Սեբաստացու օրեր

Թվերի գրառումը հայերենի այբուբենի տառերով․
Aybuben

Օգտվելով այս աղյուսակից լուծեք խաչբառը

Խաչբառ
Հարցերը լուծեք բանավոր և ներկայացրեք հայերենի այբուբենի
տառերով․
Հորիզոնական
1) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 33 է, թերի քանորդը՝ 6,
մնացորդը՝ 2։ 6×33+2=200
2) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 320 է, թերի քանորդը՝ 8։

320:8=40
3) Գտեք 10 սմ շառավղով շրջանագծի տրամագիծը։ Գրել միայն
թվային մասը։ P= 3,14×10=31.4 պատ. 31

4) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
10-ի բաժանելիս։ 10-1=9
5) Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։ 1
6) Գտեք ամենափոքր քառանիշ թվի հնգապատիկը։ 1000×5=5000

Ուղղաձիգ
1) Գտեք ամենափոքր քառանիշ թվի կրկնապատիկը։ 1000×2=2000
2) Գտեք ամենափոքր քառանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի
տարբերության հնգապատիկը։ 1000-999=1
3) Ո՞րն է ամենափոքր զույգ բնական թիվը։ 2
4) Ա 
5) Գտեք ամենափոքր հնգանիշ թվի և ամենափոքր բնական թվի
հնգապատիկի քանորդը։ 10000-1×5=9995
6) Ի՞նչ թիվ է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը
փոքրացնենք 4 անգամ, արդյունքից հանենք ամենամեծ եռանիշ
թիվը, կստանանք ամենափոքր բնական թիվը։ 1+999=1000×4=4000
7) Ո՞րն է ամենափոքր կենտ բնական թիվը։ 1
8) Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրան ձախից
կցագրենք 6 թվանշանը։ 6000-օվ
9) Երկու արկղերում կա 30 գնդակ։ Քանի՞ գնդակ կա առաջին
արկղում, եթե առաջին արկղից երկրորդի մեջ դնենք 10 գնդակ,
իսկ երկրորդից առաջինի մեջ՝ 5 գնդակ, ապա երկու
արկղերում հավասար քանակով գնդակներ կլինեն։ 20

Սեբաստացու օրեր

Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա, որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

 

Կրթական ծրագիրը

Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային  կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքը։ ՏՏ-ները և օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից։ Սովորողի նախասիրությունը ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում։

Կրթահամալիրում գործում են բազմաթիվ ակումբներ, որոնցից են Գիտակների ակումբը, Անգլախոսների ակումբը, Հայրենագիտական ակումբը, Տիեզերք ակումբը, Էկոլոգների ակումբը, Բուսաբանների ակումբը, Երիտասարդ քիմիկոսների ակումբը, TV ակումբը և այլն։