Ընկուզենին

Մի մեծ, ցանկապատված այգում հաշտ ու խաղաղ աճում էին պտղատու ծառերը: Գարնանը նրանք ոտից գլուխ ծածկվում էին կաթնավարդագույն շղարշով, իսկ ամառվա վերջում ճկվում էին հասած պտուղների ծանրության տակ:

Որտեղից որտեղ համերաշխ ու բարեջան այս ընտանիքը ներխուժեց ընկուզենին և, փարթամորեն ճյուղավորվելով, սկսեց ամբարտավանորեն հոխորտալ.

— Որտե՞ղ է գրված, որ ես պիտի ցցվեմ մնամ այս ցանկապատի ետևում,- դժգոհ փնփնթաց նա:- Ես ամենևին մտադիր չեմ ճգնակեցիկ դառնալ էստեղ: Թող ճյուղերս դուրս ելնեն, որպեսզի շրջապատս իմանա, թե ինչ հրաշալի ընկույզներ ունեմ:

Եվ ընկուզենին սկսեց համառորեն հաղթահարել բարձր ցանկապատը, որպեսզի իր ողջ գերաշնորհ տեսքով երևա եկող-գնացողին:

Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն անցնող-դարձող  սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի չդներ: Շատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից:

Ճիպոտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը:

Առաջադրանքներ

1. Դուրս գրիր այն բառերը, որոնք ցույց են տալիս պատմողի վերաբերմունքը.

ա) ընկուզենու նկատմամբ, համառ, ամբարտավան, մեծամիտ

բ) պտղատու մյուս ծառերի նկատմամբ: հաշտ ու համերաշխ, պտղատու։

2. Ընկուզենուն՝

• մեղադրիր.  շատ  մեծամիտ էր

• արդարացրու. Ընկուզենին ուզում էր բոլորին ցուցադրել իր վողջ գեղեցկությունը 

բնութագրիր: անխելք, մեծամիտ

3. Լրացրու թերի միտքը.

Առակն այն մարդկանց մասին է, որոնք մեծամիտ են և անհեռատես

4. Գրիր ասացվածքներ, որոնք կարող են դառնալ այս առակի խրատական մասը:   

ամեն բանի վերջն է գովելի։ համեստությունը զարդարում է մարդուն։ գլուխ է գովում ով գլուխ չունի։

5. Այլ վերնագիր գրիր առակի համար: Մեծամիտ ընկուզենին

Պատահույթներ

Պատահույթներ

Դասարանական աշխատանք

1․ Արդյո՞ք այս իրադարձությունը պատահույթ է:

Դու տնից դուրս գալիս հանդիպում ես քո հարևանին:

ա) պատահույթ է

բ) պատահույթ չէ

2․ Նշիր այս իրադարձության վերաբերյալ ճիշտ տարբերակը:

Օգոստոս ամսից հետո գալիս է աշունը:

ա) հավաստի իրադարձություն է

բ) անհնար իրադարձություն է

գ) պատահույթ է

3․ Թվարկված իրադարձություններից ո՞րն է հավաստի իրադարձություն:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

ա) Զառը գլորելիս բացվում է մեկ թիվը:

բ) Մարտ ամսից հետո գալիս է ապրիլ ամիսը:

գ) Սառույցը չի հալվում եռացրած ջրում:

4․ Ընտրիր բերվածի մասին ճիշտ տարբերակը.

Թիրախին կրակելը:

ա) հավաստի իրադարձություն է

բ) անհնար իրադարձություն է

գ) պատահույթ է

դ) պատահական փորձ է

5․ Զառը գլորում են և նրա նիստի վրա բացվում է 1,2,3,4,5,6 թվերից մեկը:

Քանի՞ ելք կա, որ նիստի վրա բացված թիվը բաժանվում է 5-ի: 1

6․ Պարկում լցված են 16 համարակալված գնդիկներ: Պատահականորեն պարկից հանում են մեկ գնդիկ:

Քանի՞ հնարավոր ելք ունի տրված պատահույթը:

«Գնդիկի համարը զույգ թիվ է»՝ ելք։ 8

Տեսություն

7․ Զառը գլորում են 1 անգամ: Որքա՞ն է հավանականությունը, որ բացված թիվը փոքր է 5 -ից: 4

8․ Տուփում կա 2 սպիտակ գնդակ և 19 կարմիր գնդակ: Որքա՞ն է հավանականությունը, որ տուփից պատահականորեն վերցված գնդակը կլինի սպիտակ գույնի:

Սպիտակ գնդակ հանելու հավանականությունը հավասար է՝ 2/21

9․ Վիճակախաղում կա 127 տոմս, որոնցից 9-ը շահող են:

Որքա՞ն է հավանականությունը, որ պատահականորեն քաշելիս դուրս կգա շահող տոմս: 9/127

10․ Տուփում կա 25 գրիչ, որից 13-ը գրում է կապույտ գույնով, իսկ մնացածը՝ սև:

Որքա՞ն է հավանականությունը, որ պատահականորեն տուփից հանված գրիչը կգրի կապույտ գույնով: 13/25

11․ Որքա՞ն է հավանականությունը, որ փողոցում պատահական հանդիպած մարդը ծնված լինի ամսի 7-ին, եթե հայտնի է, որ նա ծնվել է ապրիլին: 1/7

12․ Տուփում կա 13 գնդիկ, որոնք համարակալված են 1-ից 13: Պատահականորեն հանվում է մեկ գնդիկ և նշվում է նրա համարը:

Քանի՞ հնարավոր ելք ունեն հետևյալ պատահույթները:

A. «Համարը զույգ թիվ է»՝ 6

B. «Համարը բաժանվում է 5-ի»՝ 2

C. «Համարը բաժանվում է 9-ի»՝ 1

D. «Համարը փոքր է երկուսից կամ հավասար է»՝ 2

E. «Համարը մեծ է 3-ից և փոքր է 8-ից»՝ 4

F. «Համարը պարզ թիվ է»՝ 5

Լրացուցիչ առաջադրանք

1․ Զառը գլորում են և նրա նիստի վրա բացվում է 1,2,3,4,5,6 թվերից մեկը:Քանի՞ ելք կա, որ նիստի վրա բացված թիվը մեծ է 4-ից: 2/6=1/3

2․ Սոնան և Կարինեն խաղ են խաղում: Նրանք ունեն սարք, որին եթե տալիս ես որևէ թիվ, սարքը կարողանում է պարզել, թե որ թվերի վրա է բաժանվում տրված թիվը:

Նրանք վերցրին 1-ից 14 թվերը և սարքին պատահական սկզբունքով տվեցին դրանցից մեկը:

Քանի՞ ելք ունեն հետևյալ պատահույթները:

1. «Թիվը բաժանվում է 2-ի»՝ ելք: 7/14=1/2

2. «Թիվը բաժանվում է 3-ի»՝ ելք: 4/14=2/7

3. «Թիվը բաժանվում է 4-ի»՝ ելք: 3/14

4. «Թիվը բաժանվում է 5-ի»՝ ելք: 2/14=1/7

5. «Թիվը բաժանվում է 6-ի»՝ ելք: 2/14=1/7

6. «Թիվը բաժանվում է 7-ի»՝ ելք։ 2/14=1/7

3․ Արկղում կա 12 հյութի տուփ, որից 4-ը նարնջի է: Հաշվիր այն պատահույթի հավանականությունը, որ արկղից պատահականորեն հանված հյութի տուփը լինի նարնջի: 4/12=1/3

4․ Տուփում կան 1-ից 12-ը համարակալված քարտեր: Տուփից պատահականորեն հանում են մեկ քարտ և նայում նրա համարին:

Քանի՞ հնարավոր ելք ունի տրված պատահույթը:

«Քարտի համարը զույգ թիվ է»՝ 1/12

5․ Տուփում կա 32 գրիչ, որից 11-ը գրում է կարմիր գույնով, իսկ մնացածը՝ կապույտ:

Որքա՞ն է հավանականությունը, որ պատահականորեն տուփից հանված գրիչը կգրի կարմիր գույնով: 11/32

Գործնական աշխատանք

  1. Ախոյան, աղմուկ, կայծակ, հարկատու, սուլոց, դեղձի, հավատարիմ, օրդուբադցի,  հաղարջենի,  օձիք,  ցրտաշունչ, ծովեզրյա,  վարորդ, ականջալուր, պայծառ, գուլպա  բառերի մեջ թաքնված  ի՞նչ կենդանիներ եք տեսնում:  

2. Պատասխանի տարբերակներից որի՞ ոսկին է զարդ պատրաստելու համար պիտանի:
 Ա. Թագավորի գանձարանում ընդամենը մի քանի ոսկի էր մնացել:
Բ. Ոսկի հասկերով դաշտը ծփում է:
Գ. Ոսկի մարդ է Սահակը:
Դ. Այս դերձակը ոսկի ձեռքեր ունի:
Ե. Վաչագանը ոսկի երազներ էր տեսնում:

3. Ա և բ շարքերից գտիր համապատասխան զույգերը:
ա. նախիր, վտառ, երամակ, երամ, նավատորմ, պարս, դեղորայք, առականի:
բ. շատ դեղեր միասին, ձիերի խումբ, մեղուների խումբ, բոլոր նավերը միասին, առակների հավաքածու, ձկների խումբ, կովերի խումբ, թռչունների խումբ:

Նախիր-կովերի

վտառ-ձկների

երամակ-ձիերի

երամ-թռչուների

նավատորմ-նավերի

պարս-մեղուների

դեղորայք-շատ դեղեր միասին

առականի-առակների հավաքածու

Գրաֆիկներ

Գրաֆիկներ

Գրաֆիկի վրա կառուցում են երկու փոխուղղահայաց կոորդինատային առանցքներ՝ հորիզոնական և ուղղահայաց: Առանցքների վրա կան սանդղակներ, որոնց վրա տեղադրվում են աղյուսակում բերված մեծությունների արժեքները:

Ուշադրություն

Մեծություններից մեկն անկախ է, իսկ մյուսը կախված է մյուսից: Անկախ մեծության արժեքները սովորաբար տեղադրվում են հորիզոնական առանցքի վրա (x-երի կամ աբսցիսների առանցքի), իսկ կախյալ մեծության արժեքները՝ ուղղահայաց (y-երի կամ օրդինատների առանցքի): Անկախ մեծության փոփոխության դեպքում փոխվում է նաև կախյալ մեծությունը:

Օրինակ

Օդի ջերմաստիճանը (կախյալ մեծություն) կարող է փոփոխվել ժամանակի (անկախ մեծություն) ընթացքում:

Այսպիսով, գրաֆիկը թույլ է տալիս տեսնել, թե ինչ է տեղի ունենում կախյալ մեծության հետ, երբ փոփոխվում է անկախ մեծությունը:

Գրաֆիկների վրա արժեքները պատկերվում են կետերի և դրանք միացնող կորերի տեսքով:

Գրաֆիկի միջոցով կարելի է տեսնել տվյալների փոփոխության ընթացքը:

Օրինակ

Աղյուսակի 2-րդ սյան տվյալների հիման վրա կարելի է տեսնել ջերմաստիճանի փոփոխությունը դիտարկվող ամսվա ընթացքում:

Գրաֆիկի միջոցով կարելի է միանգամից գտնել ամսվա ամենատաք և ամենացուրտ օրերը, արագ հաշվել քսան աստիճանից ավելի ջերմաստիճան ունեցող օրերի քանակը, կամ պարզել, թե երբ էր ջերմաստիճանը մոտավորապես հավասար +15°С-ի:

Կարելի է նաև պարզել, թե որ օրերի ընթացքում էր ջերմաստիճանը համեմատաբար կայուն, կամ ընդհակառակը՝ արագ փոփոխվում:

Նույն կերպ, օգտագործելով քո աղյուսակի 3-րդ և 4-րդ սյունակները, կարելի է կառուցել և ուսումնասիրել խոնավության և մթնոլորտային ճնշման գրաֆիկները:

Դասարանական աշխատանք

1․ Ուշադիր նայիր գրաֆիկին և գտիր ճիշտ պատասխանը:

Չորս րոպեում անցած ճանապարհը քանի՞ կմ է: 6 կմ

2․ Ուշադիր նայիր հետևյալ գրաֆիկին:

Ո՞րն է գրաֆիկի անկախ մեծությունը  0

3․ Ընտրիր ճիշտ պատասխանը:

Ե՞րբ է ջերմաստիճանը եղել 28 աստիճան: 06.07.2014

4․ Սա ավտոբուսի շարժման գրաֆիկն է:

Պատասխանիր գրաֆիկի վերաբերյալ հետևյալ հարցերին․

1. Ի՞նչ է իրենից ներկայացնում տրված գրաֆիկը: 

ավտոբուսի շարժման գրաֆիկն

2. Ամենաշատը քանի՞ կմ-ի համար է կազմված տրված գրաֆիկը:

800

3. Ամենաշատը քանի՞ ժամի համար է կազմված տրված գրաֆիկը: 7 ժամ

4. Ի՞նչ երկարությամբ հատվածների է բաժանված ուղղահայաց առանցքը: 50

5. Ի՞նչ երկարությամբ հատվածների է բաժանված հորիզոնական առանցքը։ 1

5․ Գնացքը A կետից մեկնել է C կետը։ Ճանապարհին այն կանգ է առել B կետում։ Այդ ամենը գրաֆիկորեն պատկերված է նկարում։ 

Գրաֆիկից ելնելով՝ պատասխանիր հետևյալ հարցերին․

ա) Որքա՞ն ժամանակ է գնացքը եղել ճանապարհին։ 7

բ) Որքա՞ն ժամանակում է գնացքը հասել B կետին։

2

գ) Ի՞նչ արագությամբ է գնացքը A կետից ընթացել դեպի B կետը։

120:2=60

դ) Ի՞նչ արագությամբ է գնացքը B կետից ընթացել դեպի C կետը։

210-120=90

90:5=18

ե) Որքա՞ն է տևել B կետում արած կանգառը 30կմ/ժամ

6․ Երեխայի հասակը մինչև 7 տարեկան դառնալը փոխվել է հետևյալ կերպ․

Տարիքը՝ տարիներով

1

2

3

4

5

6

7

Հասակը՝ սանտիմետրերով

75

85

90

95

98

105

112

Գծիր նրա տարիքից հասակի կախման գրաֆիկը։

7․ Տրված է ապրանքի վաճառքի եկամուտի կախվածության գրաֆիկը ապրանքի քանակից:

Լրացրու հետևյալ աղյուսակի դատարկ պատուհանները:

Քանակ (կգ)

Եկամուտ (դրամ)

7

700

18

1800

8․ Նկարում պատկերված է երկու մեքենաների շարժման գրաֆիկը։

Գրաֆիկի հիման վրա պարզիր․

ա) երբ է սկսել շարժումը մեքենաներից յուրաքանչյուրը

բ) յուրաքանչյուր մեքենայի շարժվելուց որքան ժամանակ անց են նրանք հանդիպել

գ) ինչ արագություն են ունեցել յուրաքանչյուրը

Լրացուցիչ աշխատանք

1․ Ուշադիր նայիր գրաֆիկին և գտիր ճիշտ պատասխանը:

Որքա՞ն է ամենացածր ջերմաստիճանը․ 14

2․ Այս գրաֆիկը նկարագրում է ավտոբուսի անցած ճանապարհը որոշակի ժամանակահատվածների ընթացքում:

6 ժամում քանի՞ կիլոմետր կանցնի ավտոբուսը։ 600կմ

3․ Օդի ջերմաստիճանը չափել են մեկ օրվա ընթացքում։ Չափումների արդյունքները ներկայացված են հետևյալ աղյուսակում․

Ժամը

0

2

4

6

8

10

12

14

16

18

20

22

24

Ջերմաստիճանը

15

12

8

7

6

10

11

13

16

20

18

14

11

Կառուցիր օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկը։

4․ Ավազանի մեջ ջուր է լցվում։ Յուրաքանչյուր րոպե հաշվվում է, թե քանի լիտր ջուր է լցվել։ Տվյալները ներկայացված են հետևյալ աղյուսակում․

Ջրի քանակությունը(լ)

20

40

60

80

100

120

140

160

Ժամանակը(ր)

1

2

3

4

5

6

7

8

Կառուցիր համապատասխան գրաֆիկը․

5․ Շուկայում վաճառեցին 16 կգ տանձ: Պարզիր վաճառողի եկամուտը:

Որքա՞ն է կազմում վաճառողի եկամուտը։ 1600

Մաթեմ ա․բ 7 դաս

https://docs.google.com/document/d/1uK8PdlWIhy1UHMiDLawrogClsEj8sKF84T1f_g0PDqY/edit

1․ Գտիր օրինաչափությունը և որոշի հաջորդ 2 թիվը

1) 18

2) 10

3) 4

4) 106

5) 185

6) 35

7) 200

8․ Ինչպե՞ս չորս հատ 9-ով ստանալ 20: 99:9+9=20

9․ Ինչպե՞ս հինգ հատ 1-ով ստանալ 100: 111-11

10․ Ինչպե՞ս հինգ հատ 4-ով ստանալ 55: 44:4+44

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:

– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:

– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:

Ընկերը ժպտում է և գրկում նրան:

– Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:

– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:

– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:

Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:

Եվ բացում է դուռը:

– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:

Նրա համար դագաղ սարքիր:

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

– Ի՞նչդ է ցավում:

– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Վիլյամ Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Վիլյամ Սարոյան «Սրամիտ երիտասարդը»

Արամ քեռիս շատ էր սիրում պատմել թագավորի և երիտասարդի պատմությունը: Թագավորը հակված էր անհեթեթ ու ծիծաղալի մտքերի, իսկ նրա երիտասարդ խորհրդականն ավելի ողջամիտ ու խելացի էր, քան թագավորն ու նրա բոլոր նախնիները միասին վերցրած:

Մի երեկո թագավորն ասում է.

– Մինչև լուսանալը ինձ պետք է զեկուցես, թե քաղաքում քանի կույր կա:

– Լսում եմ, – պատասխանում է երիտասարդը, – ամեն բան հասկանալի է:

Եվ հեռանում է, որպեսզի պատասխան գտնի այդ անհեթեթ խնդրին:

Անմիջապես կանչում է մի փորձառու հաշվապահի, նստեցնում է ախոռի ամենագեղեցիկ ձիու վրա, գրիչն ու տետրը ձեռքն է տալիս և կարգադրում քաղաքով մեկ շրջել իր ետևից և հաշվառել հանդիպած բոլոր կույրերին: Ապա հաստ պարանով եղրևանու մի մեծ ճյուղ է կապում ձիու թամբին և ճյուղը ետևից քարշ տալով, սկսում է շրջել քաղաով:

Որոշ ժամանակ անց հանդիպում է մի ծերունու, ով նրան տեսնելով, բացականչում է.

– Ա’յ որդի, ի՞նչ ես անում:

Երիտասարդ հաշվապահի կողմն է շրջվում և ասում.

– Այս մարդը կույր է, սկսի’ր հաշվել:

Հաջորդ փողոցում մի կին գլուխը դուրս է հանում շքեղ տան պատուհանից և ձայնում.

– Այդ ի՞նչ եք անում, երիտասարդ:

Եվ երիտասարդը հաշվապահին կարգադրում է շարունակել հաշվառումը:

Մինչև առավոտ կույրերի թիվը ներառում է քաղաքի բոլոր բնակիչներին, և խորհրդատուն ու հաշվապահը ձիերի գլուխները դեպի արքայական պարտեզն են շրջում: Նրանք դեռ շարունակում էին իրենց ետևից քարշ տալ եղրևանու ճուղը:

Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրեցին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. “Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես”:

Autumn from my window

I like Autumn very much. Autumn is wery nice in my city. It is especially beautiful from our window. There are trees with colorful leaves everywhere. Some leaves heve already turned yellow, red, brown and fallen down. We like to go out and make heaps of leaves. My dog is fond of playing in it.  It rains often in Autumn. After the rain yellow-red-brown leaves float in puddles givining the inpression of small boats.