Տարբեր նշաններով ամբողջ թվերի բազմապատկումը

(16Դասարանական աշխատանք

 

1․ Հաշվիր

 

ա) (-3) • (-7) = 21

 

բ) (+3) • (+4) = 12

 

գ) (-1) • (-20) = 20

 

դ) (+8) • (+5) = 40

 

ե) (-8) • (-9) = 72

 

զ) (+11) • (+5) = 55

 

  1. Առանց բազմապատկում կատարելու համեմատիր․

 

ա) (-5) • (-7) > 0

 

բ) (-8) • (+6) < 0

 

գ) (+16) • (-5) < 0

 

դ) (+3) • (+9) < (+8) • (-7)

ե) (-14) • (-12) > (-10) • (+2)

 

զ)  (+20) • (-1) < (-6) • (-3)

 

  1. Հետևյալ թվերը ներկայացրու երկու արտադրիչների արտադրյալի տեսքով, որոնցից գոնե մեկը բացասական թիվ է․

-40, +32, -1, 0, -12, +9

-40 x 32=-1280

-1 x 0=0

-12 x 9=-108

4․ Կատարիր գործողությունները․

 

ա) (+3) • (-8) + (-6) • (+2) – (-4) • (-7) =-64

  1. (+3) • (-8)=-24
  2. (-6) • (+2)=-12
  3. (-4) • (-7)=28
  4. -24 -12=-36
  5. -36 -28=-64

 

բ) (+2) • (-5) + (-3) • (-7) – (+16) • (-7) =123

  1. (+2) • (-5)=-10
  2. (-3) • (-7)=21
  3. (+16) • (-7)=-112
  4. -10 +21=11
  5. 11-(-112)=123

5. Ի՞նչ նշան կունենա երեք ամբողջ թվերի արտադրյալը, որոնցից

ա) երկուսը բացասական թվեր են, մեկը՝ դրական

-1(-2)1=2  դրական

բ) մեկը բացասական թիվ է, եկրուսը՝ դրական

-112=-2 բացասական

6․ Որոշիր նշանը

 

ա) (-) • (-) • (-) • (+) =- 

 

բ)  (+) • (-) • (-) • (+) = +

 

գ)  (+) • (+) • (+) • (-) = –

 

դ)  (-) • (+) • (+) • (-) = +

 

  1. Գրի առ արտահայտությունը և հաշվիր նրա արժեքը․

 

ա) -3 և -4 թվերի գումարին գումարել 11-ին հակադիր թիվը

-3 + (-4) + (-11)=-18

բ) -7-ին հակադիր թվին գումարել 8 և -18 թվերի գումարը

7 + 8 – 18=-3

գ) 8 և -5 թվերի գումարին հակադիր թվին գումարել -17 թիվը

-8 + 5 – 17=-20

8․ Տասնվեց հարկանի շենքի երկու հարևան մուտքերի վերելակները կանգնած էին 12-րդ հարկում։ Մի վերելակը նախ բարձրացավ 2 հարկ, ապա իջավ 5 հարկ։ Մյուս վերելակը նախ իջավ 5 հարկ, ապա բարձրացավ 2 հարկ։ Ո՞ր հարկերում կանգնած կլինեն վերելակները։

12+2 – 5=9

12 – 5 + 2=9

9․ Կատարիր գործողությունը․

ա) -77 – 3 =80

բ) -6 – (-24) =18

գ) -46 + (-14) =-50

դ) -56 + 6 = -50

ե) -13 – 27 = -40

զ) -65 – (-60) = -5

է) -15 – (-5) = -10

ը) 23 – 25 = 2

10․ Հաշվիր․

ա) 2 • |-11 + 4| – |+5 – 8| =2 • 7 – 3=11

|-11 + 4|=|-7|=7

|+5 – 8| = |-3|=3

բ) 10 • |-2 + 1| + 6 • |-4 – 9| =10 • 1 + 6 • 13=28

գ) |3 – 4 – 1| • |2 + 7 – 12| =2 • 3=6

դ) |8 – 4 + 2| • |7 – 7| = 6 • 0=0

Լրացուցիչ առաջադրանք

1․ Հաշվիր․

ա) (-7) • (+5) = -35

բ) (-1) • (+1) = -1

գ) (-1) • (+7) = -7

դ) -1 • 23 = -23

ե) 0 • (-1) = 0

զ) -10 • 12 = -120

  1. Համեմատիր թվերը․

ա) (-5) • 0 < 4

բ) (7 • 0) • 9 < -2

գ) -100 < 100 • (-3) • 0

դ) 8 > 37 • (0 • 20)

3.Ինչի՞ է հավասար ամենամեծ բացասական ամբողջ թվի և ամենափոքր դրական ամբողջ թվի արտադրյալը։

-1 •0=0

4․ Հետևյալ թվերից առանձնացրու ամբողջ թվերը․

 

-45, 23, 1/7, 0, -25/32, 100, -3, 3/8, -230

-45, 23, 0, 100, -3, 230

5․ Տրված են -7 և +5 թվերը։ Գտիր նրանց տարբերության բացարձակ արժեքը, և նրանց բացարձակ արժեքների տարբերությունը։ 

-7 – 5= -12

– (-7) – (-5)= -12

6․ Կատարիր գործողությունը․

ա) -5 + 4 = -1

բ) -9 + 12 = -3

գ) -16 + (-14) = -30

դ) -21 – (-25) = 4

ե) -19 – 1 =-20

զ) -34 + 60 = 26

է) -1 – (-8) = -7

ը) 45 – 52 = -7

 

Գործողություններ ամբողջ թվերի հետ

Գործողություններ ամբողջ թվերի հետ

1․ Կատարիր հանում․

ա) -1 – 1 =-2

բ) 4 – 6 =-2

գ) 10 – 15=-5

դ) -1 – 3 =-4

ե) 0 – 15 =-15

զ) -2 – 2 =-4

է) -7 – 3 =-10

ը) -80 – 20 =-100

թ) 5 – (-5) =10

ժ) 7 – (-3) =10

ի) -3 – (-1) =-2

լ) -10 – (-5) =-5

2․ Կատարիր գործողությունները և գրիր, թե ինչ եզրակացության եկար

ա) -1 + 1 =0

բ) -5 + 5 =0

գ) -7 + 7 =0

դ) -15 + 15 =0

ե) -35 + 35 =0

զ) -127 + 127 =0

3. Կատարիր գումարում

ա) -5 + 7=2

բ) -3 + 4 =1

գ) -10 + 15 =5

դ) -15 + 18 =3

ե) -5 + (-5) =-10

զ) -7 + (-3) =-10

է) -15 + (-5) =-20

ը) -50 + (-50) =-100

4. Հետևյալ թվերին գումարիր 15․

-15+15=0, -5+15=10, -10+15=5, -3+15=12, 0+15=15, -20+15=-5, -1+15=14, -30+15=-15

5․ Ինչի՞ է հավասար ամենամեծ բացասական ամբողջ թվի և ամենափոքր

դրական ամբողջ թվի գումարը։-1+1=0

6․ Կատարիր գործողությունը․ա) -27 + 2 =-25

բ) -3 – (-13) =10

գ) 35 – 40 =-5

դ) -84 – 6 =-90

ե) -43 + 47 =5

զ) -65 + 60 =-5

է) -21 – (-7) =-28

ը) 84 – 94 =-10

7. Աճման կարգով գրիր -35-ից մինչև -23 ամբողջ թվերը

-35, -34, -33, -32,  -31, -30, -29, -28, -27, -26, -25, -24,-23,

8․ Նվազման կարգով գրիր +7-ից մինչև -11 ամբողջ թվերը

7, 6, 5, 4, 3, 2, 1, 0, -1, -2, -3, -4,-5,-6,-7,-8,-9,-10,-11

9․ Աստղանիշի փոխարեն գրիր այնպիսի ամբողջ թիվ, որ ստացվի ճիշտ

անհավասարություն․

ա) -100 < -84 < -5

բ) -400 < -41 < -39

գ) -344 < -337< -330

դ) -78 < -68 < -50

ե) -1 < 1< 2

զ) 40>-74 >-110.

Կոորդինատային ուղղի վրա քանի՞ ամբողջ թիվ է գտնվում հետևյալ

թվերի միջև․

ա) -5 <3

բ) -11 < -8

գ) -23 < -10

դ) -4 < 4

Սողոմոն Իմաստուն, երեք առակ

1.  Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Մի օր այգում երկար աշխատելուց հոգնեց ու որոշեց պառկել ու հանգստանալ ընկուզենու ստվերում: Նա մեկ նայում էր ճյուղերի արանքներից երևացող ընկույզներին, մեկ` կողքին աճած ձմերուկներին:
«Տեր Աստված,-հանկարծ սկսեց մտածել նա, – ինչ որ ստեղծել ես, ամեն ինչ կարգին է: Միայն մի մեծ սխալ ես գործել. Ձմերուկն այս հսկա ծառի վրա պետք է աճեր, ընկույզը` թփի: Տեր, դու էլ ես սխալներ անում»:

Այս խոհերի մեջ էր, երբ մի ընկույզ պոկվեց ծառից ու թափով կպավ այդ մարդու ճակատին: Ճակատը պատռվեց, և արյուն եկավ: Մարդը վեր թռավ տեղից, ձեռքերը պարզեց դեպի վեր ու ասաց.
–  Ներիր ինձ, Տեր Աստված, ես իմ կարճ խելքով դատեցի: Ինչ որ ստեղծել ես, ամեն ինչ ճիշտ է ու կատարյալ: Ով չհավանի քո ստեղծածը, ճակատի տեղ գլուխը կկոտրի: Եթե ընկույզի տեղը ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ:

Առակի իմաստը այն է, որ չի կարելի մեծ-մեծ խոսել և քննադատել այն, ինչից դու չես հասկանում։  Բնությունը կատարյալ է, իսկ Աստծո գորցերը անքննելի։

2. Պապը շատ էր ծերացել: Նրա աչքերը լավ չէին տեսնում, ականջները ծանրացել էին, ձեռքերն ու ոտքերը ծերությունից դողում էին այնպես, որ գդալը բերանը տանելու ժամանակ կերակուրը վրան էր կաթեցնում:
Այդ բանը չէին հանդուրժում որդին ու հարսը: Նրանք պապին իրենց հետ չէին նստեցնում, այլ` վառարանի հետևի մի անկյունում և նրան կավե ամանով էին կերակուր տալիս: Խեղճ ծերուկի աչքերը արցունքով էին լցվում: Նա տխուր-տրտում նայում էր այն կողմը, ուր սեղանն էր պատրաստվում: Մի անգամ կերակուր ուտելիս, ծերունու ձեռքերը դողացին, ու ամանն ընկավ կոտրվեց: Հարսն ու որդին ավելի բարկացան: Նրանք մի փայտե պնակ գնեցին և այնուհետև դրանով էին ուտելիք տալիս իրենց հորը:
Ծերունին չորս տարեկան մի թոռնիկ ուներ: Մի անգամ մանկիկը, տախտակամածին նստած, փայտե իր էր շինում:
-Ի՞նչ ես շինում, զավակս, – հարցրեց մայրը:
-Փայտե պնակ եմ շինում, – պատասխանեց երեխան, – որ երբ դուք ծերանաք, դրանով կերակուր տամ ձեզ: Հայրն ու մայրը իրար նայեցին ու ամոթից կարմրեցին: Դրանից հետո նրանք սկսեցին ծերունուն իրենց հետ սեղան նստեցնել և միշտ հարգանքով էին վարվում նրա հետ:

Առակի իմաստը այն է, որ ծնողները միշտ օրինակ են ծառայում իրենց երեխաներին։ Այսինքն, եթե հարգալից վերաբերմունք ցույց տաս մեծերին, քեզ էլ հետո քո երեխաները կհարգեն։

3. Մի անգամ դժվար հարցով երկու կին են գալիս Սողոմոնի մոտ։ «Մենք երկուսով ապրում ենք նույն հարկի տակ,- բացատրում է նրանցից մեկը, — ես մի որդի ունեցա, իսկ դրանից երկու օր հետո արու զավակ ունեցավ նաև այս կինը։ Բայց մի գիշեր նրա որդին մահացավ։ Օգտվելով առիթից, որ ես քնած եմ, նա իմ կողքից վերցնում է երեխայիս  ու տեղը իր մահացած որդուն դնում։ Երբ ես արթնացա ու նայեցի մեռած երեխային, իսկույն նկատեցի, որ նա իմը չէ»։
Այդ ժամանակ երկրորդ կինն առարկում է. «Ո՛չ, ողջ մանուկը իմն է, իսկ մեռածը՝ նրանը»։ Առաջին կինը թե՝ ո՛չ, մեռած մանուկը քոնն է, իսկ կենդանին՝ իմը։ Եվ նրանք այսպես վիճում են։ Ինչպե՞ս պիտի վարվի Սողոմոնը։ Նա հրամայում է մի սուր բերել, ապա ասում է. «Ողջ երեխային երկու կտոր արեք. կեսը տվեք մեկին, մյուս կեսը՝ մյուսին»։
— Ո՛չ,- ճչում է իսկական մայրը, — խնդրում եմ, մի՛ սպանեք նրան,  տվեք այդ կնոջը։
Իսկ մյուս կինն ասում է. «Մանուկը ո՛չ ինձ լինի, ո՛չ էլ քեզ։ Կիսե՛ք նրան»։
Վերջապես այստեղ Սողոմոնը միջամտում է. «Մի սպանեք երեխային։ Տվեք նրան առաջին կնոջը։ Նա է իսկական մայրը»։ Սողոմոնը գլխի է ընկնում, թե ով է իսկական մայրը, քանի որ վերջինս այնքան է սիրում իր զավակին, որ անգամ պատրաստ է նրան տալու ուրիշին, միայն թե երեխան ողջ մնա։
Երբ մարդիկ լսում են, թե Սողոմոնն ինչպես լուծեց այդ հարցը, շատ են ուրախանում, որ այդքան իմաստուն թագավոր ունեն։

Առակի իմաստը այն է, որ մոր սիրտը ոչ մեկ չունի։ Այնպես ինչպես մայրը կարող է սիրել զավակին, երևի թե վոչ մեկ չի կարող։

 

Հարցեր և առաջադրանքներ:
Թվարկիր քեզ ծանոթ  առակագիրներին: Ես գիտեմ Եզոպոսին, Սողոմոն Իմաստունին, Մխիթար Գոշին։

Ո՞վ է եղել Սողոմոն Իմաստունը: Ի՞նչ գիտես նրա մասին:  Հրեաստանի թագավոր է եղել, երկար տարիներ կառավարել է ու կատարել շատ բարեփոխումներ։ Սողոմոնը եղել է արտակարգ իմաստուն, արդար դատավոր, համարվել է գրական, փիլիսոփայական, բարոյագիտական ու բնագիտական բազմաթիվ երկերի հեղինակ։

Մաթեմատիկա ա․բ․

Դաս 10

Տառերի փոխարեն գրիր այնպիսի թվեր, որ ստացվի հավասարություն

1. AA • AA = A2A    11×11=121

2. A3BA + 3A5B = 10000        6000+4000=10000

3. AB + AB = CBB               50+50=100

4. AB + B8 + 8A = 198        64+48+86=198

5. AB2 + 2BA = 585            342+243=585

6. AB69 + 6BA = 3001       2369+632=3001

7. ABC + CBA = 888          444+444=888

8. AA + BB = AA0             11+99=110

9. AA+A2=BAB            92+91=191

10. AB • BA = ACA        21×12=252

Homework

1) There isn’t a model of me in Madame Tussauds!
2) There are some delicious drinks at the Hard Rock cafe.
3) There is a good cafe in the Tate Modern.
4) There aren’t a lot of people in Covent garden today.
5) There aren’r any seats in the cafe at the moment.

Ամբողջ թվերի հանումը

Մենք արդեն գիտենք, թե ինչպես են գումարում ամբողջ թվերը: Ի՞սկ ինչպես է կատարվում ամբողջ թվերի հանումը:

 

Կատարենք հետևյալ հանումը՝ 3−7

 

Այս թվերի տարբերությունն այն թիվն է, որին +7 գումարելով, ստանում ենք 3: Դա −4 թիվն է, քանի որ −4+7=3

  

Ուրեմն, կարող ենք գրել՝ (+3)−(+7)=3+(−7)=−4 ։ Պարզվեց, որ 3-ից  հանելու համար պետք է 3-ին գումարել −7  

Նույն կերպ՝ (−5)−(−3)=−5+3=−2

  

Այս օրինաչափությունը ճիշտ է ցանկացած երկու ամբողջ թվերի համար, ուստի՝

Մի ամբողջ թվից մեկ ուրիշ ամբողջ թիվ հանելու համար պետք է նվազելիին գումարել հանելիի հակադիր թիվը:

Դիտարկենք այլ օրինակներ:

Օրինակ

(+12)−(+9)=(+12)+(−9)=+3

(−11)−(−7)=(−11)+(+7)=−4

 

Առաջադրանքներ դասարանում

 

  1. Հաշվել

ա) 6 – 7=-1

բ) –30 – 44= -74

գ) 12 – 9= 3

դ) 18 – 23=  -5

ե) –11 – 9=-20

զ) 8 – 2= 6

է) –16 – 7= -23

ը) 0 –16= -16

  1. Կատարե՛ք  գործողությունը.

ա) 34–(–7)=41

բ) 101 – (–8)=109

գ) 29 – (–11)=40

դ) –70 – (–14)=-56

ե) –48–(–25)=-23

զ) –17 – (–34)=17

է) –52 – (–2)=50

ը) 82 – (–3)=85

  1. Գտե՛ք և համեմատե՛ք արտահայտությունների արժեքները.

ա) 8 – 3 > 3 – 8, գ) –25 – (–3) < 1 – (–25),

բ) (–7) – 4 < 9 – (–7), դ) 6 – (–2) > (–2) – -2։

  1. Օդի ջերմությունը իջավ 70C-ով և դարձավ –30C։ Որքա՞ն էր օդի ջերմությունը մինչև այդ փոփոխությունը։ 70C-30C=40C
  1. Բերե՛ք երկու այնպիսի ամբողջ թվերի օրինակ, որոնց տարբերությունը դրական թիվ լինի։ Կարո՞ղ է արդյոք այդ դեպքում հանելին բացասական թիվ լինել։ 82- (-3)=85

Լրացուցիչ առաջադրանքներ

  1. Սուզանավի խորաչափը ցույց էր տալիս ծովի մակերևույթից 145մ խորություն (–145 մ)։ Որոշ ժամանակ անց խորաչափի ցուցմունքը դարձավ –173 մ։ Ինչքա՞ն էր սուզանավի ընթացքի նախկին և նոր խորությունների տարբերությունը։ 173-145=28

7․ Կատարե՛ք հանում.

ա) 34–(–7)=41,   գ) 101 – (–8)=109,  ե) 29 – (–11)=40,           է) –70 – (–14)= -66,

բ) –48–(–25)=-23, դ) –17 – (–34)=17,                                   զ) –52 – (–2)=-50,   ը) 82 – (–3)=85

8․ Գտե՛ք գումարը․

Առաջին գումարելի -3 0 1 10 10 8 -7
Երկրորդ գումարելի 4 -2 -5 -16 -3 -16 0
Գումար 1 -2 4 -6 -7 -8 -7

9․ Գտե՛ք գումարը.


ա) (–11) + (–2) + 6 + 5 + (–7)=-9,                                           գ) 22 + (–14) + (–30) + (–15) + 19=-18,
բ) 8 + 14 + (–21) + (–36) + (–1)=-36,                                    դ) (–33) + 25 + (–40) + (–25) + 80=7

 

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Հայկական առաջին պետական կազմավորումները․ Արատտա։ Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է։ Այն գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27դդ․։ Այդ մասին իմանում ենք Միջագետքի հարավում բնակված շումերների արձանագրություններից։

Արատտայի արքան միաժամանակ երկրի հոգևոր առաջնորդն էր՝ քրմապետը։ Քրմապետ-արքան երկրի կարևորագույն հարցերը քննարկում էր Ավագների ժողովում, որը նման էր այսօրվա խորհրդարանին։ Շումերական բնագրերից իմանում ենք Արատտայի հզոր բանակի, պարսպապատ մայրաքաղաքի, նաև սեփական գրի մասին։ Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը։ Նա իմաստության և ջրերի աստված Հայայի որդին էր։

«Արմենիա» անվան հնագույն հիշատակությունները։ Օտար լեզուներում Հայաստանն ամենից ավելի ճանաչված է Արմենիա անվամբ կամ դրա տարբերակներով։ Այդ անվան հնագույն վկայությունները վերաբերում են Ք․ա․ 24-23 դարերին։ Միջագետքի սեպագիր արձանագրություններում այն հիշատակվում է Արմանի, իսկ Սիրիայից գտնված բնագրերում՝ Արմի ձևով։ Հնագույն արձանագրություններում նաև նշվում է, որ Արմի երկրում նաև ապրում էին «Հայայի որդիները», այսինքն՝ հայորդիները։

Հայասա թագավորությունը։ Ք․ա․ 25-23 դդ․ Հայաստանի արևմուտքում բնակվում էին խեթերը։ Նրանք հայերին ազգակից հնդեվրոպական ժողովուրդ էին։ Մեր երկիրը կոչում էին Հայասա, որը խեթերեն նշանակում է «հայերի երկիր»։

Հայասան ուներ իր արքունիքը, բանակը, քաղաքային կենտրոնները, դիցարանը։ Կար արքունի դիվան՝ իր դպրիներով, որոնք վարել են պետական գրագրությունը։ Հայասան ռազմադաշտ էր դուրս բերում 700 մարտակառքից և 10-հազարանոց հետևակից բաղկացած բանակ։ Այդ ժամանակաշրջանի համար դա բավականին մեծ ուժ էր։

Նաիրի երկիրը։ Ք․ա․ 13-10 դդ․ Ասորեստանի արքաները Հայաստանի հարավում և Վանա լճի ավազանում բազմիցս հիշատակում են Նաիրի երկիրը։ Նաիրի երկրի բազմաթիվ արքա-առաջնորդներ դաշինք էին կնքել ընդհանուր թշնամու՝ Ասորեստանի դեմ պայքարելու համար։ Ասորեստանյան արձանագրություններում Նաիրին հիշատակվում է իբրև «ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք՝ զորավոր պարիսպներով»։ Ք․ա․ 9-րդ դարում Նաիրին արդեն հանդես է գալիս որպես մեկ միասնական պետություն։

Հայկազունիների Արարատյան թագավորությունը։ Ք․ա․ 9-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի կենտրոնում և հյուսիսում հիշատակվում է մեկ այլ մեծ պետություն՝ Ուրարտուն։ Դա Հայկի սերունդների՝ Հայկազունիների ստեղծած Արարատյան թագավորությունն էր։ Թագավորության կենտրոնն Արարատյան դաշտում էր։ «Ուրարտու» անունը «Արարատ» անվան ասորեստանյան տարբերակն է։ Այս թագավորության շնորհիվ «Ուրարտու» անունը շուտով հայտնի դարձավ նաև այլ ազգերի մեջ։ Եվ ամբողջ Հայաստանը նրանք սկսեցին կոչել այդ անունով։ Ասուրերեն և բաբելերեն արձանագրություններում Հայաստանն «Ուրարտու» է կոչվում մինչև Ք․ա․ 4-րդ դարի կեսը։

Ասորեստանյան աղբյուրներում առաջին անգամ՝ Ք․ա․ 859 թ․, որպես Ուրարտուի արքա հիշատակվում է Արամը՝ Արամու։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ նա ամենաքաջ և հզոր Հայկազունիներից էր։ Հերոսաբար մարտնչել է ասորեստանյան զորքերի դեմ և դուրս քշել Հայաստանից։,

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է գոյություն ունեցել Արատտան։ ք․ա 28-27 դդ
  2. Պետական ի՞նչ կառուցվածք ուներ Արատտա երկիրը։ Ո՞վ է նրա հովանավոր աստվածը։ Հայկը
  3. Ե՞րբ են առաջին անգամ հիշատակվում «Արմենիա» անվան նախաձևերը։ ք․ա 13-10
  4. Խեթերեն ի՞նչ է նշանակում «Հայասա»։ Ներկայացրե՛ք Հայասա թագավորությունը։ Հայերի երկիր
  5. Ո՞ր արձանագրություններից ենք իմանում Նաիրի երկրի մասին։ Ի՞նչպես է բնութագրվել այդ երկիրը։  «ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք՝ զորավոր պարիսպներով»։
  6. Ո՞վ էր Արամը (Արամու)։ Պատմե՛ք Հայկազունիների Արարատյան Թագավորության մասին։ Ի՞նչ է նշանակում <<Ուրարտու

Ք․ա․ 859 թ․, որպես Ուրարտուի արքա հիշատակվում է Արամը՝ Արամու։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ նա ամենաքաջ և հզոր Հայկազունիներից էր։ Հերոսաբար մարտնչել է ասորեստանյան զորքերի դեմ և դուրս քշել Հայաստանից։,

 

Առաջադրանքներ

Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի):

1.Ա. Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:
  Բ. Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

թթենի, կարմրավուն, փշոտ, ոսկյա, անտուն, գունավոր, կաթնեղեն, խորհրդավոր

2. Ա. Գետ, լույս (լուս), գիր (գր), սիրտ (սրտ), միտ:
      Բ. Ան-, -ավոր, -ել, -ակ, -ք, -ոտ:

Անգետ, լուսավոր, գիրք, սրտավոր, միտք

Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը:
Բարձրագահ, ծովեզր, գինեվաճառ, հյուրանոց, լուսանկար, տոմսարկղ, վերնատուն, եռանկյուն,
գիտարշավ, ջրհոր, ջրամբար, ջերմաչափ, լիառատ, քսանհինգ, խաչապաշտ, ձյունառատ, գյուղատնտես, լուսամփոփ, սևերես, գրախանութ, հարգարժան, հեռախոս, շրջանավարտ, մարզական, մատենադարան, մահարձան:

Տարբեր նշաններով ամբողջ թվերի գումարումը

Առաջադրանքեր(դասարանում)

1․ Կատարե՛ք գումարում.

ա) (+71) + (-21)=71-21=50,                                                                       

բ) (–18) + (–12)=-(18+12)=-30,                                               

գ) (-60) + (+15)=-60+15=-45,                                               

դ) (–21) + (–4)=-25,

ե) (–11) + (-16)=-27,   

զ) (–219) + (–41)=-260,

 

2․ Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) (-7) + 6 = –1, դ) (-17) + 17 = 0, է) 5 + (-8) =- 3,

բ) (–6) + 4 = –2, ե) (-31) + 21 = –10, ը) 55 + (-35) = 20,

գ) (–18) + 8 = –10, զ) (-11) + 30 = 19, թ) –7 + (-14) = –21։

3․ Հաշվե՛ք․
ա) -5+6=1 

բ)-23+(-33)=-56

  գ)65+(-36)= 29

դ) -23+(+73)= 50

ե) 12+(-61)=-49

  զ) -101+ 101=  0

է)-6+(-516)=  -522

ը) 321+(-235) =86

թ)-211 +101=  -110

ժ)144+(-169)=  -25

ի)-540+(+40)= -500

լ)-9+(-19)=-28

4.* Խնայբանկը յուրաքանչյուր ավանդին տարեկան ավելացնում էնրա 15 %-ը։ Երկու տարի անց ի՞նչ գումար գրանցված կլինի ավանդատուի հաշվում, եթե նա բանկին հանձնի 400000 դրամ։ 

(400000×15) : 100=60000

400000+2 x 60000=520000

5.* Պահանջվում է պատրաստել սպիրտի և ջրի խառնուրդ, որում ջուրը և սպիրտը ունեն 2 ։ 3 հարաբերությունը։ Քանի՞ լիտր ջուր և քանի՞ լիտր սպիրտ պետք է վերցնել 35 լ այդպիսի խառնուրդ ստանալու համար։ 

2+3=5

35:5=7

7×2=14

7×3=21

14+21=35

 

  1. Որքա՞ն է գնացքի արագությունը, եթե այն
    ա) 9 ժամում անցել է 180 կմ, 20կմ/ժ
    բ) 12 ժամում անցել է 144կմ, 12կմ/ժ
    գ) 22ժամում անցել է 440 կմ։ 20կմ/ժ

7․ Կատարե՛ք գումարում.

ա) (-101) + (-31)=-132,   գ) (-40) + (+25)=-15,                        ե) (+61) + (–6)=55,

բ) (–108) + (–122)=-230, դ) (–11) + (+14)=3,                           զ) (–69) + (+33)=-36։

8․ Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) -12 + 9= –3, դ) 4 + 1 = 5, է) -15 + 24 =9,

բ) 3 + (-4) = –1, ե) -35 + 2 = –33, ը) -8 + 11 = 3,

գ) –8 + (-4) = –12, զ) -1 + 10 = 9, թ) –6 + (-5) = –11։

9․ Աճման կարգով գրե՛ք հետեւյալ թվերը.

ա) –21, –110, +5, 0, –26, +302, –59, –7, +1 

-110, -59, -26, -21, -7, 0, 1, 5, 302

բ) -36, +8, -5, +96, +698, -1001,-2000, -11, +6

-2000, -1001, -36, -11, -5, 6, 8, 96, 698

10․ Նվազման կարգով գրե՛ք հետեւյալ թվերը.

ա) +12,-52,-9,+33,-22,-93,+85,+4,-36

85, 33, 12, 4, -9, -22, -36, -52, -93


բ) -31,-564,+98,+42,+3,0,-6,-8,+9,-71

98, 42, 9, 3, 0, -6, -8, -31, -71, -564