Отменить выбор
Отменить выбор
Отменить выбор
Отменить выбор
Առաջադրանք 1
Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:
Ագռավ
Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը
Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։ Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:
Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև տեղեկացնել իրենց ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։
Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:
Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:
Առաջադրանք
Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին: գողանում են մարդկանց իրերը:
Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ: նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում
Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին: մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:
Ընդգծի´ր սխալ պատասխանը։
Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:
Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
Սպիտակ ագռավներ չեն լինում:
Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: Որ նրանք միասեր թրչուներ են
Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
—Շատ-քիչ——————————-
—Բարձր-ցածր——————————-
—Մեծ-փոքր——————————-
—-Արագ-դանդաղ——————————
Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ: __Թռչունները_______________
__Քարեր_________________________
Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։
__խելացի_________
__ սպիտակ________________
Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
առարկա,
թիվ,
հատկանիշ
գործողություն:
Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։
Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է
Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։
Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։
Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:
Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:
Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:
Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:
Առաջադրանքներ
Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.
լեռներում,
անտառներում,
անապատներում,
լեռնային անտառներում
2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.
500 կգ,
1 տոննա,
250 կգ,
300 կգ:
3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.
թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:
4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։
Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։
5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։Գորտերով
6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:Որ նա գորտ է ուտում
7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
Արագ-դանդաղ,երկար-կարճ,քիչ-շատ,հիվանդ-առողջ
8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
1_երեք հարյուր
2_հինգ
9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։
1.__քաջ____________
2..__ճարպիկ____________
10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.
առարկա,
գործողություն,
հատկանիշ:
Զարկ ՝ նախքան լողալը 83
Զարկ ՝ լողալուց հետո 83+5=88
Լողավազանի երկարությունը 6մ75սմ
6մ76սմ=675սմ
Լողացել եմ՝ 2×6 մ 75 սմ =1350 սմ ճանապարհ 15 վրկ-ում
1վ-ում լողացել եմ ՝ 1350:15 =90 ճանապարհ
1ր-ում կլողամ՝ 60x ճանապարհ=5400
1ժ-ում կլողամ՝ 3600x ճանապարհ=324000
Մետաղադրամ, փոքր, տափակ, (սովորաբար) կլոր մետաղի կամ պլաստմասսայի կտոր է, որը հիմնականում օգտագործվում է որպես փոխանակման միջոց կամ օրինական վճարամիջոց։ Նրանք ստանդարտացված են քաշով և արտադրվում են մեծ քանակությամբ դրամահատարանում՝ առևտրի դյուրացման նպատակով։
Երկրորդ կետի ամփոփում
Չորորդ կետի արականացում
Ինչ ասես դա կկատարվի
Լինում է, չի լինում, մի տղա է լինում։ ԵՎ նա արդեն հասկացել էր, որ իր ցանկությունները կատարվում են։ Նա, ով իրեն վատություն է անում, տղան ասում է կենդանու տեսակ և այդ վատություն անողը դառնում է ասված կենդանին։ Օրինակ՝ ոչխար, և այդ մարդը դառնում է ոչխար։ Եվ այդ ամեն ինչ մի կախարդ է տեսնում և կախարդը զրկում է այդ տղային այդ հնարավորությունից, քանի որ նա շատ վատ բան է անում և դրանից հետո նրան նեղացնում էին և նա բան չէր կարողանում անել, քանի որ նրան օգնում էր այն բանը, որից կախարդը նրան զրկել էր։ Եվ նա օրերից մի օր որոշեց գնալ բոլորից ներողություն խնդրելու։ Նա գնաց ներողություն խնդրեց բոլորից, և բոլորը նրան ներեցին, և նա իր ընկերների հետ խաղում էր ամեն օր։
Իմ քաշը- 50կգ
Իմ քաշը պայուսակով- 53կգ
Պայուսակի քաշը-3կգ
Պատկերի անվանում քառակուսի
Պատկերի պարագիծը 10×4=40
Պատկերի մակերեսը 10×10=100
Պատկերի անվանումը ուղղանկյուն
Պատկերի պարագիծը 2×10=20,15×2=30,30+20=50
Պատկերի մակերեսը 10×15=150
Պատկերի անվանումը եռանկյուն
Պատկերի պարագիծը 15+15+15=45
պատկերի անվանումը շրջան
Նախագիծը՝ Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում․ փետրվար-մայիս
Ուսումնական երրորդ շրջանի ընթացքում իրականացրել ենք մի շարք նախագծեր, հասցրել ենք բեմադրել, ներկայացնել մի քանի հեքիաթներ, պատմվածքներ, ճիշտն ասած, ներկայացումներով հանդես գալը մեր սիրելի զբաղմունքներից է։ Այժմ ներկայացնեմ այն նախագծերը, որոնք իրականացրել ենք։ Սկսել ենք «Թումանյանական օրեր» նախագծից։
Նախագծի ընթացքում սովորել ենք բանաստեղծություններ, կատարել ընթերցումներ, շնորհավորել Թումանյանի ծնունդը երևանյան թափառումներով․ Թումանյանի ծննդյան օրը
Թումանյանի ստեղծագործություններից ոգեշնչված ստեղծագործել ենք գարնան մասին․ Գարուն աղջիկ ու տղա
Իրականացրել ենք Բառարաընթերցման ֆլեշմոբ՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը։ Նախագծի ընթացքում բառարանի օգնությամբ պարզել ենք մեր անունների նշանակությունը, որ լեզվից է մեզ հասել։
Իրականացրել ենք «Ուսումնական գարուն» նախագիծը։
Նախագծի ընթացքում կարդացել ենք մեր նախընտրած գիրքը, պատմել գրքի մասին բլոգներում, խորհուրդ տվել մեր ընկերներին․Իմ կարդացած պատմվածքի մասին
«Կարդում ենք Աղայան» նախագծի ընթացքում կարդացել ենք տարբեր հեքիաթներ, պատմվածքներ, կատարել դրանց վերաբերյալ առաջադրանքներ․Ծույլ տղա
«Կարդում ենք Ռոդարի» նախագծի ընթացքում կարդացել ենք, ստեղծագործել, պատմություններ աղավաղել ռոդարիական հնարներով, կատարել առաջադրանքներ մեր կարացած հեքիաթների վերաբերյալ․ Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա, Թե ինչպես կապիկները ճամփորդեցին․
«Կարդում ենք Էքզյուպերի» նախագծի շրջանակներում կարդացել ենք Փոքրիկ իշխանից հատվածներ և կատարել առաջադրանքներ․