Նամակ

Բարև, իմ անծանոթ ընկեր։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանում։ Մենք հինգշաբթի օրը գալու ենք ձեր մոտ՝ Զովաբեր։ Հիմա ես կպատմեմ իմ մասին։ Իմ անունը Ռաֆայել է։ Ես բարձրահասակ եմ։ Երբ մենք կանգնում ենք շարք, ես եմ առաջինը։ Իմ մազերի գույնը մուգ է, աչքերի գույնը՝ շագանակագույն է, բայց ուրիշները ասում են որ սև է։ Կհանդիպենք և ավելի լավ կծանոթանանք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *