Գործնական աշխատանք

  1. Ախոյան, աղմուկ, կայծակ, հարկատու, սուլոց, դեղձի, հավատարիմ, օրդուբադցի,  հաղարջենի,  օձիք,  ցրտաշունչ, ծովեզրյա,  վարորդ, ականջալուր, պայծառ, գուլպա  բառերի մեջ թաքնված  ի՞նչ կենդանիներ եք տեսնում:  

2. Պատասխանի տարբերակներից որի՞ ոսկին է զարդ պատրաստելու համար պիտանի:
 Ա. Թագավորի գանձարանում ընդամենը մի քանի ոսկի էր մնացել:
Բ. Ոսկի հասկերով դաշտը ծփում է:
Գ. Ոսկի մարդ է Սահակը:
Դ. Այս դերձակը ոսկի ձեռքեր ունի:
Ե. Վաչագանը ոսկի երազներ էր տեսնում:

3. Ա և բ շարքերից գտիր համապատասխան զույգերը:
ա. նախիր, վտառ, երամակ, երամ, նավատորմ, պարս, դեղորայք, առականի:
բ. շատ դեղեր միասին, ձիերի խումբ, մեղուների խումբ, բոլոր նավերը միասին, առակների հավաքածու, ձկների խումբ, կովերի խումբ, թռչունների խումբ:

Նախիր-կովերի

վտառ-ձկների

երամակ-ձիերի

երամ-թռչուների

նավատորմ-նավերի

պարս-մեղուների

դեղորայք-շատ դեղեր միասին

առականի-առակների հավաքածու