Բացասական և դրական թվեր

Բացասական և դրական թվեր

Նկարում ցուցադրված է օդի ջերմաստիճանը չափող ջերմաչափ:

A) Առաջին ջերմաչափը ցույց է տալիս С

Երկրորդ և երրորդ ջերմաչափերի ցուցումները կարելի է կարդալ տարբեր ձևերով՝

B) 12 աստիճան տաքություն, կամ 12 աստիճան զրոյից բարձր, կամ +12°С

C) 10 աստիճան ցուրտ կամ 10 աստիճան զրոյից ցածր, կամ −10°С

 

+ նշանով գրված ջերմությունը կոչվում է դրական, իսկ նշանով գրվածը՝ բացասական:

Դրական արժեքները սովորաբար գրում են առանց + նշանի՝ 12°С-ն և +12°С-ն՝ նույն ջերմաստիճանն է:

+ նշանով թվերը կոչվում են դրական:

նշանով թվերը կոչվում են բացասական:

0 թիվը ո՛չ բացասական թիվ է, ո՛չ էլ դրական:

Հակադիր թվեր

Երկու հակադիր թվեր իրարից տարբերվում են միայն իրենց նշաններով:

Բերենք հակադիր թվերի օրինակներ.

+7 և -7

-12 և +12

+325 և−325

674 և +674

Բնական թվերը, նրանց հակադիրներն ու 0-ն կոչվում են ամբողջ թվեր:

0-ն և բոլոր դրական թվերը միասին կոչվում են ոչ բացասական թվեր:

0-ն բոլոր բացասական թվերը միասին կոչվում են ոչ դրական թվեր:

 

 

Կոորդինատային ուղիղ

Բնական թվերով կոորդինատային ճառագայթը լրացնենք նույն սկզբնակետով հակադիր ճառագայթով և նշենք նրա վրա նույն տիպի բաժանումներ: Ստանում ենք կոորդինատային ուղիղը:

Այն ուղիղը, որի վրա նշված է О(0) հաշվարկման սկզբնակետը, դրական ուղղությունը և միավոր հատվածը, կոչվում է կոորդինատային ուղիղ:

О(0) կետը հաշվարկման սկզբնակետն է: Նրանից աջ նշում են դրական թվերը, իսկ ձախ՝ բացասական թվերը: Սլաքը ցույց է տալիս դրական հաշվարկման ուղղությունը:

Սլաքի մոտ տեղադրում են x,y,z կամ այլ լատիներեն տառ: Դա կոորդինատային ուղղի անվանումն է:

Կոորդինատային առանցքի վրա կարևոր է կետերի դասավորությունը:

Արտասանում են այսպես. «P կետը ընկած է О կետից ձախ», «P կետը ընկած է K կետից աջ»:

Կետի դիրքը կոորդինատային ուղղի վրա որոշող թիվը կոչվում է կետի կոորդինատ:

Ուշադրություն

Միավոր հատվածը տարբեր կոորդինատային ուղիղների վրա կարող է տարբեր լինել: Վերևի նկարում այն հավասար է 4 վանդակի:

Գտնենք O,K,T կետերի կոորդինատները:

O(0)

K(−1)

T(2)

Դասարանական աշխատանք

1. Հետևյալ թվերից ընտրիր բացասական թվերը:

 

ա) −5

բ) 0

գ) +55

դ) −1/55

ե) 28

զ) 4

է) −21

2. Տրված է, որ c<0 և x>0

 

Ի՞նչ կարելի է եզրակացնել c և x թվերի վերաբերյալ:

 

1.c թիվը ա) դրական է, բ) բացասական է:

 

2. x թիվը ա) դրական է, բ) բացասական է:

3․ Հետևյալ թվերից ընտրիր ամբողջ թվերը:

 

ա) 0

բ) −1/29

գ) 3/7

դ) 13

ե) −6

զ) 29

4. Հետևյալ թվերից ընտրիր ոչ բացասական թվերը:

ա) 1/4

բ) 19

գ) −11/19

դ) 0

ե) −19

զ) 23

է) −4

 

 

5․ Արդյո՞ք −188/21 թիվը ամբողջ թիվ է:

ա) այո

բ)ոչ

 

6. Ֆուտբոլային մրցաշարի մի խմբի թիմերի խփած և բաց թողած գնդակների վերաբերյալ տվյալները բերված են հետևյալ աղյուսակում.

 

Երկիրը

Ավստրիա

Ուրուգվայ

Մեքսիկա

Ֆրանսիա

Խփած և բաց թողած գնդակների տարբերությունը

3

4

10

11

 

1. Ո՞ր թիմն է ավելի շատ գոլ խփել, քան բաց թողել՝ Ֆրանսիա

 

2. Ո՞ր թիմն է ավելի շատ գոլ բաց թողել, քան խփել՝ Մեքսիկա

 

7. Ո՞ր թիվն է հակադիր 47-ին:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

ա) 74

բ) 1/47

գ) −47

դ) −1/47

  •  

8․ Գրիր հետևյալ թվերի հակադիր թվերը:

ա) 32 — -32

բ) -25 — 25

գ) 100 — -100

դ) -2/5 — 2/5

ե) 0 — 0

զ) 51/75 — -51/75

է) -74 — 74

ը) 457 — -457

 

9․ Համեմատիր ամբողջ թվերը․

ա) 0 < 3

բ) -4 < 2

գ) -3 > -10

դ) -1 < 1

ե) 5 > -3

զ) -16 < -12

է) -1000 < 1

ը) 25 > -25

 

10․ Աճման կարգով գրիր ամբողջ թվերը․

ա) -2-ից մինչև 7-ը –2, -1, 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7

բ) -10-ից մինչև -3-ը –10, 9, -8, -7, -6, -5, -4, -3

գ) -6-ից մինչև 5-ը –6, -5, -4, -3, -2, -1, 0, 1, 2, 3, 4, 5

 

Լրացուցիչ առաջադրանք

 

1․ Տրված են -5, -3, 1/2, +5, +10, -2, 0, +4, 3/5 թվերը։ Նրանցից դուրս գրիր ամբողջ թվերը։ –5, -3, +5, +10, -2, 0, +4

 

2․ Գործածելով + և – նշանները՝ գրիր․

ա) 10 աստիճան տաքություն +10

բ) 0-ից 7 աստիճան ցածր -7

գ) 3 աստիճան ցուրտ -3

դ) 0-ից 8 աստիճան բարձր +8

 

3. Ո՞ր թվանշանը կարելի է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն․

ա) -25 < -24

բ) -8772 < -8672

գ) -16936 > -16937

դ) -2861 > -9868

 

4. Գրիր հետևյալ թվերի հակադիր թվերը․

ա) 24— -24

բ) -2 — 2

գ) 15 — -15

դ) 1/7 — -1/7

ե) 0 — 0

զ) 1/75 — -1/75

է) -97 — 97

ը) 745 — -745

 

5․ Հետևյալ անհավասարություններից որո՞նք են ճիշտ

ա) -6 > 3

բ) -6 > -3

գ) -6 > -7

դ) -6 > 0

ե) -6 < -14

զ) -6 < -5

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *