Ելքի-մուտքի ստուգատես․ 5-րդ դասարան

  • Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:    Իմ սիրելի վայրը կրթահամալիրում Ագարակն է
    • Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին, ընկերը, ուսուցիչը որ միշտ՝ քեզ օգնել է:      Իմ ամենա լավ ընկերը Սուրենն է, իսկ իմ ամենա սիրելի ուսուցիչը՝ ընկեր Անին։
  • Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

    Բառարանընթերցման ֆլեշմոբ 

  • Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։     Ես կարդացել եմ Հարրի Փոթերը, Մաինկրաֆտի գիրքը, Թոմ Սոերի արկածները և Կիպլինգի հեքիաթները։
  • Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:      Իմ ամենասիրելի բանաստեղծությունը Ե․ Չարենցի “Հայրենիքում” բանաստեղծությունն է։
  • Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։ Այս տարվա իմ ամենասիրելի առարական մաթեմատիկան է, որովհետև ես փոքր ժամանակից լավ մաթեմատիկա գիտեի և ինձ հաշտ է տրվել այդ առարկան։
  • Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։ Ես ամենալավը օտար լեզուներից տիրապետում եմ ռուսերենին։
  • Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

    Բառարանընթերցման ֆլեշմոբ

  • Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Շատ տարբեր ճամփորդությունների եմ մասնակցել, օրինակ Վայք կատրված եռօրյա ճամփորդությունը։
  • Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։     Իմ ամենա սիրելի օրը այս տարվա մեջ մարտի մեկն է։
  • Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։      Իմ ամենա չսիրած օրը այս տարվա մեջ դեկտեմբերի մեկն է։
  • Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։        Իմ ամենահետաքրքիր նյութը “Ես ցանկություների ծառի տակ”  ստեղծագործական աշխատանքն է, որհովետև այդ պատմվածքի կեսը իրական էր։
  • Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։ Իմ ամենաանհտաքրքիր նյութը իմ կարծիքով Ղազարոս Աղայանի մասին նյութն է, որը մենք ենք գրել՝ օգտվելով տարբեր աղբյուրներից։ 

    Ղազարոս Աղայանш մասին

  • Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:  Ես շատ ուրիշ գիտելիքներ ձեռք կբերեմ։
  • Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան/Հյուսիսային դպրոցից։     Ես ամենաշատը Մայր դպրոց գնալուց հետո կհիշեմ մեր լողավազանը։
  • Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:   Իմ կարծիքով միջին դպրոցում ինձ սպասվում է շատ ընկերներ  
  • Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան/Հյուսիսային դպրոցում։     Իմ կարծիքով Միջին դպրոցում կա երրորդ հարկ, իսկ Հյուսիսայինում չկա
  • Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ:   Ես շատ ուրաախ եմ, որ տեղափոխվում եմ միջին դպրոց, որհովետև այնտեղ մեծ տարածք կա և ֆուտբոլի դաշտ։
  • Ինչո՞ւ ես գալիս դպրոց:    Ես գալիս եմ դպրոց, որ սովորեմ և ընկերներիս հետ լինեմ։
  • Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։Իսկ դու սիրում ես քո Հյուսիսային դպրոցը

Կատարի՛ր առաջադրանքները

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ-սրտային, վախ-վախկոտ, քար-քարոտ, մայր-մայրական, երկինք-երկրնային, արև-արևոտ, փայտ-փայտե, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթյա, օդ-օդային, ծաղիկ-ծաղկային, եղբայր-եղբայրական, ոսկի-ոսկյա, արծաթ-արծաթյա, ծով-ծովային, Ամերիկա-ամերկիկական, Ֆրանսիա-ֆրանսիական, Գերմանիա-գերմանիական:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ-ամենից վատ, գեղեցկագույն-ամենա գեղեցկագույն , բարձրագույն-ամենա բարձրագույն, ամենաազնիվ-ամենից ազնիվ, ամենից հզոր- ամենա հզոր, ամենից ահեղ-ամենա ահեղ, համեստագույն-ամենա համեստագույն, ամենահին-ամենից հին, ամենից ծանր-ամենա ծանր, ամենալուրջ-ամենից լուրջ, ամենից խոշոր-ամենա խոշոր:

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ-երեսուն, չորս տասնյակ-քառասուն, հինգ տասնյակ-հիցուն, վեց տասնյակ-վաթսուն, յոթ տասնյակ-յոթանասուն, ութ տասնյակ-ութսուն, ինը տասնյակ-ինսուն:

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

մինչև հարյուրը թվերը գրվում են միասին,

հարյուրից հետո առանձին:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786b

Եզոպոսի առակներից

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թվին, Վենետիկում:

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

աշխարհի, մարդիկ, թագավորները, անարդար, թվին

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից: Աշխարհի ամենա վատ բանը

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է  լեզուն աշխարհի ամենալավ բանը:   

Լեզում աշխարհի ամենալավ բանն է, քանի որ այն գիտելիքի, մտքի գորցիքն է գիտության բանալին։ Մարդկանց շփման միջոցն է, մտքերն ու զգացմունքները արտահայտելու միջոցը։

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած: 

Քանի լեզու գիտես` այնքան մարդ ես:

Քաղցր լեզուն օձը բնից կհանի:

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը: 

դեմքեր-եր, առակներ-ներ, աշակերտներ-ներ, մարդիկ-իկ,

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում: (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ)

Աղվեսն ու խաղողը

Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջեղության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:

Ղազարոս Աղայանш մասին

Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնակի կարևորություն ունի նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայկական դպրոցներում։

Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհե աշխարհ կտրող քարավանապետ։

Առաջադրանքներ

  1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի-գոյական, հայտնի-ածական, մեծ-ածական, կանաչ-ածական, աղջիկ-գոյական, գետ-գոյական, բուք-գոյական, բարի-ածական, տգեղ-ածական, ճշմարտություն-գոյական, անտուն-ածական, բարկացկոտ-ածական,          Գայանե-գոյական, տուն-գոյալան, կատու-գոյական, գունավոր-ածական, կաղամբ-գոյական, հեռուստացույց-գոյական, խակ-ածական, Հայաստան-գոյական, հետաքրքիր-ածական, վարդ-գոյական, Վարդուհի-գոյական, փշոտ-ածական, լիճ-գոյական, ալիք-գոյական, հզոր-ածական, բարձր-ածական, մարտ-գոյական, մարտակառք-գոյական, կառապան-գոյական, հմուտ-ածական, մարտական-ածական, եռանիվ-ածական, հեծանիվ-գոյական, ալ-ածական, պատմություն-ածական, պատմական-ածական, թռչուն-գոյական, թռիչք-գոյական, խիզախ-ածական, բարի-ածական, բարեկամական-ածական, շքեղ-ածական, գարուն-գոյական, գարնանային-ածական, արևոտ-ածական, արև-գոյական, երկար-ածական:

2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա Բ

Մեծ — մեծանալ

բարձր — բարձրանալ

չոր — չորանալ

չար — չարանալ

ածականից դառնում է բայ

3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է:

1)կանաչ-ածական (հատկանիշ ցույց տվող բառ) 2) կանաչում է բայ (գործողություն ցույց տվող բառ)

Ի՞նչ պատկեր. ուղիղ գիծ է ստացվել: Գիծն ուղղի´ր, որ պատկերը ճիշտ ստացվի:

1)ուղիղ-ածական (հատկանիշ ցույց տվող բառ) 2) ուղղել է բայ (գործողություն ցույց տվող բառ)

Այդ քաղաքում մի բարի հսկա էր ապրում: Հսկան բարիացավ ու երեխաներին այգի

հրավիրևց:

1)բարի-ածական (հատկանիշ ցույց տվող բառ) 2) բարիացավ է բայ (գործողություն ցույց տվող բառ)

Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:

1)գեղեցիկ-ածական (հատկանիշ ցույց տվող բառ) 2) գեղեցկանալ է բայ (գործողություն ցույց տվող բառ)

Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն: Արքան գոռոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:

1)գոռոզ-ածական (հատկանիշ ցույց տվող բառ) 2) գոռոզանալ է բայ (գործողություն ցույց տվող բառ)

4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

գոյական-ծաղիկ, ժամացույց,ջուր,սար,մարդ,երեխա,նավաստի,օձ,ամպ,ինքնաթիռ,առվակ,գարուն,թիթեռ,պահակ,նավակ,հատիկ,

ածական-ջինջ,բուրավետ,մեծ,ջրոտ,ուրախ,ծաղկավետ,հրաշալի,մաքուր,ճկուն,սև,պայծառ,սպիտակ,զաղտնի, ոսկեզօծ,երկաթյա

բայ-վազել,թրթռալ,թիավարել,ջրել,լողալ,վազվզել,սողալ,իջնել,բացվել, չխկչխկալ,գոռգոռալ,բարձրանալ,պահել,ոսկեզօծել

ԱՐԵՎ ԵՎ ԼՈԻՍԻՆ

Ասում են, իբրև, երկնում կապուտակ
Կա մի լուսեղեն սիրուն ապարանք.
Այնտեղ եթերքում, ամպերի գլխին
Ամուր, անսասան կանգնած է նա մին:

Նրա դռներին պահնորդ չէ հսկում,
Ոչ մոտից անցնող, ոչ ձայն է լսվում.
Միայն դյութական ամրոցի միջին
Տաշտըն առաջին չոքած է մի կին:
Խմոր է հունցում, և բազուկները

Վերև են քաշած մինչ արմունկները.
Խմոր է հունցում և անուշ երգում,
Որ փափկահնչյուն լռին եթերքում
Անոսր այերը թեթև տատանում,
Կամաց հեռանում է, անհետանում:

Ահա համրընթաց, ձյունափայլ, ճերմակ
Ամպերը կտրած միմյանց քամակ,
Ինչպես գնայուն լեռներ ահագին
Ունկնդիր են այն քաղցրալուր երգին:
Այն հրաշագեղ կինն երկնաբնակ

Ունի երկու հատ գեղեցիկ զավակ.
Եվ ահա կանչեց իր սիրուն զույգին,
Ձայն տվեց թե չէ՝ դուրս եկան կողքին:
Աղջիկ է մեծը, անունն՝ Արեգակ,
Նմանը չըկա երկնքում հրեշտակ.

Աչքերը սև-սև, մազերը գանգուր,
Հոնքերը կեռ-կեռ, ասես մի-մի թուր.
Իսկ փոքրը՝ տղա, անունը Լուսնյակ,
Շարմաղ, ինչպես ձյուն, իրավ լուսունակ:
Ապա թե խոսեց մայրը լուսածին.

— Գնացե՛ք, որդիք, Արեգակ, Լուսին,
Մեկդ գիշերը, մյուսդ ցերեկը,
Լուսավորեցեք խավար աշխարհքը.
Դե՛հ, բավական է, գնացեք, որդիք,
Հերիք խավարում խարխափեն մարդիկ:

— Ես ցերեկը կերթամ, ասաց Լուսնյակը,
Լուսավորելու խավար աշխարհքը,
Եվ այնտեղ ինչ որ տեսնեմ, նկատեմ,
Կըգամ քեզ, մայրիկ, մին-մին կըպատմեմ:
— Վա՜հ, չէ՜, ես պիտի գնամ ցերեկը,

Խոսեց վրդովված սիրուն Արեգը.
Միթե աղջիկը կըշրջի՞ գիշերը,
Որոշիր, խնդրեմ, մայրիկ, մեր դերը:
— Լսի՛ր, իմ Լուսին, չէ՞ խելոք ես դուն,
Հորդորեց մայրը յուր համառ որդուն,

Արեգն աղջիկ է, նա կըվախենա,
Դու քաջ տղա ես, գիշերը գնա:
Սակայն Լուսինը պպին էր կանգնել,
Սիրուն քրոջը չուզեց զիջանել.
Եվ այդ ժամանակ մայրը լուսածին

Բարկացած դարձավ համառ Լուսնյակին. —
— Բավական, Լուսին, պատանի դու վես,
Գնա՜ քո գործին, հեռացիր աչքես:
Ասաց, Լուսնյակի երեսին սիպտակ
Խմորոտ ձեռքով զարկեց մի ապտակ:

Խռովեց Լուսինն ու լացակնքած
Դուրս եկավ իսկույն իր գործին գնաց.
Բայց ապտակ կերած օրվանից դեսը
Խմորոտ է նրա քիթն ու երեսը:
Սակայն ամաչկոտ Արեգակն այժմ էլ

Մարդուց էր քաշվում ցերեկով շրջել.
Եվ ահա մայրըն Արևին տվեց
Մի բուռ ասեղ, այսպես պատվիրեց.
— Հողեղեն աչքեր թե որ նայեն քեզ,
Այս ասեղներով նրանց կըծակես:

Արևը շիկնած, մեծ ապարանքից
Դուրս եկավ երկինք, ամպի արանքից
Նայեց աշխարհքին, կենսատու շռայլ
Իջավ, լուսացավ երկիրը մռայլ,
Եվ զվարթացավ բնությունն ամեն:

Բայց մինչև այսօր ոչ մի հողեղեն
Չէ կարող նայել նրա լույս դեմքին,
Աչքեր է ծակում, ասեղ կա ձեռքին:
Մեկը ցերեկը, մյուսը գիշերը,
Ջոկ կատարելով իրանց դերերը,

Երկար ժամանակ իրար չըտեսան,
Սաստիկ կարոտով տանջվել սկսան:
Եվ տվեց աստված իրարից բաժան
Քույր ու եղբորը մի ժամ տեսության.
Այդ տեսակցության ժամին կարոտած

Քույրն ու եղբայրը գրկում են միմյանց.
Իսկ քույր ու եղբայր երբ որ գրկվում են,
Մարդիկ մի առ ժամ լույսից զրկվում են:

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր։ անսասան- չսասանվող,պահնորդ-պահակ, շռայլ-անհաշիվ ու առանց խրնայելու ծախսող

Առաջադրանքներ

Ածական

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝

քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր-բարձրահասակ,խելացի,մեծ,գեղեցիկ,աշխատասեր

եղբայր,կոլոտ,քաջ,հոգատար,կատակասեր,խելոք

մայր,բարի,քնքուշ,գործունյա,նուրբ,սքանչելի

հայր,քաջ,հարուստ,անվախ,ուժեղ,հոգատար

տատիկ,տարիքով,ջղայն,կաղ

պապիկ,խուլ,կույր,ծեր

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ-անսիրտ, վախ-անվախ, քար-քարե, մայր-մայրական, երկինք-երկնային, արև-արևոտ, փայտ-փայտե, լեռ-լառնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթյա, օդ-օդային, ծաղիկ-ծաղկային, եղբայր-եղբարական, ոսկի-ոսկյա, արծաթ-արծաթե, Ամերիկա-ամերիկյան, Ֆրանսիա-ֆրանսիական, Գերմանիա-գերմանական։

 

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր Ձյունապատ-ձյուն+պատ բարդ բառ։ մանկական-մանուկ+ական ածանցավոր բառ։ աստղային— աստղ+ային, ածանցավոր բառ։ անհուն-ան+հուն ածանցավոր բառ։ձյունոտ-ձյուն+ոտ ածանցավոր բառ։իրիկնամուտ-իրիկուն+մուտ ածանցավոր բառ
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:աչեր-աչքեր,մրմունջ-մեղմ,անուրջ- երազ
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։                                                                                                                                                                                    Գոյական                                                                                    աչեր, լիճ,մրմունջ,լեռներ,գիշեր                                                                                                                                                                                                                  Ածական                                                                                      կապույտ,ձյունապատ,աստղայի՜ն,կարոտի,թափանցիկ                                                                                                                                                                                Բայ                                                                                          Լսում էի,իջնում,ծածկում,կանչում,կարոտի

Բառարանընթերցման ֆլեշմոբ

Սեբաստացու ծննդյան օրը

Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը սեբաստացիների մոտ այդ օրը նրանք իրականացնում են բառարանընթերցման ֆլեշմոբ։ Նրանք կամ իրանց բառարանն են ստեղցում կամել ուրիշ բառարանի մասին են պատմում։

Արտասահման-մարդկանց մոտ  նշանակում է քաղաքից դուրս, քաղաքի սահմաներից դուրս, իսկ սեբաստացիների մոտ նշանակում է դասասենյակներից մեկը այնտեղ մենք համերգներին ենք պատրաստվում և այնտեղներկայացնում։

Հարթակ-փոքրիկ տարածք, իսկ մեզ համար նշանակում է հյուրատուն այնտեղ կարող են գիշերել կրթահամալիրի հյուրերը։

Ֆլեշմոբ-բոլորի մոտ այս բառը նշանակում է պլանավորված միջոցառում, իսկ մեզ համար այն ամեն ամիս բոլոր առարկաներից առաջադրանքներ ենք կատարում։

Մեդիաուրբաթ-ուրբաթ օրերին կտավորված միջոցառում այդ օրը մենք գնում ենք եկեղեցի և երգում ենք, ամեն ուրբաթ մի դպրոց է պատասխանատու։