Գրաֆիկներ

Գրաֆիկներ

Գրաֆիկի վրա կառուցում են երկու փոխուղղահայաց կոորդինատային առանցքներ՝ հորիզոնական և ուղղահայաց: Առանցքների վրա կան սանդղակներ, որոնց վրա տեղադրվում են աղյուսակում բերված մեծությունների արժեքները:

Ուշադրություն

Մեծություններից մեկն անկախ է, իսկ մյուսը կախված է մյուսից: Անկախ մեծության արժեքները սովորաբար տեղադրվում են հորիզոնական առանցքի վրա (x-երի կամ աբսցիսների առանցքի), իսկ կախյալ մեծության արժեքները՝ ուղղահայաց (y-երի կամ օրդինատների առանցքի): Անկախ մեծության փոփոխության դեպքում փոխվում է նաև կախյալ մեծությունը:

Օրինակ

Օդի ջերմաստիճանը (կախյալ մեծություն) կարող է փոփոխվել ժամանակի (անկախ մեծություն) ընթացքում:

Այսպիսով, գրաֆիկը թույլ է տալիս տեսնել, թե ինչ է տեղի ունենում կախյալ մեծության հետ, երբ փոփոխվում է անկախ մեծությունը:

Գրաֆիկների վրա արժեքները պատկերվում են կետերի և դրանք միացնող կորերի տեսքով:

Գրաֆիկի միջոցով կարելի է տեսնել տվյալների փոփոխության ընթացքը:

Օրինակ

Աղյուսակի 2-րդ սյան տվյալների հիման վրա կարելի է տեսնել ջերմաստիճանի փոփոխությունը դիտարկվող ամսվա ընթացքում:

Գրաֆիկի միջոցով կարելի է միանգամից գտնել ամսվա ամենատաք և ամենացուրտ օրերը, արագ հաշվել քսան աստիճանից ավելի ջերմաստիճան ունեցող օրերի քանակը, կամ պարզել, թե երբ էր ջերմաստիճանը մոտավորապես հավասար +15°С-ի:

Կարելի է նաև պարզել, թե որ օրերի ընթացքում էր ջերմաստիճանը համեմատաբար կայուն, կամ ընդհակառակը՝ արագ փոփոխվում:

Նույն կերպ, օգտագործելով քո աղյուսակի 3-րդ և 4-րդ սյունակները, կարելի է կառուցել և ուսումնասիրել խոնավության և մթնոլորտային ճնշման գրաֆիկները:

Դասարանական աշխատանք

1․ Ուշադիր նայիր գրաֆիկին և գտիր ճիշտ պատասխանը:

Չորս րոպեում անցած ճանապարհը քանի՞ կմ է: 6 կմ

2․ Ուշադիր նայիր հետևյալ գրաֆիկին:

Ո՞րն է գրաֆիկի անկախ մեծությունը  0

3․ Ընտրիր ճիշտ պատասխանը:

Ե՞րբ է ջերմաստիճանը եղել 28 աստիճան: 06.07.2014

4․ Սա ավտոբուսի շարժման գրաֆիկն է:

Պատասխանիր գրաֆիկի վերաբերյալ հետևյալ հարցերին․

1. Ի՞նչ է իրենից ներկայացնում տրված գրաֆիկը: 

ավտոբուսի շարժման գրաֆիկն

2. Ամենաշատը քանի՞ կմ-ի համար է կազմված տրված գրաֆիկը:

800

3. Ամենաշատը քանի՞ ժամի համար է կազմված տրված գրաֆիկը: 7 ժամ

4. Ի՞նչ երկարությամբ հատվածների է բաժանված ուղղահայաց առանցքը: 50

5. Ի՞նչ երկարությամբ հատվածների է բաժանված հորիզոնական առանցքը։ 1

5․ Գնացքը A կետից մեկնել է C կետը։ Ճանապարհին այն կանգ է առել B կետում։ Այդ ամենը գրաֆիկորեն պատկերված է նկարում։ 

Գրաֆիկից ելնելով՝ պատասխանիր հետևյալ հարցերին․

ա) Որքա՞ն ժամանակ է գնացքը եղել ճանապարհին։ 7

բ) Որքա՞ն ժամանակում է գնացքը հասել B կետին։

2

գ) Ի՞նչ արագությամբ է գնացքը A կետից ընթացել դեպի B կետը։

120:2=60

դ) Ի՞նչ արագությամբ է գնացքը B կետից ընթացել դեպի C կետը։

210-120=90

90:5=18

ե) Որքա՞ն է տևել B կետում արած կանգառը 30կմ/ժամ

6․ Երեխայի հասակը մինչև 7 տարեկան դառնալը փոխվել է հետևյալ կերպ․

Տարիքը՝ տարիներով

1

2

3

4

5

6

7

Հասակը՝ սանտիմետրերով

75

85

90

95

98

105

112

Գծիր նրա տարիքից հասակի կախման գրաֆիկը։

7․ Տրված է ապրանքի վաճառքի եկամուտի կախվածության գրաֆիկը ապրանքի քանակից:

Լրացրու հետևյալ աղյուսակի դատարկ պատուհանները:

Քանակ (կգ)

Եկամուտ (դրամ)

7

700

18

1800

8․ Նկարում պատկերված է երկու մեքենաների շարժման գրաֆիկը։

Գրաֆիկի հիման վրա պարզիր․

ա) երբ է սկսել շարժումը մեքենաներից յուրաքանչյուրը

բ) յուրաքանչյուր մեքենայի շարժվելուց որքան ժամանակ անց են նրանք հանդիպել

գ) ինչ արագություն են ունեցել յուրաքանչյուրը

Լրացուցիչ աշխատանք

1․ Ուշադիր նայիր գրաֆիկին և գտիր ճիշտ պատասխանը:

Որքա՞ն է ամենացածր ջերմաստիճանը․ 14

2․ Այս գրաֆիկը նկարագրում է ավտոբուսի անցած ճանապարհը որոշակի ժամանակահատվածների ընթացքում:

6 ժամում քանի՞ կիլոմետր կանցնի ավտոբուսը։ 600կմ

3․ Օդի ջերմաստիճանը չափել են մեկ օրվա ընթացքում։ Չափումների արդյունքները ներկայացված են հետևյալ աղյուսակում․

Ժամը

0

2

4

6

8

10

12

14

16

18

20

22

24

Ջերմաստիճանը

15

12

8

7

6

10

11

13

16

20

18

14

11

Կառուցիր օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկը։

4․ Ավազանի մեջ ջուր է լցվում։ Յուրաքանչյուր րոպե հաշվվում է, թե քանի լիտր ջուր է լցվել։ Տվյալները ներկայացված են հետևյալ աղյուսակում․

Ջրի քանակությունը(լ)

20

40

60

80

100

120

140

160

Ժամանակը(ր)

1

2

3

4

5

6

7

8

Կառուցիր համապատասխան գրաֆիկը․

5․ Շուկայում վաճառեցին 16 կգ տանձ: Պարզիր վաճառողի եկամուտը:

Որքա՞ն է կազմում վաճառողի եկամուտը։ 1600

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *