Արևի մոտ

 

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած՝ կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:
Նոր էր բացվել գարունը, մոտավոր սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ո´չ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային:
Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը — սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
— Ա՜խ, կարմիր արև, բարի՜ արև, դուն էիր ինձ միայն տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին, ես մայր չունիմ, ես տուն չունիմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ գնամ… Վե´ր առ, տա՜ր ինձ քեզ հետ, անո՜ւշ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ո՜չ ոք չէր լսում ու տեսնում նրան, ո՜չ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:
— Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես զիտեմ ձեր տո՜ւնը, ա՜յս սարի հետևն է. ես կուգամ, կուգամ քեզ մոտ, հիմա՜, հիմա՜:
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը. քարեր ու քարեր, առքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշ չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութը իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գարդարող ճրագների պես:
Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև թևերով գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել:
Երեխան անվախ և հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր, և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից, — Ո՞վ ես, ո՞ւր ես գնամ:
— ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնամ, ասա՜, ո՞ւր է արևի տունը, հեռո՞ւ է, թե մոտիկ:
ճրագը ձեռին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
— Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարա՜վ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
— Ես հայր ու մայր չունիմ, որբ եմ ու անտեր…
— Գնանք, տղա՜ս, գնա՜նք ինձ մոտ,— ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա:
Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:
Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:
Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:
Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա աչքովին տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է…

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր ան նախածանց ունեցող բառերը: Օրինակ՝ անգութ, անուշ, անտուն, անտեր, անծանոթ
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Խրճիթ-տուն

ճամփորդ- ուղևոր

հրճվանք-ուրախություն

խավար-մթություն

անգութ-անողորմ

ամուր-ամրակուռ

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Քնքուշ-կոպիտ

խեղճ-հարուստ

վերելք-վայրէջք

անվախ-երկչոտ

խավար-լույս

խրճիթ- տուն

Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած՝ կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:
Նոր էր բացվել գարունը, մոտավոր սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ո´չ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային:
Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը — սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
— Ա՜խ, կարմիր արև, բարի՜ արև, դուն էիր ինձ միայն տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին, ես մայր չունիմ, ես տուն չունիմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ գնամ… Վե´ր առ, տա՜ր ինձ քեզ հետ, անո՜ւշ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ո՜չ ոք չէր լսում ու տեսնում նրան, ո՜չ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:
— Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես զիտեմ ձեր տո՜ւնը, ա՜յս սարի հետևն է. ես կուգամ, կուգամ քեզ մոտ, հիմա՜, հիմա՜:
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը. քարեր ու քարեր, առքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշ չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութը իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գարդարող ճրագների պես:
Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև թևերով գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել:
Երեխան անվախ և հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր, և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից, — Ո՞վ ես, ո՞ւր ես գնամ:
— ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնամ, ասա՜, ո՞ւր է արևի տունը, հեռո՞ւ է, թե մոտիկ:
ճրագը ձեռին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
— Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարա՜վ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
— Ես հայր ու մայր չունիմ, որբ եմ ու անտեր…
— Գնանք, տղա՜ս, գնա՜նք ինձ մոտ,— ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա:
Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:
Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:
Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:
Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա աչքովին տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է…

  1. Տեքստից դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:  ցնցոտիներ-մաշված,ճրագ-լամպ,քարափ-լեր
  2. Բացատրի՛ր վերնագիրը։ Լավ մարդկանց մոտ։
  3. Բնութագրի՛ր տղային, հովվին: Տղան որբ էր աղքատ և հոգնած։ Հովիվը բարի էր և մեծահոգի։
  4. Պատմվածքից դո՛ւրս  գրիր բաղադրյալ  (բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր ) բառեր: բարդ-անցուդարձ,լուսամփոփ,գիշերահավ, ածանցավոր-անտուն,գունատ,ճամփորդ,անծանոթ, բարդ ածանցավոր-ուշադրություն

Դասարանում

  1. Բաժանել բաղադրիչների հետևյալ բառերը.

ամպամած-ամպ+ա+մած

հեռագրասյուն-հեռու+գիր+սյուն

հովհար-հով+հար

պատշգամբ-պատ+գամբ

ծաղկաման-ծաղիկ+աման

վերարկու-վեր+արկու

ջրհոր-ջուր+հոր

եղջերու-եղ+ջերու

նվագարկիչ-նվա+գար+կիչ

գրչատուփ-գրիչ+ա+տութ

նշանառու-նշան+առու

ոսկեզօծ-ոսկի+զօծ

2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները

սյուք-քամի, բարի-չար, ժայռ-քարաժայռ, դեղին-դեղնագույն, ալ-նշան, հորդել-կրակ, քաղց-անոթություն, դեղձան-Դեղին, դեղձանիկ-քանարիկ, սրտաբեկ-հուսահատ։

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները․

մուգ-բաց, ջերմ-սառը, թափվել-լցվել, օգնել-վնասել, անջրդի-ոռոգելի, տխուր-ուրախ, ինքնակամ-հարկադրական, ծիծաղել-լալ։

4. Արտահայտի՛ր մեկ բառով․

ցրտերն ընկել են-ցրտել

ջարդ ու փշուր անել-ջարդել

չափից դուրս-չափազանց

ճանապարհ ընկնել-սկսել

վնաս չունի-անվնաս

ձայն-ծպտուն չհանել-անձայն

5. Հորինի՛ր փոքրիկ պատմություն քո սիրելի կենդանու մասին։ Իմ սիրաց կենդանին շատ մած է և սուր ասամներ ունի մի օր ես նույնիսկ նրան տեսել եմ անտառում բայց ինձ չի նկատե տե չէ եթե ինձ նկատեր լավ բան չեր լինի։

Մի օր հեքիատում

Մի օր ես երազումս ընկերներիս հետ ընկա հեքիատ։ Այնտեղ տարբեր հերոսներ կաին օրինակ Կառլսոնը և նրա ընկերը։ Մենք նրանց հետ ընկերացանք և սկսեցինք աշխարհով շրջել։ Մենք այնտեղ տարբեր բաներ  տեսանք բայց ամենա լավ և հրաշալին  դա այն բան էր որ ոչ մի երկրում  կա ոչէլ կլինի։ Մենք գնացել էինք Փարիս և այնտեղ մենք տեսանք ոսկեզօծ ձիերով կամուրջ տպավորություն էր որ այդ ձիերը իրական էին։ Նրանք ոնց որ մեր վրա վազեին մենք որ սկզբում տեսանք վախեցանք։ Հետո մենք շրջեցինք ամբողջ աշխարհը և հետո սկսեցինք քնարկել։ Կառլսոնը ասաց,—Ես շատ ուրախացա, որ ես ձեզ հանդիպեցի և նոր ընկերներ ձեռք բերեցի և ես հիմա ձեր անուները անգիր գիտեմ և ինձ եթե հարց տան ով է քո ամենա լավ ընկերը ես կպատասխանեմ Ռաֆայելն է և Մաքսիմը և Արամը։

Robin Hood

Անծանոթ բառեր

story-պատմություն

invented -հորինված

legend-լեգենդ

extremely֊չափազանց

intelligent-խելացի

sense of humor-հումորի զգացում

skilled archer- հմուտ նետաձիգ

bow and arrow- նետ ու աղեղ

feather-փետուր

outlaw- ավազակ

included-ներառյա

nickname-մականուն

royal-թագավորական

hunt- որս

dangerous-վտանգավոր

rob-կողոպտել, թալանել

rich-հարուստ

famous-հայտնի

enemy-թշնամի

stole, steal-գողանալ

catch-բռնել

succeed- հաջողություն

nowadays- այժմ, ներկայում

Պատասխանեք հարցերին

Who was Robin Hood? thief.

Was Robin an archer or a shooter? no.

What was he doing?     he steals money from the rich and gives to the poor.

Why he was famous? for helping people.

Why the forests were dangerous? Because there was Robin Hood.

Can you describe Robin Hood? He was both good and bad.

Ավ․ Իսահակյան։ Ուշինարա

Հնդկական զրույց

Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան: Մաքուր էին նրա բոլոր խորհուրդները և միայն մերձավորների և հեռավորների համար նվիրված:

Համեստ կյանք ուներ նա իր հոյակապ սրահներում և ճոխ սեղան ու ապաստան ամեն աղքատների և ուխտավորների համար, որ տարի բոլոր դեգերում են Գանգայի սրբազան ափերի և Հիմալայի նվիրական անտառների միջև:

Մի անգամ, երբ նա դահլիճում նստած կարդում էր Վեդաները,— սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, որին հետապնդում էր սրաթև անգղը:

Սարսափած թռչունը նստավ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց:

Անգղը հասավ նրա հետևից: Սակայն Ուշինարան պատսպարել էր արդեն մահապուրծ աղավնուն:

— Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ե՞տ տուր ինձ աղավնին:

Ուշինարան ձեռի շարժումով մերժեց նրա պահանջը:

— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:

— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, ոը իմ առաջին պարտքն է — չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը — սպանել Բրահմինին:

— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ կինս ու ձագուկներս:

Աղավնուն խնայելով դու մեզ բոլորիս մահի ես մատնում:

— Դո՛ւ շատ իմաստուն ես խոսում, ո՛վ անգղ, հզոր թռչուն. բայց խոստովանիր, ի՞նչպես կարող ես ընդունել, որ թշվառ փախստականին հանձնեմ կորստի: Բնա՛վ, երբե՛ք:

Քո առջև բաց են ահա մառանիս դռները: Գնա՛, ա՛ռ, ինչ որ ուզում ես — եղնիկի միս, վարազի միս: Եվ ուրիշ ինչ որ ուզում ես, ասա՛, կկատարեմ քո կամքը:

— Ոչ, դատավոր, ես ուրիշ տեսակի միս ուտելու սովորույթ չունիմ:

Բնությունից որոշված հավերժական օրենք է, որ անգղները աղավնիներ պիտի ուտեն: Տո՛ւր ինձ իմ իրավունքը:

— Ա՛նգղ,— թախանձեց Ուշինարան,— ինչ արարած որ ենթակա է մահի սահմաններին — ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:

— Դատավո՛ր,— պատասխանեց անգղը,— քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն,— փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:

— Այո՛, հիմա արդար է և ճշմարիտ քո կամքը,— սրտահոժար ասաց Ուշինարան,— սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:

Եվ հանկարծ դահլիճի ձեղունից մի կշիռ կախվեց: Ուշինարան աղավնուն դրեց մի նժարում, իսկ մյուս նժարում` իր մարմնից մի փերթ, բայց աղավնին դեռ ծանր էր կշռում: Նորից կտրեց մսի մի փերթ, և աղավնին նորից ծանր էր: Դարձյալ նորանոր փերթեր կտրեց դրեց, և սակայն աղավնին ավելի և ավելի ծանր էր կշռում:

Այն ժամանակ Ուշինարան ամբողջ իր հոշոտված մարմնով ելավ կանգնեց նժարի մեջ…

— Ես Ինդրան եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, և աղավնին — հուր Ագնիի ոգին:

Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:

Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:

Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր։  Մերձավոր- բարեկամ, դեգերել-թափառել, ապաստան-պատսպարվելու տեղ, սրբազան-սուրբ համարվող, անգղ-ցերեկային գիշատիչների դասին պատկանող խոշոր գիշատիչ թռչուն, աղերսել-խնդրել, պատսպարել-պաշտպանել, ընկճել-խեղճացնել, հանցանք-դատապարտելի արարք, հռչակ-բարի անուն, սարսուռ-ցրտից առաջացող դող՝ ցնցում, դողդոջուն-դողդոջացող, հոշոտել-խժռել, ոճիր-հանցագործություն, առարկել-չհամաձայնել, մատնել-դավաճանությամբ մեկին նրա թշնամու ձեռքը տալ՝ հանձնել, թշվառ-աղքատ, կամք-ցանկություն, թախանձել-սաստիկ խնդրել, ենթակա-ըստ պաշտոնի իրենից ավագին ենթարկվող, սրտահոժար-հոժար սրտով, ձեղուն-շինության ծածկ, փերթ-շորի կամ կաշվի կտոր, նժար-կշեռքի թաթերից յուրաքանչյուրը
  2. Բնութագրի՛ր Ուշինարային։Արդարամիտ և իմաստուն դատավոր էր Ուշինարան
  3. Բլոգումդ ներկայացրո՛ւ ստեղծագործության հիմնական իմաստը։ պետք է ազնիվ և հավատարիմ ու բարի լինել
  4. Ստեղծագործությունը ինչպե՞ս կվերնագրեիր դու։ Աղավնու և Ուշինարայի պատմություն

Հարցազրույց Սեբաստացի ուսուցիչ-ծնողների հետ

Հարցերն ուղղված են մեր դասընկերներ

Մարկ Հովեյանի մայրիկին՝ Քրիստինե Շահբազյանին(մայրենիի ուսուցչուհի)

Արամ Ներսիսյանի տատիկին՝ Մարիետ Սիմոնյանին(մայրենիի լաբորատորիայի ղեկավար)

Նիկոլ Մելքոնյանի մայրիկին՝ Աննա Ֆրանգյանին (Հյուսիսային դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավար, ռուսերենի ուսուցչուհի)

Հարցեր ընկեր Աննային

  1. Թվե՛ք սեբաստացիներին բնորոշ երեք հատկանիշ։
  2.  Դժվա՞ր է լինել չորս երեխաների մայր։
  3. Դուք օգնո՞ւմ եք Նիկոլին ռուսերենը սովորելիս։
  4. Ո՞րն է ուսուցչի ու ծնողի տարբերությունը։
  5. Ձեր չորս երեխաների հետ եք հեշտ լեզու գտնում, թե՞ դասարանում՝ սովորողների։
  6. Ինչո՞վ է Նիկոլը ձեզ օգնում։
  7. Արդյո՞ք ընկերներ եք Դուք և Նիկոլը, բացի մայր ու աղջիկ լինելուց։ Ինչպե՞ս է արտահայտվում ձեր ընկերությունը։
  8. Ձեր աշխատանքային գերծանրաբեռնվածությունը չի ազդում ձեր և ձեր երեխաների հարաբերությունների վրա։
  9. Ինչով է տարբերվում սեբաստացի ծնող-ուսուցիչը այլ ծնողներից և ուսուցիչներից։
  10. Առաջին հերթին դուք սեբաստացի ծնող եք, թե սեբաստացի ուսուցիչ։                                                                                                                                                Հարցեր տիկին Մարիետին                                             1. Թվե՛ք սեբաստացիներին բնորոշ երեք հատկանիշ։                                                                                                                                                                       2. Ինչո՞վ է օգնում Արամը ձեզ, իսկ դուք ինչո՞վ եք օգնում Արամին։                                                                                                                                                           3․  Բացի տատիկ և թոռնիկ լինելուց,  կարող ենք ասել, որ դուք նաև լավ ընկերնե՞ր եք։                                                                                                                       4. Իսկ դուք հիշո՞ւմ եք ձեր դպրոցական տարիները։                                                                                                                                                                      5. Այն դպրոցում որտեղ դուք եք սովորել, այդ դպրոցը տարբերվո՞ւմ էր մեր դպրոցից։                                                                                                                                                                                                                Հարցեր ընկեր Քրիստինեին1․Թվարկեք սեբաստացիներին բնորոշ երեք հատկանիշ։

    2.Եթե չընտրեիք ուսուցչի մասնագիտությունը, ապա ի՞նչ մասնագետ կլինեիք

    3.Ընկեր Քրիստինե, ինչպիսին են ձեր հարաբերությունները ձեր տղաների հետ, ընկերնե՞ր եք։

    4.Ո՞րն է ուսուցչի ու ծնողի տարբերությունը։

    5.  Դուք ձեր ամբողջ սերն ու էներգիան ծաղսում եք դպրոցում, իսկ ձեր երեխաների համար մնում է ժամանակ։

    6․Ինչով է տարբերվում սեբաստացի ծնող-ուսուցիչը այլ ծնողներից և ուսուցիչներից։

    7․Առաջին հերթին դուք սեբաստացի ծնող եք, թե սեբաստացի ուսուցիչ։

    8. Դուք կուզենայի՞ք, որ ձեր տղան էլ  լինի ուսուցիչ։

    9․Իսկ դուք հիշո՞ւմ եք ձեր դպրոցական տարիները։

Բուրգ

Բուրգի երկրաչափության սկզբնավորվել է Հին Եգիպտոսում և Բաբելոնում, սակայն ակտիվ զարգացում ապրել է Հին Հունաստանում։ Բուրգի ծավալը հայտնի էր հին եգիպտացիներին։ Առաջին հույն մաթեմատիկոսը, որ պարզել է, թե ինչին է հավասար բուրգի ծավալը, եղել է Դեմոկրիտեսը[3], իսկ ապացուցել է այն Եվդոքս Կնիդոսցին։ Հին հույն մաթեմատիկոս Էվկլիդեսը համակարգել է բուրգի մասին գիտելիքներն իր «Սկզբունքների» 12-րդ հատորում, ինչպես նաև ձևակերպել է բուրգի առաջին սահմանումը. երկրաչափական մարմին, որը սահմանափակված է հարթություններով, որոնք սկիզբ են առնում մեկ հարթությունից և հատվում են մեկ կետում (գիրք 11, սահմանում 12[4])։

Untitled

Вышла на край леса старая лосиха с длинноногим лосёнком и задремала на тёплом весеннем солнышке.

М- лосёнок

Ж-лосиха

С-солнышке

Առաջադրանքներ

Կատարի՛ր առաջադրանքները։

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ

Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

2. Բաժանի՛ բաղադրիչների (մասերի) հետևյալ բառերը․ անուշ, մանուկ, ջրաղաց, խեղճ, դուռ, հեքիաթ, օր, ուռենի, հին, քարավան, զավակ, երտասարդ, շքեղ

Օրինակ՝

պարզ-դաս

ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)

բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)

պարզ-անուշ,մանուկ,խեղճ,դուռ,հեքիաթ,օր,հին,քարավան,զավակ,երտասարդ

ածանցվոր-ուռենի-ենի(ածանց)+ուռի(արմատ),շքեղ-եղ(ածանց)+շուք(արմատ)

բարդ-ջրաղաց-ջուր(արմատ)+աղալ(արմատ)

3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները: Մեղմ-փափուկ, մտմտալ-մտածել,շքեղ-ճոխ, չքանալ-անհետանալ, խնջույքկերուխում, վերջալույս-մայրամուտ, կրակ-հրդեհ, շավիղ-ուղի, շնորհալի-տաղանդավոր, գոհ-շնորհակալ։

4. Գրի՛ր տրված բառերի հականիշները:     Բաց-փակ, գոհ-դժգոհ, գեղեցիկ-տգեղ, մեծանալ-փոքրանալ, ուրախանալ-տխրել, շնորհալի-անտաղանդ, տխուր-ուրախ, հեռու-մոտիկ, խրճիթ-տուն, բարի-չար։