Վիլյամ Սարոյան  Ես

 

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամացկամաց դադարում էին եսեսեսես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,0

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ հեքիաթը և դո՛ւրս գրիր հականիշ բառազույգերը:Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,Թացն ու չորը, բարձր ու ցածրը,Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,0

    Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

    Ոչ ու այո, տաք ու սառը։

  2. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը.  ինչո՞ւ ես այդպես կարծում: չափ, որովհետև ամբողջը չափի մեջ է լավ։
  3. Ինչո՞ւ էր նոր բառը սկզբում կոպիտ ու տհաճ թվում։           Անսովոր էր 
  4. Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:               Իմ կարծիքով մայրիկ։
  5. Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։ նրանք տարօրինակ էին։
  6. Գրի’ր այն հարցերը,  որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին: Երջանիկ եք
  7. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ: մարդիկ սկսեցին իրար հետ խոսել և հարցեր երբ որ արաջանալ նոր բառեր
  8. Ի՞նչ բան է այս աշխարհը․ շա   րադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։ Աշխարհը մի մեծ, կլոր, հիանալի վայր է, որտեղ մենք ապրում ենք։ Աշխարհը այն հեքիաթային վայրերից է, որի շուրջ հարցերը երբեք չէն սպառվում։

Համաչափություն

Համաչափություն

 

Նայիր այս պատկերներին:

 

 

Պատկերները միանգամայն տարբեր են իրարից, և հնարավոր չէ դրանք շփոթել միմյանց հետ: Սակայն նրանք բոլորն ունեն մի կարևոր հատկություն. այս պատկերները համաչափ են:

 

Լավ պատկերացնելու համար համաչափության հատկությունը, նայիր այս պատկերներին, որոնք համաչափ չեն:

 

 

Պատկերի համաչափությունը նշանակում է, որ գոյություն ունի մի ուղիղ (այն կոչվում է պատկերի համաչափության առանցք), որը պատկերը բաժանում է միանման տեսք ունեցող երկու մասերևի՝ ձախ և աջ: Դրանք միանման են այն առումով, որ եթե ուղղի երկայնքով ծալել թուղթը, որի վրա նկարված է պատկերը, ապա ձախ և աջ մասերը կհամընկնեն:

Երկու պատկերներ կոչվում են որևէ ուղղի նկատմամբ համաչափ, եթե նրանցից յուրաքանչյուրը կազմված է մյուսի կետերին համաչափ կետերից:

Ասում են, որ պատկերը օժտված է առանցքային համաչափությամբ, եթե գոյություն ունի այնպիսի ուղիղ, որը պատկերը բաժանում է այդ ուղղի նկատմամբ երկու համաչափ մասերի:

Համաչափ պատկերները հաճախ հանդիպում են իրական կյանքում՝

 

 

և բնության մեջ՝

 

Դասարանական աշխատանք

1․Նկարված հետևյալ կետերից ո՞րն է a ուղղի նկատմամբ համաչափ A կետին:

  

 

ա) B

բ) C

գ) K

դ) M

 

Այս պատկերը համաչափ է վարդագույն գծի նկատմամբ:

 

Գտիր տրված կետերին համաչափ կետերը:

 

F կետին համաչափ կետը` T

 

A կետին համաչափ կետը` K

D կետին համաչափ կետը՝ N

C կետին համաչափ կետը՝ M

3․ Արդյո՞ք տրված պատկերը համաչափ է գծված առանցքի նկատմամբ:

 

 

Ընտրիր «այո» կամ «ոչ»:

ա) ոչ

բ) այո

4․ Ընտրիր համաչափության առանցք ունեցող նկարը:

ա) առաջին նկարը

բ) երկրորդ նկարը

գ) երկուսն էլ

դ) ոչ մեկը

  1. Ուշադիր նայիր այս պատկերին:
  2. Արդյո՞ք տրված պատկերն ունի համաչափության առանցքներ:
  • Ոչ
  • Այո
  1. Եթե այո, ապա թվերով գրիր, թե քանի՞սը:

Պատասխան՝   0

  1. Թվային առանցքի վրա նշված է O կետը, որի կոորդինատը 5 -ն է: O կետով տարված է առանցքին ուղղահայաց հատված, որի աջ կողմում վերցված է BL հատվածը՝ 6 և 7 ծայրակետերով:

 

                                                                            

Որոշիր O կետով տարված հատվածի նկատմամբ BL հատվածին համաչափ VG հատվածի ծայրակետերի կոորդինատները:  

V կետի կոորդինատը՝ 7 

G կետի կոորդինատը՝  6