Թե ինչպես կապիկները ճամփորդեցին․

Մի օր կեն.անաբանական այգու կապիկները որոշեցին ճամ.որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ.ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձու.տի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կես.րին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձու.տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տար.րինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամ.որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:կենդանաբանական, ճամփա,ընձուխտի,ճամփորդում, կեսորին,տարօրինակ
  2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
  3. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:այգի-վազնուտ,ճանապարհ-շավիղ,արևամուտ-մայրամուտ
  4.  Գրի՛ր գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:գիշեր-ցերեկ,նույն-տարբեր,դուրս գալ-ներս մտնել
  5. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:ձանձրալի աշխար,մեծ աշխարհ,տարօրինակ աշխարհ
  6.  Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:Իմ աշխարհը մեծ տարորինակ էայստեղ մարդիկ բարի են մեկ-մեկ ջղաին էին։Բայց ես մեկ-մեկ ձանձրանում էի որովհետև նրանք արանձ ժպիտի էին ման գալիս դա էր ինձ ձանձրացնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *