честный ответ, интересная книга, бесхитростные слова, лестный отзыв, перекрестный огонь, вирусная инфекция, парусный спорт, частное лицо, тростниковые заросли, кризисная ситуация, словесное искусство, безвкусная пища, опытный наездник, чествовать гостя, чувствовать усталость.

Вставить пропущенные буквы, подобрать проверочные слова.

  • сосна звезда, широкий, зеленый, холода, голова, воздушный, веселый, кормушка, жемчужина, торговля, стрелок, глотать

Вставить пропущенные буквы, подобрать проверочные слова.

  • Спешите упражнение чисто и красиво. Не спешите во время еды.
  • Дети поласкали пушистого котенка. Мама полоскала белье.
  • Саша громче всех запевал песню. Больной запивал лекарство водой.
  • Бабушка давно поседела. Дедушка посидел на скамейке и ушел.

Դասարանում 29.09.2022

Կարդա՛, ապա կատարի՛ր առաջադրանքները։

Հնչյուն և տառ

Հնչյունը արտասանվում է և լսվումՏառը հնչյունի գրության նշանն է, որը գրվում է ու կարդացվում:

Հայերենն ունի 39 տառ, 36 հնչյուն։
Է հնչյունի համար ունենք երկու տառ՝ է և ե:
Օ հնչյունի համար նույնպես ունենք երկու տառ՝ օ և ո:
Եվ, ընդհակառակը, կան տառեր, որոնք երկու և ավելի հնչյուն են նշում:
Բառասկզբում ո տառը նշում է երկու հնչյուն՝ վօ. որս, ոզնի:
Բառասկզբում ե տառը նույնպես երկու հնչյուն է նշում՝ յէելակ, երգ, երազ:
Առանձին գործածվելիս և-ը նշում է երեք հնչյուն՝ յէվ, իսկ բառամիջում և բառավերջում՝ երկու կամ երեք հնչյուն՝ էվյէվհարևան, ուղևոր, սև, նաև:
Շատ բառերում ը հնչյունը լսվում է, բայց չի գրվում. ս(ը)խալ, ն(ը)կար:
Այդ է պատճառը, որ հայերենում տառերը ավելի շատ են, քան հնչյունները:
Նույն պատճառով էլ շատ բառերում հնչյունների և տառերի քանակը նույնը չէ. ոզնի` (4 տառ, 5 հնչյուն), ձնծաղիկ` (7 տառ, 8 հնչյուն):

Կատարիր առաջադրանքները՝

1.Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում`

 արև-3 տառ 4 հնչյուն, արմատ-5 տառ 5 հնչյուն,  կրակ- 4 տառ 5 հնչյուն, որոգայթ-7 տառ 8 հնչյուն, որոշել-6 տառ 7 հնչյուն, չորս-4 տառ 4 հնչյուն, մոտենալ-7 տառ  7 հնչյուն, եղնիկ-5 տառ 6 հնչյուն։

 2.Հաշվի՛րթե տրված բառերի մեջ քանի՞ տառ և քանի՞հնչյուն կա:

Երեք-4 տառ 5 հնչյուն, տերև-4 տառ 5 հնչյուն, հարևան-6 տառ 7 հնչյուն, ամենաերկար-10 տառ 11 հնչյուն, ոզնի-4 տառ 5 հնչյուն, վերջ-4 տառ 4 հնչյուն, ով-2 տառ 2 հնչյուն, կես-3 տառ 3 հնչյուն, երբ-3 տառ 4 հնչյուն։

Հայկական լեռնաշխար

Սև ու Կասպից ծովերի միջև, Կովկասյան լեռներից հարավ, կա մի <<լեռնային կղզի>>, որն անվանում են Հայկական լեռնաշխարհ։ Այն մեր պատմական հայրենիքն է։ Շրջակա մյուս տարածքներից այն տարբերվում է իր բարձրադիր դիրքով։ Ծովի մակարդակից լեռնաշխարհի միջին բարձրությունհ 1700 մ է։ Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է; Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններ; Հայկական լեռնաշխարհի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում;

Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որն սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից։ Այնուհետև՝ ընդունելով Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ և մի շարք այլ վտակներ, այն միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Հնում Երասխը մի մեծ բազուկով անմիջապես թափվել է Կասպից ծով։ Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը:Երասխը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն ամբողջությամբ հոսում է մեր հայրենիքով։ Երասխի կամ Արաքսի մասին նույնպես հյուսվել են այլևայլ ավանդություններ, իսկ ժողովուրդն այն կոչել է պարզապես Մայր Արաքս։Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր և բազմաթիվ միջին ու փոքր մեծության լճերով։ Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում խոշոր լճերը սովորաբար կոչվել են ծով կամ ծովակ։ Խոշորներից Սևանա լիճը, որ հնում հայտնի էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անունով, ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր։ Այս ձկնառատ (իշխան, գեղարքունի և այլն) լիճն են թափվում 29 գետեր ու գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։

Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից է Վանա լիճը կամ Բզնունյաց ծովը, որն ավելի քան երկուսուկես անգամ մեծ է Սևանա լճից։ Չնայած լճի աղիությանը, նրանում բազմանում է տառեխ ձուկը։

Օգտակար նյութեր՝

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ

Let’s learn

Learn and compare (Սովորի՛ր և համեմատիր)

1.Whitch bag is the heaviest? The green bag is the heaviest.

3. Whitch eraser is the biggest?

The blue eraser is the biggest.

4. Whitch key is the lightest?

The orange key lightest.

5. Whitch ruler is the longgest?

The yellow ruler longgest.

6. Whitch picture is bigger?

The blue picture bigger.

2. Ryan is the best dancer.

Ann is the worst dancer.

3. Ryan is the best singer.

Kevin is the worst singer.

4. Kevin is the best runner.

Ryan is the worst runner.

5.Ryan is the best soccer player.

Kevin is the worst soccer player.

6.Ann is the best cook.

Kevin is the worst cook.

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ
 ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան—երան
Թռչելով
Օդի վրան:

  1.  Կարմիրով գրված բառերը, արտահայտությունները դո՛ւրս գրի ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ ր:        շաղալեն-շաղ տալ, Ծովի ծոցին-ծովի գրկում,                    հերկելով- տրակտորով, երան-թեթև քամի
  2. Կապույտով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները:                        ձյունիկ-փատիլ, ալ-նշան, հողմ-քամի

Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

Որևէ թիվ երկու թվերի գումարով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ թիվը բազմապատկելով յուրաքանչյուր գումարելիով և ստացված թվերը գումարելով իրար։

Օրինակ՝ 19(7+8)=197+198=133+152=285

Օրինակ՝ 19440+19460=194(40+60)=194100=19400

Դասարանական առաջադրանքներ

1․ Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը

  • 8(7+5)=96

  • 4(91+64)=620

  • (375+58) 2=866

  • (119+32) 100=15200

2. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով

Օրինակներ՝

194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400

164‧80-164‧30=164‧(80-30)=164‧50=8200

  • 132‧70+70‧68= 633080

  • 973‧37-27‧37=1331038

  • 388‧99+12‧99= 3848460

  • 462·120-462·70= 3848460

3. Հաշվե՛ք առավել հարմար եղանակով

Օրինակներ՝

194‧40+194‧50+19410=194‧(40+50+10)=194‧100=19400

164‧80-164‧20-164‧10=164‧(80-20-10)=164‧50=8200

  • 251·256+251·122+251·34=267583570

  • 361·145+361·53+361·52 =145276508

  • 164·243-164·53-164·9=18929700

4. Մարդատար գնացքը կազմված է 16 վագոնից, որորնցից յուրաքանչյուրում կա 56 տեղ։ Քանի՞ ազատ տեղ է մնացել, եթե գնացք է նստել 837 ուղևոր։ 16×56=896 896-837=59

5 Առաջին գրքում կա 256 էջ, երկրորդում՝ 80 էջով ավելի, իսկ երրորդում՝ երկրորդից 112 էջով ավելի։ Քանի՞ էջ կա երրորդ գրքում։256+80=336 336+112=448

Տնային առաջադրանքներ

1.Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը

  • 6(9+6)= 90

  • (37+5)20= 840

  • (10-3)11= 77

  • (11-9)12= 24

2. Հաշվե՛ք առավել հարմար եղանակով

  • 73+75+72=294

  • 49+411+43=1332

  • 252+253+255=1250

  • 3216+324+325=11140

3. Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք 137։ Ո՞րն է այդ թիվը։ 122

Ծիրանի ծառը

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

  1. Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ։ Ինքը մտածում էր որ ինչի է ծիրանը աճել և ոչվոք չի քաղում
  2. Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին։ Պատասխանդ հիմնավորի՛ր։Իմ կարծիքով Օգին  խիստ, վճռական և խելացի առաջնորդ էր
  3. Կարդա՛ և վերլուծի՛ր (բացատրի՛ր) ընդգծված հատվածները: Յուլիսիսը գտնում էր որ մարդը աշխատանքի մեջ հաջողություն ունենալու համար պետք է լինի հաբերատար, խելացի և ոչ նյարդային։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Առաջադրանքներ

  1.  Կարմիրով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:օրան օրան- Քաղած հացահատիկ,     պաղել-Սառչել,                հևալ- Արագ-արագ,  մարմանդ-Մեղմ,            դալուկ-Դժգույն, գույնը գցած, գունատ:
  2. Կանաչով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:առավոտ-լուսածագ,        արև-արեգակ, քող-շղարշ, քուն-նինջ,               մշուշ-Մառախուղ, քամի-Հողմ, ժիր-Աշխույժ
  3. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով: վար եկան-իջան, շար եկան-շարվեցին,   բուք արավ-ցրտեց,  սուգ արավ-տխրություն,      շող կապեց-շողաց, մաղ տալով-մաղել,                  շաղ տալով-շաղելով, փախ տվավ-փաղչել,

Grammar practice: Comparatives and Superlatives

Մենք ածականների համեմատական և գերադրական աստիճանները ցույց տալու համար միավանկ ածականներին ավելացնում ենք ‘-er’ , և ‘-est’:

small(փոքր) – smaller (ավելի փոքր) – the smallest (ամենափոքր)

ier’ և ‘-iest’ ավելացնում ենք ‘y’-ով վերջացող երկվանկանի ածականներին, երբ ‘y’-ից առաջ ունենք բաղաձայն: Այս դեպքում ‘y’-ը դուրս է գալիս:

happy (ուրախ) – happier (ավելի ուրախ) – the happiest (ամենաուրախ)

Բազմավանկ ածականների համեմատական աստիճանը կազմում ենք՝ օգտագործելով ‘more’: (beautiful – more beautiful :գեղեցիկ-ավելի գեղեցիկ), իսկ գերադրականը՝ ‘the most’-ի օգնությամբ: ( beautiful– the most beautiful:ամենագեղեցիկ).

Tall-taller-the tallest

Big-bigger-the biggest

Poor-poorer-the poorest

Old-older-the oldest

Short-shorter-the shortest

Strong-strongger-the strongest

Good-better-the best

Bad-worse-the worst

Little-less-the least