Class work

The concert is on Friday night.      false

Izzie wants to go,but Kate doesn’t want to go.     false

Chuck is the singer from The Targets.           true

Chuck is one the phone with Mark.               false

Գործնական աշխատանք

Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել

Միմիանց, քվեարկություն,  որդյակ,  յասաման,  քիմիաական,  հեքիաթային,  ոսկյա,  հրեական,  դաստիարակություն,  սենյակ,  կրիա,  Անդրեաս,  Եղիազարյան,  կյանք:
Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր: 

 Հայացք,  հայելի,  հոյակապ,  միացում,  ձիարշավ,  տիյեզերական,  փակեի,  կայարան,  խաբեություն,  էի,  գնայի,  բուեր, տղայի,  Մարոյի:

Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):

Առծիվ, առյուծ, մռմուռ, մարմար, մռմռոց, փրփրել

 

Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Կիսատ-կես
հրեղեն-հուր
առվակ-առու
կաղնուտ-կաղնի
կուտակել-կույտ
գծագիր-գիծ
փոշեկուլ-փոշի
բուրավետ-բույր
իջնել-էջ
մամռապատ-մամուռ

English homework

A Lion and a Man chanced to travel in a company through the forest. They soon began to quarrel, for each of them boasted that he and his kind were far superior to the other both in strength and mind.

Now they reached a clearing in the forest and there stood a statue. It was a representation of Heracles in the act of tearing the jaws of the Nemean Lion.

“See,” said the man, “that’s how strong we are! The King of Beasts is like wax in our hands!”

“Ho!” laughed the Lion, “a Man made that statue. It would have been quite a different scene had a Lion made it!”

 

1. Subject: I      you       she       he       it         we       they

Object: me     you       her      him     it          us       them.

 

2. Eminem is boring.I don’t like Eminem any more.

Green day are my favourite band.I love Green day.

Lily Allen is a realy good singer.I like Lily Allen a lot.

I like Carol and her brother, but they don’t like me.

Հայկական լավաշ

Բուրավետ, ախորժաբեր լավաշը հայոց հացերի արքան է, Հայաստան աշխարհի սրբազան արարչագործությունը: Նրա քաղցրությունը պայմանավորված է դարեր շարունակ այս քարքարոտ հողից արդար վաստակով հաց քամելու դժվարության հետ, ինչպես ասում են` քարից հաց են քամել: Հայաստանում լավաշ հացը հայտնի է մ.թ.ա 1-ին հազարամյակից: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը: Լավաշը նուրբ, երկար, մինչև 70սմ օվալաձև հաց է, որը բնորոշ է միայն հայերին: Լավաշ թխելը հայ կանանց մենաշնորհն է: Այն թխում են մինչև 1,5մ խորության և 80սմ տրամագծով թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև հարմարությունում, որը կոչվում է թոնիր: Գետնափոր կավե թոնիրը (ջեռոց, ջերմամշակման գործիք) հայկական խոհանոցի առաջին գործիքներից է:

Եթե երբևէ մասնակցեք մագաղաթի թերթեր հիշեցնող լավաշի թխման արարողությանը, կհամաձայնեք, որ այն ամենահետաքրքիր ու ամենաբարդ արարողությունն է: Գնդերը կլոր լավաշների ձևով փայտե գրտնակով գրտնակելուց հետո գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է ռաֆաթա կամ բադադ և խփում թոնրի տաք պատին: Հաշված րոպեներ հետո նրբաթերթ լավաշը պատրաստ է:
Լավաշը զուտ հայկական հաց է: Ճշմարտությունը այն է, որ լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է (պահպանման ժամկետը 1 տարի): Լավաշը կարելի է չորացնել և շատ երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով, այն կրկին թարմանում է: Լավաշը բոլոր տոնական սեղանների պարտադիր և գլխավոր զարդն է: Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են միայն լավաշով: Չմոռանանք նաև, որ առանց լավաշի անհնար է վայելել ո՛չ պանրով բրդուճը, ո՛չ հայկական ավանդական խաշը, պանրխաշը և ո՛չ էլ անուշաբույր խորովածը:
Լավաշը ուտելիք է, լավաշը պատառաքաղ է, լավաշը անձեռոցիկ է։ Հայերը լավաշն ուտում են, լավաշով միս են բռնում, լավաշով այն փաթաթում են։

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԼԱՎԱՇԻ ՄԱՍԻՆ

Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի, ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:
11-րդ օրը Արամն ու Նոսորը մրցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով՝ Արամն ուժասպառ է եղել, սակայն հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը նրան ուժ էր տվել, նա հաղթեց մրցության մեջ և տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:
Ըստ մեկ այլ ավանդության` մի հայ իշխան 20 օր բանտարկված է եղել և ոչինչ չպետք է ուտեր, որից հետո պիտի կռվեր առյուծի դեմ: Ամեն օր նրան այցելում էր իր թիկնապահը` գոտու արանքում գաղտնաբար բերելով թարմ լավաշ: Արդյունքը լինում է այն, որ իշխանը հաղթում է առյուծին: Սա վկայում է, որ լավաշը մեծ զորություն ունի հայոց համար և հայ օջախներում այն իբրև սրբազան նշխար է ընկալվում:

Աստվածների հարսանեկան լավաշի ավանդազրույցը

Ըստ հայ դիցաբանության` հայոց ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսանիքին աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում: Փեսա Վահագնի տուն գնալու ճանապարհին լավաշը ընկնում է հարս Աստղիկի ուսից: Արամազդը զայրանում է ու ասում. «Հացը գետին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»:
Այսպես Վահագնն ու Աստղիկը երբէք չեն կարողանում ամուսնանալ և մնում են հավերժական սիրահարներ:
Եվ մինչ այսօր հարսանիքի ժամանակ հայ հարսները զգույշ են քայլում, որպեսզի լավաշն իրենց ուսից չընկնի և չունենան Աստղիկի տխուր ճակատագիրը:

Կախարդական լավաշի խորհուրդը

Կախարդական լավաշի խորհուրդը գալիս է դարերի խորքից՝ մեր պապիկների ու տատիկների խրատներից, ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է: 1988 թվականին «Հեքիաթ Նաղաշ անունով տղայի և հացի մասին, որի անունն է լավաշ» հեքիաթի հիման վրա նկարահանված «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը պատմում է Նաղաշ անունով մի բարի տղայի մասին, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ: Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը: Բայց հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար: Նաղաշն էլ որոշում է գտնել իր «սրտի գործը» ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով` ճանապարհ է ընկնում: Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով` Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում:
Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում:
«Կախարդական լավաշը» մուլտֆիլմ

Հարցեր և առաջադրանքներ
Հայկական լավաշի մասին ուրիշ ինչ զրույցներ գիտես, ներկայացրու դրանք։

Առաջին հատվածի ընդգծված բառերում գտիր վերջածանցները:

Բուրավետ-ավետ

հայոց-ոց

քաղցրություն-ություն

քարքարոտ-ոտ

կավե-ե

հայկական-ական

խոհանոց- անոց

Հետաքրքրաշարժ հայոց լեզու

  1. Խաղողի և հաղարջի ո՞ր մասը կվերցնես, որ ապուրը համեղ ստացվի: (Աղ)
    2. Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:  (պատանի)                                                                                              3. Ո՞ր մրգի առաջին մասը դերանուն է, երկրորդը` թռչյուն։ (Սալոր)

4.Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:

(գյուղ)

5.Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:

նաշու-աշուն, նղասե-սեղան, մաիտան-մատանի, նագուր-գարուն, կոփիթոր-փոթորիկ, թոռա-աթոռ, լագդ-գդալ;

6. Ախոյան,   աղմուկ,   հարկատու,   սուլոց,   ելակետային, անեզր, բոլորովին,   անհավանական,  հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:

Ախոյան-խոյ,   աղմուկ-մուկ,   հարկատու-կատու,   սուլոց-ուլ,   ելակետային-կետ, անեզր-եզ, բոլորովին-լոր,   անհավանական-հավ,   հաղարջենի-արջ, դեղձի-ձի

7.  Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ: (Առաջին) (Վերջին)

8. Կարապետ բառին նայելով  քանի՞ գոյական ես տեսնում: կարա,կար,պետ,Արա

9. Գրի ՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ:

երես-երեք,  ուլ-ութ   ցեց-վեց

10. Գտի ՛ր` ինչն է մեկի մեջ մեկ, կրկինի մեջ` երկու, երեքի մեջ` ոչ մեկ:

Կ տառը
11. Ո՞ր երաժշտական գործիքի անվանումն է կազմ  ված դերանվան կրկնությամբ և «կ» տառի հավելումով:

դուդուկ
12. Գտի ՛ր «վերամբարձ» բառում թաքնված բառերը` առանց խախտելու տառերի հաջորդականությունը:

Բարձր,երամ,ամբար

Էդմոնդո դե Ամիչիս, Մեր ուսուցիչը

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Առաջադրանք:
1.Ընդգծված բառերը բառարանի օգնությամբ փոխարինիր համապատասխան հոմանիշներով:     Առավոտ-լուսաբաց, անընդատ-շարունակ, ողջյունել-բարևել, ակնդետ-անհամբեր, ուրախանում-ցնծալ, տառապել-տանջվել, տևական-մնալուն, երեսին-դեմքին, ջերմություն-տաք, անմիջապես-անմիջաբար, գլուխը կախել-նալ տխրել, վերջացրեց- պրծավ, ակնթարթ լուռ-անխոս, ոզջ-ամբողջ։

2. Բնութագրիր ուսուցչին: Ուսուցիչը շատ բարի էր քչախոս և միայնակ։

3. Ո՞րն էր ամենահուզիչ պահը:        Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները:

Էդմոնդո դե Ամիչիս

Հարգիր ուսուցչիդ

Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի:Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:
Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ վատառողջ լինելով ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն ու դրանից նա ավելի է վատանում:
Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:
Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Հարցեր և առաջադրանքներ:

1.Համոզի՞չ էր հոր նամակը։ Այո2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար: Իմ մայրիկը ինքնա ինձ նստում ու ժամերով բացատրում։3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը։Այս պատմությունը ինձ սովորեցրեց, որ պետք է դիմացինիս հարգեմ

Գործնական աշխատանք

Պտուղը տրված է, գրի՛ր ծառը:Բալ-բալենիծիրան-ծիրանենիսալոր-սալորենիդեղձ-դեղձենիթութ-թթենիխնձոր-խնձորենի

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։ Մեղուն ծաղկից հյութ է քաղում։Անձրևից սունկ դուրս եկավ հետո։ Անձրևից հետո սունկ դուրս եկավ։Երկու ճամփա գյուղացի էին գնում։ Երկու գյուղացի ճամփա էին գնում։Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։ Կարմիր գլխարկը ճանապարհ ընկավ։Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։ Ես նվիրեցի գույնզգույն ծաղիկներ տատիկիս։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,            կռացած կլինեն։           Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։

Պտղատու ծառի ճյուղերը    բայց էլի օգուտ է։          Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։     

Զանգակի ձայնը           նրա հորովելը կերգի։      Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։

Ում սայլին նստի,         հեռվից քաղցր է հնչում։    Ու սայլին նսստի, նրա հորովելը կերգի

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

մշակ-մաշկ
ափսե-փեսա
ժանր-նժար
վիճակ-կավիճ
գավառ-ագռավ
վտակ-կտավ
մկրատ-մտրակ
պարկ-կարպ
վկա-կավ

Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ- Հայաստանռուս- Ռուսաստանհույն-Հունաստանվրացի-Վրաստանհնդիկ-Հնդկաստանչինացի-Չինաստանֆրանսիացի-Ֆրանսիա

Ուղիղ և հակադարձ ամեմատական կախումներ

Ուղիղ և հակադարխումներձ համեմատական կախումներ

Տեսական նյութ

Դուք գնում եք մեքենայով, որի արագությունը 80 կմ/ժ է։ 1 ժամում մեքենան կանցնի 80 կմ։ Իսկ 2 ժամո՞ւմ։ Պատասխանը պարզ է. 2 ան­գամ ավելի, քան 1 ժամում, այսինքն՝ 160 կմ։ 3 ժամում մեքենան կանցնի 1 ժամում անցածից 3 անգամ ավելի՝ 240 կմ, 4 ժամում՝ 320 կմ, և այլն։ Կազմենք աղյուսակ.

Այս աղյուսակից կարելի է տեսնել, որ քանի անգամ մեծանում է (կամ փոքրանում է) առաջին մեծությունը, նույնքան անգամ մեծանում է (կամ փոքրանում է) երկրորդ մեծությունը:

Եթե կազմենք այս մեծությունների համապատասխան արժեքների

հարաբերությունները, ապա դրանք հավասար կլինեն միևնույն թվին։

801=1602=2403=3204=4005=4806=80:

Սահմանում 1.y և x մեծությունները կոչվում են ուղիղ համեմատական, եթե նրանց համապատասխան արժեքների հարաբերությունը հաստատուն է, այսինքն` հավասար է միևնույն k թվին.

yx=k:

k թիվը կոչվում է համեմատականության գործակից։ Մեր օրինա­կում k = 80։

Սահմանում 2. y և x մեծությունները կոչվում են հակադարձ համեմատական, եթե նրանց համապատասխան արժեքների արտադրյալը հաստատուն է, այսինքն` հավասար է միևնույն k թվին.

y · x = k:

k թիվը կոչվում է հակադարձ համեմատականության գործակից։

Օրինակ։ Մեքենան պիտի անցնի 480 կմ։ Եթե նրա արագությունը

40 կմ/ժ է, ապա այդ ճանապարհն այն կանցնի 12 ժամում, եթե արա­գությունը լինի 60 կմ/ժ, ապա 8 ժամում, եթե 80 կմ/ժ, ապա 6 ժամում, և այլն։

Կազմենք մեծությունների փոփոխության աղյուսակը.

Այստեղ քանի անգամ որ մեծանում է (փոքրանում է) մեծություններից մեկը, նույնքան անգամ փոքրանում է (մեծանում է) մյուս մեծությունը։

Մեծությունները հակադարձ համեմատական են k = 480 գոր­ծակցով, քանի որ 40 · 12 = 60 · 8 = 80 · 6 = 100445=120 · 4 = 160 · 3 = 480 :

 

Առաջադրանքներ (դասարանում)

 

  1. Հաշվե՛ք x կողմով քառակուսու մակերեսը, եթե x = 2 սմ, 3 սմ, 4 սմ, 5 սմ։ Ուղիղ համեմատակա՞ն կլինեն արդյոք քառակուսու մակե­րեսը և նրա կողմի երկարությունը։ Պատասխանը հիմնավորե՛ք։
  2. S=2×2=4
  3. S=3×3=9
  4. S=4×4=16
  5. s=5×5=25

 

  1. 315կգ ապրանքի համար վճարել են 19520 դրամ: Որքա՞ն է պետք  վճարել նույն տեսակի 112կգ ապրանքի համար:

 

 

16|5 : 3|2 = 16×2|5×3 = 32|15

  1. Հետևյալ մեծություններից որո՞նք են ուղիղ համեմատական.

ա) անցած ճանապարհը և արագությունը, եթե ժամանակը հաստատուն է, ոչ

բ) եռանկյան կողմը և պարագիծը, այո

գ) ուղղանկյունանիստի ծավալը և բարձրությունը, եթե հիմքի ոչ

մակերեսը հաստատուն է,

դ) ուղղանկյունանիստի ծավալը և բարձրությունը, եթե հիմքի այո

կողմերի երկարությունները հաստատուն են,

ե) մարդու տարիքը և հասակը։ այո

 

Խորխե Բուկայ «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը:Այս պատմվածքը փորձում է մեզ ուսանել, որ կյանքում նպատակասլաց լինելը կարևոր է։
Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:Այս ստեղծագործությունը սովորեցնում է Որ պետք չէ հանձնվել և գործը մինչև վերջ անել։
Նմա՞ն ես այդ փղիկին:Այո իմ մոտ  եղել է այդպեսի դեպք։
Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական-մեծ, ամուր-ամրակուռ, ակնհայտ- ակներև, անասելի-անճառելի, խելացի-խելոք, ջանք- ջան, բազում- շատ: