Հետաքրքրաշարժ հայոց լեզու

  1. Խաղողի և հաղարջի ո՞ր մասը կվերցնես, որ ապուրը համեղ ստացվի: (Աղ)
    2. Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:  (պատանի)                                                                                              3. Ո՞ր մրգի առաջին մասը դերանուն է, երկրորդը` թռչյուն։ (Սալոր)

4.Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:

(գյուղ)

5.Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:

նաշու-աշուն, նղասե-սեղան, մաիտան-մատանի, նագուր-գարուն, կոփիթոր-փոթորիկ, թոռա-աթոռ, լագդ-գդալ;

6. Ախոյան,   աղմուկ,   հարկատու,   սուլոց,   ելակետային, անեզր, բոլորովին,   անհավանական,  հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:

Ախոյան-խոյ,   աղմուկ-մուկ,   հարկատու-կատու,   սուլոց-ուլ,   ելակետային-կետ, անեզր-եզ, բոլորովին-լոր,   անհավանական-հավ,   հաղարջենի-արջ, դեղձի-ձի

7.  Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ: (Առաջին) (Վերջին)

8. Կարապետ բառին նայելով  քանի՞ գոյական ես տեսնում: կարա,կար,պետ,Արա

9. Գրի ՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ:

երես-երեք,  ուլ-ութ   ցեց-վեց

10. Գտի ՛ր` ինչն է մեկի մեջ մեկ, կրկինի մեջ` երկու, երեքի մեջ` ոչ մեկ:

Կ տառը
11. Ո՞ր երաժշտական գործիքի անվանումն է կազմ  ված դերանվան կրկնությամբ և «կ» տառի հավելումով:

դուդուկ
12. Գտի ՛ր «վերամբարձ» բառում թաքնված բառերը` առանց խախտելու տառերի հաջորդականությունը:

Բարձր,երամ,ամբար