Ուզում եմ, որ

Ես ուզում եմ, որ հայտնվեմ կախարդական ծառի տակ, որ իմ ուզածներս կատարվի։ Ես ուզում եմ, որ էլ իմ ընտանիքից էլ ոչ մեկը չհիվանդանան։ Ու ես ուզում եմ, որ աշխարհում էլ գող չլինի։ Ու ուզում եմ, որ շատ բան իմանամ։

Փեսացու մուկը

Մաս 1

                                                                                     Աթաբեկ Խնկոյան

Մուկը ուզեց
Ամուսնանալ
Եվ հզորին
Փեսա դառնալ։
Նրան ասին,
Որ աշխարհում
Արեգակն է
Սիայն հզոր։
Մուկը տեղից
Վեր է կենում,
Իրեն կոկում
Ու փառավոր
Գարնան մի օր,
Ջերմ առավոտ
Ուղիղ գնում
Արևի մոտ։
Գնում, ասում. Continue reading

Շաշ հյուրը

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

– Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․

– Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։

Վերջը հյուրը համաձայնում է։ Continue reading

Ամենաուժեղը

Լինում է չի լինում մի մուկ։ Նա ուզում էր ամենաուժեղի հետ ամուսնանալ։ Մուկը գնաց արևի մոտ և ասաց․

-Արև, արև, դու ամենից ուժեղն ես, ես ուզում եմ քո հետ ամուսնանալ։

– Ոչ, ինձնից ուժեղը ամպն է, ասաց արևը։