Դասարանում․23.02.2022

Թեստ 2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□գամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    —փախչել————————————————

—երբ————————————————
——պատշգամբը———————————————

——ակնթարթի———————————————

  1. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     ——վճիտ——————————————
բ/լուռ          ——անձայն——————————————
գ/ակնդետ —— ակնապիշ——————————————
դ/ընտանի ——սովոր——————————————

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ ———————ծնվել,հայտնվել———
բ/խելքը գլխին            —————դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ              —համառ, ինքնասածի, կամակոր—
դ/ճաշը եփել                ———մեկին պաժել, լավ ծեծել———

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

——պատշգամբում—————————————

———ոսկեգեզմ———————————
——խորասույզ————————————

——ինքնամոռաց————————————

  1. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ——պտվեր——————
բ/մալինա ——մորի——————

գ/կենգուրու ——ագեվազ—————

դ/ստարտ——սկսել——————

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    ——բարեկամ——————————————

———եղնիկ—————————————

————նվեր————————————

—————որսորդ                  ———————————

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  2. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    —ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին:———————————————————————Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին:————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  3. Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
    —Լուսանը ընտանի կատվի ցեղակիցն է, բայց շատ խոշոր է ու գիշատիչ։———————————————————————————————————————————————————————————————————————————————
  4. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    —նա մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  5. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր,      նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

—Իր մայրիկին և հայրիկին։———————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

———Հեղինակը հարգում էր եղնիկին իր համբերատար,զուսպ ու նվիված բնավորության համար։ —————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
    —Հողմի ժամանակ սարերից անսաձ սուլում է քամին։ Ատառի դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում են հողմի դեմ աղմկում ու գոռում։  ———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

15.Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:

Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: ———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

1894

  1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
  2. Գահ-Թագավորական զարդարուն

Seasons

Winter is the beginning of a year. It is the coldest seasons of the year. Days are short and nights are long in winter. It often snows in winter.

Nature wakes up in spring. It’s warmer in spring than in winter. Snow melts and birds begin to sing. You can see small green leaves in trees and the first flower of spring, the snowdrop.

Summer is the hottest season of the year. In summer days are longer and nights are shorter than in spring.

Autumn has got a lot of colours. Leaves are yellow, brown and red in autumn. It’s colder in autumn than in summer. It isn’t sunny in autumn. It often rains in autumn.

Nature is beautiful in winter and spring, summer and autumn.

There are twelve months in a year.

Winter months are: December, January, February.

Spring months are: March, April, May.

Summer months are: June, July, August.

Autumn months are: September, October, November.

English

ա) Կրկնություն. ածականների համեմատության աստիճանների կազմումը -er, -est, more, most վերջավորությունների և բառերի օգնությամբ
բ) Կրկնություն. many, much, good, bad և little ածականների համեմատության աստիճանների կազմումը

Answer the questions:

Which is longer: an hour or a minute?

Which is high­er: a moun­tain or a hill?

Which is big­ger: a ship or a car?

Which is longer: a sea or a river?

Which is more dif­fi­cult: to go on foot or to go by train?

16.02.2022․դասարանում

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

 

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    —ամբողջ—անգամ—երբեք դարձավ——————————————

—————————————————
—————————————————

—————————————————

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառածբ/կամակոր

    գ/հակառակ կողմով
    դ/բոլորին հակառակ

  2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    վատ-լավ——սովորական-արտասովոր——Պարզ-բարդ——երկարկարճ ———————————————————              ——————————

    —————————              ——————————
    —————————              ——————————

  3. Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա.ա/սովորական
    բ/ինչուիկ
    գ/բոլորովին
    դ/գարեջուր
  4. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.ա/աչքերը        —————————————

    բ/ հարցերին     —————————————

    գ/ դարակները  —————————————

    դ/ խրճիթ          —————————————

  5. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

—————տղա——————       ——————վատ ——————
—————հարցեր——————       ——պարզ————————

  1. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է —ձանձրացնել——————————
    բ/չէր կարողանում               ——կարողանալ—————————
    գ/դնեն                                     ——դնել——————————
    դ/դարձավ                              ——դառնալ——————————

 

  1. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա  —ստվեր—նամականիշ——————

ստորոգյալ     —ունի—չեն խմում————————

 

 

  1. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.ա/մի քանի տարի
    բ/ամբողջ կյանքում
    գ/ամբողջ տարին
    դ/ տարվա կեսը
  2. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
    ————սոխ,կաղամբ————————
  3. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    —Նա ա շատ —հետաքրքրասեր եր—բայց հարցերը սխալ եր ասում և շատ դժվար———————————————————————————————————————————————————————————————————————————————
  4. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.ա/հարցերը շատ էին դժվար
    բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
    գ/տղան հակառակ ինչուիկ էր
    դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս
  5. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    ——նա հեռացավ բոլորի նա հեռացավ բոլորից——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  6. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    —ինչո՞ւ պոչն ունի շուն։ որովհետև նա չեր կարա ապրեվ————————————————————————ինչո՞ւ ուղեղը գլուխ ունի։ արանց ուղեղի գլուխը չեր աշխատի————————————————————————ինչու աչկերը ունեն թարթիչներ։Որովհետև աչքերը կչորանան ———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  7. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

———ինչու սեղանը ունի վոտեր— —————————————————————————————————ինչու ջուրը ունի շիշ—————————————————————————————————————————————

Մոծակն ու մրջյունը

Գիժ Մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ։
Գիժը մին էլ մըտիկ արավ,

Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պաղում ու դալկանում…
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ

Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել։
Սոված, սառած
Ու սալարած

Վեր թըռավ՝ վար, դես ընկավ, դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բունը հիշեց, եկավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՛ց արեք, բա՛ց…

Էս տարաժամ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քնից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,

Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել։

— Հե՜յ, ո՞վ ես դու,
Ա՛խպերացու։
— Տը՜զ-պը՜զզ, ասավ, Մոծակն եմ ես։
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,

Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,

Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,

Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես

Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ։
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ,—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհ պաղել, փոխվել,

Կողքիցըս էլ կինս է փախել…
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՜ծ, հըրաշք մի բան…

Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում,
Ես էլ եմ հո շատ մըճըրվում.
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,

Երեսս էլի ձեզ եմ արել։
Աստծու սիրուն, մի՛ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի։

— Դե լա՛վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք ներսից ինչ կասեն քեզ։
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչև հասավ ներսի տունը,

Ուր ապրում էր մեծ Մըրջյունը՝
Առատ կյանքով,
Իր համայնքով։
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,

Ու ետ դարձավ էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,

Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…

Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին.
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,

Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սրրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի։

 

Զարկել- Հարվածել

Պատել-Շրջապատել

Պաղել-Սառչել

Դալկանալ-Դժգունել

Շեն-1. Մարդաբնակ, բնակչություն ունեցող (բնակելի տեղերի մասին):
2. Բարեկարգ, չավերված:
3. Ամբողջ, անվնաս, անվթար:
4. Առատ, լիքը, հարուստ:
5. (փոխաբերական) Առողջ, բարեկազմ:
6. [գոյական] Գյուղ, գյուղակ:

Տարաժամ-ոչ ժամանակին

Թշվառ-Ողորմելի

Թուխ-մուգ գույնի

ծերպ անել-մի բանի մեջ

Զուգված-զարդարված

Տնկված-կանգնած

Ցնծալ-ուրախանալ

Պահնորդ-Պահակ

Արևակեզ- խանձված

Ջանք-ճիգ

Ամբար-պահեստ

Պաշար-Ճանապարհ

Պատրանք

  • Անծանոթ բառերը դուրս գրի’ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր: զուր-Արդյունք չտվող,զուր- Բարձր և սուր
  • Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները։պատրանք-Խաբեություն,մութ-գիշեր,քաջ-արի,կուսական-Անպիղծ
  • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։Որովհետև ինչ որ կատարվում էր  բանաստեղտյության  մեջ նա իրական րի դա երազ է

English

Answer the questions.

a) Do you like the story? Is it funny?

b) Do you read stories about animals?

Choose the proper tense form.

Alice is feeding her rabbits now. She always feeds them in the morning. The rabbits  are not running now. They   are eating. They drink water every day. But they  are not drinking water now.

Русский язык

2. ВОПРОСЫ

  1. Почему мельник ничего не ел на свадьбе? Потому что он не видел столько еды
  2. Как лиса уговорила Шах-Мара покинуть свой дворец? Она спугнула Шах-Мара

3. ЗАДАНИЕ

Опишите главных героев сказки:

  1. Мельник (какой?) бедный
  2. Лиса (какая?)хитрая
  3. Царь (какой?)жадный

Русский язык

  1. Как мельник поймал лису? Он поставил капкан
  2. За что мельник хотел наказать лису? Она взяла
  3. Был ли на самом деле царь Чахчах? не существует
  4. Как лиса заставила настоящего царя поверить в богатство царя Чахчаха? его ограбили
  5. Как лиса объяснила то, что у царя Чахчаха ничего нет? сказала что его ограбили

3. ЗАДАНИЯ

3.1. Раскройте скобки. Поставьте слова-предметы в правильную форму.

  1. Ворона сидит на (верхушке) дерева.
  2. Солнце спряталось за (тучу).
  3. В (долине) пар белеет тонкий.
  4. У (труса) и от тени дрожат колени.
  5. Рядом с (шалашом) стояли огненные клёны и золотые берёзки.
  6. Азбука – к (мудростью) ступенька.
  7. Шёл лесничий из сторожки по глухой лесной (дорожке).
  8. У (дяди) Серёжи золотые руки.
  9. По (дороге) зимней, скучной тройка борзая бежит.
  10. Сидит девица в (темнице), а коса на (улице).
  11. Мир освещается (солнцем), а человек (знанием).

3.2. Вставьте пропущенные буквы.

Гнездо

Мальчики шли из школы . За кустом они нашли гнездо. Дети стали наблюдать. В гнезде был птенчик. Птенец был голоден. Он просил есть. К птенцу спешит мать. Большая птица накормила птенчику мошками. Малыш наелся и умолк.