Դերանուն

Կետերի փոխարեն գրել հարցահարաբերական դերանուններ:
1. Հիմա ենք հասկանում, թե որքան անտարբեր ենք եղել այդ մարդու հանդեպ:
2. Ու՞մ  ձեռքով են կառուցվել այս շենքերն ու փողոցները:
3. Զարմանքով նայում ես շուրջդ ու մտածում, թե ինչու է կյանքն այսպիսին դարձել:
4. Միայն նա կասի`  ինչ  է կատարվել այստեղ:
5. Ո՞վ  կասի, թե մեր քաղաքում  երբ  հայտնվեցին այդ փոխադրամիջոցները:
6. Սա մի անգնահատելի գանձ է, որը  Դուք պարգևեցիք ինձ:

Կետերի փոխարեն գրել ժխտական դերանուններ:
1. Ոչ ոք  չնկատեց, թե բժիշկը երբ դուրս եկավ հիվանդասենյակից:
2. Երկար ժամանակ նրանցից ոչ մեկը չէր համարձակվում խոսել:
3. Գույների այս համադրությունից էլ ոչինչ չստացվեց:
4. Արտասվող ապակիների միջից ոչ մի բան չէր երևում:
5. Թանգարանի դահլիճներում գրեթե ոչինչ չէր փոխվել, ոչ մի  ցուցանմուշ կարծես չէր տեղաշարժվել, գողության մասին ոչ մեկը  չէր կասկածում, աշխատակիցներից ոչ մեկի մտքով նման բան չէր էլ անցնի:

Նշիր դերանվանական սխալ ձևերը և ուղղիր դրանք:
Մեր համար, իրեն հետ, մեր պես, ձեր նման, իրեն փոխարեն, քեզ մոտից, ինձ պես, ձեզ հետ, քո նման, իմ մոտ, ձեզ նման, իմ վրա, իմ մոտով, ձեր մոտ, իմ համար:

Մեզ համար, իր հետ, մեզ պես, ձեզ նման, իր փոխարեն, քո մոտից, ինձ պես, ձեզ հետ, քեզ նման, ինձ մոտ, ձեզ նման, ինձ վրա, իմ մոտով, ձեզ մոտ, ինձ համար:

Թեստ

Թեստ 

1․Մարդու մարմնի ո՞ր համակարգին է պատկանում կմախքը։
ա) Արտազատական
բ) Նյարդային
գ) Լսողական
դ)Հենաշարժիչ

2․Ո՞ր մասն է ապահովում ոսկրի երկարությամբ աճը։

ա) Աճառ 
բ) Պերիոստ
գ) Օստեոն
դ) Ոսկրային խոռոչ

3․Ո՞ր տարիքային խմբում է արագ տեղի ունենում ոսկրերի աճը։
ա) Մեծահասակներ
բ) Կանանց մոտ 40+
գ) Մանկություն և հասունացման շրջան 
դ) Ծերություն

4․Ո՞ր նյութն է նպաստում ոսկրերի ամրությանը։
ա) Վիտամին C
բ) Վիտամին D և կալցիում 
գ) Ցինկ
դ) Ածխաթթու գազ

5․Ո՞ր ոսկրային հյուսվածքն է ավելի թեթև և ունի անցքեր (շրջանցիկ կառուցվածք)։
ա) Խիտ ոսկրային հյուսվածք
բ) Սպունգանման հյուսվածք 
գ) Մկանային հյուսվածք
դ) Աճառային հյուսվածք

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Ղազարոս ԱղայանՆոր տարի

Արի, դու,արի
Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ:

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ:

Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ:

Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին:

Հովհաննես ԹումանյանՆոր տարի

Դու էլ արի
Նորեկ տարի
Գըլխիս վերից
Անցիր-գնա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից,
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չնչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես,
Նորեկ տարի
Մի խոտ, մի բույս
Ոչ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հպարտ
Մի խոտ, ծաղիկ
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք,
Մի հող դառնանք,
Անհետ,անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ  հընչյուններ
Մի մեծ երգի,
Լոկ հյուլեներ
Տիեզերքի…

 Ավետիք Իսահակյան, Նոր տարու գիշերը

Գիշերվա կեսին զանգակատունից
Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից:
Անցավ հին տարին, անցել է ինչպես
Մի հավերժություն մինչև այս րոպեն,
Մի հավերժություն անհուն, անսահման,
Որ չքացել է ոչնչի նման:

Եվ բեռնավորված հույսով ու վախով
Մեռավ հին տարին իր հետ թաղելով
Ապարանքները իմ երազանքի,
Որ շինել էի միշտ ժամանակին
Քանդվող ծովափին:

Եվ ի~նչ կա այսօր,
Կանգնել եմ մենակ և ուղեմոլոր
Ու միտք եմ անում
Հրճվանքը կյանքիս, և վիշտը մնաց
Սրտիս հատակում, ինչպես սև մըրուր:

Կանգնել եմ հիմա անհույս և թափուր`
Աչքերըս սուզած խավար անհայտում
Գալիք օրերի. ականջ եմ դընում
Զանգակատունից խորին գիշերին
Նոր տարվա ժամի հընչող զարկերին,
Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ,
Կտրում են կյանքիս թելերը մեկ-մեկ:

Համո Սահյան, Եղևնին

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Միսաք Մեծարենց, Նոր տարին

Այս գիշեր հագված, սըգված Նոր տարին
Առտվան լույսին կսպասե տենդոտ,
Ոգիներ անդարձ կորզեցին, տարի~ն
Մեր գրկեն հինին ձայները ծանոթ:

Նոր տարվա ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կ՛ արձագանգեն թունդ խազերով մոլոր:

Իղձերու շարք մը պլլված սրտին`
Վառ հույզերու մեջ կ՛օրրե զայն ուժգին,
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:

Գիշերվան վերջին պահերու լըռին
Ձայներն ու լույսերն հանկարծ կը մարին,
Եվ բեհեզներով կապույտ կամարին
Պճնըված աշխարհ կուգա Նոր տարին:

Եղիշե Չարենց, Նոր տարվա համար

Ես Նոր տարի եմ մտնում
բայց նորն ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում…
…Մի հսկա անիվ,
Անկախ կամքից իմ ու քո
կամքից, Ղեկավար,
Շուռ է գալիս  ու դառնում
հավիտյան ու հար:
Ու դառնալու է անվերջ…
մինչև չմնա
Ոչ մի ձգտում, ոչ մի կամք
աշխարհի վրա:
Օ, Նիրվանա, տևական,
քեզ եմ անրջում
Իմ փոթորկոտ, իմ հախուռն
օրերի վերջում…

 

Համո Սահյան, Խոսք Նոր տարվա

Դու երազների կանչով ես գալիս`
Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն,
Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս,
Ամբարած քո մեջ սեր ու լիություն:
Երգի, խնդության ծով ալիքներում
Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ,
Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում,
Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ:
Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես,
Մեզ արևների տենչին հասցրու,
Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես,
Արհավիրքները տար մեզնից հեռու:
Դու խաղաղության կանչով ես գալիս,
Եվ խոստումնալից, և անխրատական,
Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք,
Որ հավերժանա մարդն արարչական:

Զահրատ, Կաղանդի գիշեր

Ամեն ինչ ծայրեն վերսկսելու,
Ի վերջո նորեն այսպես ըլլալու
Տոնն է այս գիշեր:
Լույսը վառեցեք, եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին;
Պահ մը ամեն ինչ վերջացնելու,
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր:
Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին,
Տոնն է այս գիշեր:
Ի վերջո նորեն այսպես մնալու,
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր:
Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության
Տոնն է այս գիշեր:
Զուր տեղ վատնված օրերն հիշելու,
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր:
Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն,
Երգեր երգեցեք հինեն ու նորեն,
Տոնն է այս գիշեր:
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

Կաղանդի գազել

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

Ես տարվույն մեջ, տարիեն դուրս, ինչ Կաղանդներ եմ ողջուներ,
Թող ձերն ըլլա այս գիշերվան կարմիր գինին Կաղանդներուն:

Տոն եմ տոներ ամեն անգամ, երբ նոր սիրով մ՛եմ գինովցեր,
Ամեն անգամ լույսն եմ խմեր այս լուսածին Կաղանդներուն:

Դուք ցնծացեք, դուք բերկրացեք ու խայտացեք այս գիշեր դուք,
Խուզարկեցեք արևասքող գանձն ու ոսկին Կաղանդներուն:

Իմ Կաղանդին ըսպասեմ ես Սեր-Կաղանդիս նորահըրաշ,
Երբ դուք մըռայլ օրերե վերջ երթաք կրկին Կաղանդներուն:

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Մետաքսե, Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր;
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Պարույր Սևակ, Արի Նոր տարի
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր.

English

  1. She usually ___ to school by bus.
    A) go
    B) goes
    C) is going
    D) went
  2. They ___ TV when I called them.
    A) watch
    B) watched
    C) were watching
    D) are watching
  3. We ___ this movie before.
    A) see
    B) saw
    C) have seen
    D) had see

Exercise 2: Passive Voice

  1. The room ___ every day.
    A) cleans
    B) is cleaned
    C) was clean
    D) has clean
  2. The letter ___ yesterday.
    A) is sent
    B) sends
    C) was sent
    D) has send

Exercise 3: Articles (a / an / the)

  1. She bought ___ umbrella.
    A) a
    B) an
    C) the
    D) —
  2. ___ Earth goes around the Sun.
    A) A
    B) An
    C) The
    D) —

Exercise 4: Prepositions

  1. He was born ___ 2010.
    A) at
    B) in
    C) on
    D) by
  2. The cat is ___ the table.
    A) on
    B) in
    C) at
    D) to

Exercise 5: Conditionals

  1. If it ___ tomorrow, we will stay at home.
    A) rain
    B) rains
    C) rained
    D) will rain

Exercise 6: Modals

  1. You ___ wear a helmet when riding a bike.
    A) can
    B) may
    C) should
    D) mustn’t
  2. ___ I open the window?
    A) Must
    B) Should
    C) May
    D) Need

Exercise 7: Tenses

  1. By the time we arrived, the train ___ .
    A) leaves
    B) left
    C) had left
    D) has left
  2. She ___ English for five years.
    A) studies
    B) studied
    C) has studied
    D) is studying
  3. Look! The baby ___ .
    A) sleeps
    B) is sleeping
    C) slept
    D) has slept

Exercise 8: Reported Speech

  1. He said that he ___ tired.
    A) is
    B) was
    C) were
    D) has been
  2. She asked me where I ___ from.
    A) am
    B) was
    C) were
    D) have been

Exercise 9: Comparatives & Superlatives

  1. This book is ___ than that one.
    A) more interesting
    B) most interesting
    C) interesting
    D) very interesting
  2. Mount Everest is the ___ mountain in the world.
    A) higher
    B) highest
    C) most high
    D) very high

Exercise 10: Question Tags

  1. You don’t like coffee, ___?
    A) do you
    B) don’t you
    C) did you
    D) aren’t you
  2. She can swim, ___?
    A) can she
    B) can’t she
    C) does she
    D) doesn’t she

Դերանուննե

Դերանուններ  կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:
Դերանուններն  ըստ  կազմության  լինում  են  պարզ  (ես,  այս,  ուրիշ)  և  բաղադրյալ  (այստեղ,  ինչպես):  Բաղադրյալ  դերանուններից  մի  քանիսն  ունեն  հարադիր  գրություն  (մի  քանի,  ոչ  ոք  և  այլն):
Գոյականին  փոխարինող  դերանունները  հոլովվում  են  հիմնականում  գոյականների  նման: Գոյականներից  տարբեր  կերպ  են  հոլովվում  ես,  դու,  նա,  ինքը,  մենք,  դուք,  սա,  դա,  ով  դերանունները:
Դերանունների  գործածությունը  խոսքն  ազատում  է  կրկնություններից:

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

 Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

 Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

 Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

 Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

 Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

Անձնական դերանունների հոլովումը:

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Առաջին դեմք Երկրորդ դեմք Երրորդ դեմք Առաջին դեմք Երկրորդ դեմք Երրորդ դեմք
Ուղղ. ես, ինքս դու, ինքդ նա, ինքը մենք, ինքներս դուք, ինքներդ նրանք, իրենք
Սեռ. իմ  քո նրա, իր մեր ձեր  նրանց, իրենց
Տր. ինձ քեզ  նրան, իրեն մեզ ձեզ նրանց, իրենց
Հայց. ինձ քեզ նրան, իրեն մեզ ձեզ նրանց, իրենց
Բաց. ինձնից, ինձանից քեզնից, քեզանից նրանից, իրենից մեզնից, մեզանից ձեզնից, ձեզանից նրանցից, իրենցից
Գործ.  ինձնով, ինձանով  քեզնով, քեզանով նրանով, իրենով մեզնով, մեզանով ձեզնով, ձեզանով նրանցով, իրենցով
Ներգ ինձնում, ինձանում քեզնում, քեզանում նրանում, իրենում մեզնում, մեզանում ձեզնում, ձեզանում նրանցում, իրենցում

 

Առաջադրանքներ:

1.Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական անձնական դերանուն:

ա. մյուս, ես, իրենք, սրանք, դուք, դա
բ. ինքը, նույն, այս, դու, դրանք, մենք
գ. մեզնից, ամենքը, նրանք, ոչ ոք, ձեր, ոմանք

2. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական ցուցական դերանուն:
ա. այս, ում, նույնքան, ձեզ, սույն, որևէ
բ. իրենց, այդպիսի, քեզ, մեկը, միևնույն, նա
գ. նույնպես, այսինչ, ամեն մեկը, այդ, սրանք, ինչպես

3. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական փոխադարձ դերանուն:
ա. միմյանց, ամեն մեկին, իրար, դրանց, մեկմեկու, ոչ մեկը
բ. ոմանց, իրարից, ուրիշին, մեկմեկի, ոչնչով, միմյանցով

4. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարցական դերանուն:
ա. այնպիսի, ինչպիսի՞, ո՞ր, համայն, ո՞վ, նա
բ. որքա՞ն, մեկը, այնինչ, ի՞նչ, ո՞ր, որևիցե,
գ. երբևէ, որտե՞ղ, ոմանց, ե՞րբ, ուրիշ, քանի՞:

5. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարաբերական դերանուն:
ա. ինչու, նույն, որչափ, սրա, ում, այսպիսի
բ. նույնքան, ինչպես, որևէ, նրանք, որքանով, որից
գ. որտեղի, նույնպիսի, ինչքան, ամեն ոք, քանիսը, դա:

 

Հայաստանի ներքին և արտաքին դրությունը XVII դ. երկրորդ կեսերին – XVIII դ. սկզբին

XVII դ. երկրորդ կեսը նշանավորվեց Հայաստանի ազատագրական պայքարը կազմակերպելու գործնական նոր ջանքերով: Ուշագրավ էր, որ այս գործում, բացի Հայ առաքելական եկեղեցուց, ներգրավվեցին նաև հայկական իշխանությունների մնացորդները և հայ վաճառականները: Կարևոր դեր խաղացին Հայաստանի դժվարամատչելի անկյուններում դեռևս գոյություն ունեցող հայկական փոքր իշխանությունները` պաշտպանված լեռնային ամրոցներով: Դրանք պահպանել էին իրենց ինքնավարությունը և նշանակալի դեր ունեցան ազատագրական շարժման գործում: Հայաստանի ազատագրման գործընթացին մասնակցեցին նաև գաղթօջախների հայերը:

Ազատագրական պայքարի աշխուժացումը և Հայոց եկեղեցին: XVII դ կեսերից Օսմանյան և Սեֆյան պետություններն աստիճանաբար թուլացան: Հայաստանի ազատագրման հեռանկարների համար նպաստավոր էր նաև միջազգային դրությունը: Կաթոլիկ եկե ղեցին փորձում էր Օսմանյան կայսրության դեմ պայքարում ներգրավել եվրոպական պետություններին, Ռուսաստանին և Պարսկաստանին: Ազատագրման հույսեր էին փայփայում նաև հույները, ասորիներն ու վրացիները:

Հայաստանի ազատագրման գործը XVIII դ. կրկին կապվեց Եվրոպայի աջակցության հետ: Սսի (Կիլիկիայի) կաթողիկոս Խաչատուր Գ Գաղաթացին նորից փորձում էր դրան հասնել Հռոմեական եկեղեցուն դավանական զիջումներ անելու ճանապարհով: Նույն ժամանակ Եվրոպայի օգնությամբ հակաօսմանյան պայքարին մասնակցեցին նաև հայ վաճառականները, հատկապես Մահտեսի Մուրադը:

Արևմուտքից ակնկալություններ ուներ նաև Էջ միածինը: 1677 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում հրավիրեց գաղտնի ժողով, որին մասնակցում էին աշխար հիկ և հոգևոր գործիչներ: Որոշվեց կաթողիկոսի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Եվրոպա` աջակցություն ստանալու համար: Պատվիրակությունը Կոստանդնուպոլսում էր, երբ կաթողիկոսը անսպասելիորեն մահացավ: Պատվիրակները ստիպված վերադարձան Հայաստան՝ բացառությամբ երիտասարդ Իսրայել Օրիի:

Խնդրագրերից անցում ծրագրերի. Իսրայել Օրի: Իսրայել Օրին Կոստանդնուպոլսից անցնում է Իտալիա, այնուհետև Ֆրանսիա: Այստեղ ծառայում է բանակում և ստանում սպայի կոչում։ Այնուհետև մեկնում է Գերմանիա (Սրբազան հռոմեական կայսրություն), հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Ծառայության անց նելով կայսրընտիր իշխան Յոհան Վիլհելմի մոտ՝ հնարավորություն է ունենում նրա հետ քննար կելու Հայաստանի ազատագրության հարցը: Վերջինս խոստանում է աջակցել Օրիին, եթե միայն Օրին ունենա պաշտոնական լիազորություն հայկական կողմից: Յոհան Վիլհելմի խորհրդով Օրին վերադառնում է Հայաստան՝ հայ մելիքնե րից համապատասխան գրավոր փաստաթղթեր ստանալու նպատակով: 1699 թ. Անգեղակոթում հրավիրված Սյունիքի մելիքների գաղտնի խորհրդաժողովը Օրիին հանձնում է մելիքների կնիքներով և ստորագրություններով թղթեր և լիազորում շարունակել բանակցությունները:

Վերադառնալով ԵվրոպաՕրին Յոհան Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության իր կազմած ծրագիրը «Պֆալցյան ծրագիրը»: Սակայն միջազգային իրադրությունը Եվրոպայում զգալիորեն փոփոխվել էր. հակաօսմանյան տրամադրությունները մարել էին: Արևմուտքից չստանալով որևէ շոշափելի օգնություն՝ Իսրայել Օրին մեկնում է Մոսկվա: 1701 թ. նա Պյոտր I ցարին է ներկայացնում Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի ազատագրության նոր ծրագիրը` «Մոսկովյան ծրա գիրը»: Ցարը խոստանում է զբաղվել այդ գործով ռուս-շվեդական (Հյուսիսային) պատերազմի բարեհաջող ավարտից հետո: Հարավային Կովկասում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Պյոտրը միաժամանակ որոշում է Օրիի ղեկավարությամբ դեսպանություն ուղարկել Պարսկաստան:

1708-1709 թթ. Օրին իրականացնում է իր ուղևորությունը: Հարավային Կովկասում գտնվելու ողջընթացքում ակտիվորեն աշխատում է արմատավորել ազատագրական պայքարի գաղափարը և ապահովել Ռուսաստանի նկատմամաբ հայ ժողովրդի բարե հաճությունը: Պարսկաստանից վերադարձի ճանապարհին նրան է միանում Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Օրիի ծրագիրը, սակայն, մնում է անավարտ, քանի որ 1711 թ. նա մահանում է Աստրախանում: Նրա գործը շարունակում են Արցախ վերադար ձած կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը և ուրիշներ:

Ազատագրական պայքարն Արցախում։ 1722 թ. Պարսկաստանի դեմ ապստամբած աֆղաններին հաջողվեց գրավել մայրաքաղաք Սպահանը: Ստեղծված իրավիճակից փորձեց օգտվել Պյոտր I–ը, որի վաղեմի նպատակն էր Մերձկասպյան շրջանների գրավումը: Ձեռնարկվեց Կասպիական արշավանքը: Ռուսաստանի զինված օգնության ակնկալիքով օտար տիրապետությունը թոթափելու քայլեր ձեռնարկեցին վրացիներն ու հայերը: Պյոտր I–ը, սակայն, ընդհատեց արշավանքը և վերադարձավ Աստրախան: Ռուսական զորքերին սպասող վրաց-հայկական զորքերը, որոնց առաջնորդներն էին Վախթանգ VI-ն ու կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, ցրվեցին: Արցախ վերադարձած հայկական ուժերը մուսուլմանական իշխանություններին դիմադրելու նպատակով Գյուլիստանում, Շոշում (Շուշիում), Ջրաբերդում և այլուր ստեղծեցին ռազմական ամրություններ` սղնախներ: Դրանք շուտով վերածվեցին կիսանկախ իշխանությունների:

Ռուսների արշավանքն անհանգստացրեց Օսմանյան կայսրությանը, որը ևս փորձեց օգտվել ստեղծված իրավիճակից և ներխուժեց Պարսկաստան: Օսմանցիների նպատակն էր փակել ռուսական զորքերի առաջխաղացման ուղիները: Այսպիսով՝ Արցախի ուժերը ստիպված էին մարտնչել նաև ավե լի հզոր ու վտանգավոր թշնամու՝ օսմանյան նվաճողների դեմ։ 1723 թ. օսմանյան զորքերը Թիֆլիսը գրավելուց հետո շարժվեցին դեպի Գանձակ: Այստեղ ծավալված մարտերում հայերի, վրացիների և տեղի մուսուլմանների միացյալ ուժերը պարտության մատնեցին օսմանյան զորքերին: Հայերն ու տեղի մուսուլմանները փոխօգնության պայմանագիր կնքեցին՝ ընդդեմ օսմանցիների: Նույն նպատակով Արցախի զորահրամանատարները համաձայնության եկան նաև Պարսկաստանի հետ:

Ազատագրական շարժման համար նոր մարտահրավեր դարձավ 1724 թ. կնքված ռուս-օսմանյան պայմանագիրը: Դրանով ամրագրվում էր Հարավային Կովկասն ազդեցութ յան գոտիների բաժանելը: Վրաստանն ու Հայաստանն անց նելու էին Օսմանյան կայսրությանը: 1724 թ. Երևանը գրավելուց հետո Օսմանյան կայսրությունը ձեռնամուխ եղավ Արցախի և Սյունիքի նվաճմանը: Հաջողվեց գրավել Գանձակը: Դրա նից հետո իրավիճակն ավելի բարդացավ՝ չնայած հայկական ուժերի համառ դիմադրությանն ու անգամ որոշ հաջողություններին: Հիշատակելի են հատկապես Վարանդայի և Շուշիի մարտերում ունեցած հաջողությունները:

Արցախում առավելությունն օսմանյան զորքերին անցավ 1728 թ.։ Այդ նույն տարում մահացավ Գանձասարի կաթողիկոս Հասան–Ջալալյանը: Ակտիվացան հայ առաջնորդների միջև ներքին տարաձայնությունները. ոմանք ցանկանում էին բանակցել օսմանցիների հետ, մյուսները՝ շարունակել պայքարը մինչ ռուսների օգնությունը: Այդ պայմաններում հայկական զորամասերն աստիճանաբար կազմալուծվեցին: Օգնական զորք ստանալու նպատակով Ռուսաստան մեկնած Ավան և Թարխան յուզբաշիների (հարյուրապետեր) գլխավորած պատվիրակությունը, օգնություն չստանալով, այլևս չվերադարձավ Արցախ` ծառայության անցնելով ռուսական բանակում:

Ազատագրական պայքարը Սյունիքում։ Տեղի հայ ազատագրական շարժման մյուս կարևոր կենտրոնը դարձավ Սյունիքը: Հայ տանուտերերի խնդրանքով Վրաստանից Սյունիք եկած հայ զորավար Դավիթ Բեկը կարողացավ համախմբել տեղի մելիքների ուժերը և ապստամբեց պարսկական տիրապետության դեմ: Մի շարք հաղթանակներով նա կարողացավ իր տիրապետությունը հաստատել ամբողջ Սյունիքում: Շարժումն այնքան ազդեցիկ էր, որ պայքարին մասնակցելու եկան անգամ Լեհաստանի և Ղրիմի հայերը:

Սակայն դրությունը Սյունիքում կտրուկ վատթարացավ 1726 թ. գարնանը: Թիֆլիսը, Երևանն ու Գանձակը նվաճելուց հետո օսմանյան զորքերը կարողացան ռազմակալել Նախիջևանն ու Ղափանի մերձակա գավառները: Նահանջելով թշնամու գերազանցող ուժերի առաջ՝ 1727 թ. գարնանը Դավիթ Բեկն իր մի քանի հավատարիմ զինակիցների հետ ամրացավ Հալիձորի բերդում: Օսմանցիները չկարողացան ներթափանցել բերդ: Մի քանի օր անց Մխիթար սպարապետի ու Տեր Ավետիսի գլխավորած խմբին հաջողվեց գաղտնուղով դուրս գալ բերդից և թիկունքից հարձակվելով թշնամու վրա՝ պարտության մատնել նրան:

Դրան հաջորդած Մեղրիի հաղթանակից հետո Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատականում գտնվող Սեֆյան շահ Թահմասպ II–ի հետ՝ հակաօսմանյան շարժումը համատեղ կազմակերպելու առաջարկով: Վերջինս իր հատուկ հրովարտակով ճանաչեց Դավիթ Բեկի իշխանությունը Սյունյաց երկրում, անգամ արտոնեց նրան դրամ հատել: Սակայն այս ձեռքբերումը տևական չեղավ. Դավիթ Բեկի հանկարծակի մահվանից հետո (1728 թ.) նրա հետևորդների շրջանում ակտիվացան կամ ռու- սական, կամ պարսկական, կամ էլ օսմանյան աջակցությունն ակնկալող ուժերը:

Իրավիճակը չշտկվեց, անգամ այն ժամանակ, երբ ազատագրական պայքարի գլուխ անցած Մխի թար Սպարապետը մի շարք ռազմական հաջողություններ ունեցավ օսմանցիների դեմ: Տարաձայնությունների հետևանքով ապստամբական ուժերի կազմալուծումը հնարավոր չեղավ կասեցնել: Հայ զինվորականության շրջանում ծայր առած տարաձայնությունները պառակտեցին ուժերը: 1730 թ. Մխիթար Սպարապետը դավադրաբար սպանվեց:

Չնայած Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումները վերջնական հաջողության չհասան, սակայն ազատագրական պայքարը դուրս եկավ ծրագրային և ինքնապաշտպանական փուլերից: Այն վերածվեց լավ կազմակերպված և հետևողական ռազմական շարժման:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ինչո՞վ էր պայմանավորված, որ XVI-XVII դդ. հայ ազատագրական շարժման ղեկավարումը ստանձնեց հայոց եկեղեցին:

Այդ դարերում հայերն չունեին սեփական պետականություն, բանակ և կենտրոնացված իշխանություն, իսկ միակ համաժողովրդական կազմակերպությունը, որը պահպանել էր իր ուժն ու հեղինակությունը, Հայոց եկեղեցին էր։ Եկեղեցին ուներ կրթված հոգևորականներ, կապեր եվրոպական երկրների և տեղական իշխանությունների հետ, նաև կարող էր կազմակերպել ժողովներ ու բանակցություններ։ Այդ պատճառով ազատագրական շարժման ուղղորդումը բնականաբար անցավ եկեղեցու ձեռքը։

2. Ինչո՞ւ էին XVI-XVII դդ. հայ ազատագրական շարժման առաջնորդները Հայաստանի ազատագրման գործը կապում արևմտաեվրոպական երկրների հետ:

Հայ գործիչները հավատում էին, որ միայն եվրոպական մեծ տերությունները կարող են զինական և քաղաքական ուժով օգնել հաղթահարել Օսմանյան ու Սեֆյան հզոր պետություններին։ Արևմուտքում այդ տարիներին գործում էր հակաօսմանյան դաշինքներ ստեղծելու գաղափարը, և հայերը մտածում էին, որ հենց այդ ուժերի աջակցությամբ հնարավոր կլինի վերադարձնել երկրի անկախությունը, քանի որ սեփական ուժերը բավարար չէին։

3. Որքանով էին իրատեսական Օրիի «Պֆալցյան» և «Մոսկովյան» ծրագրերը: Որո՞նք էին եվրոպական երկրների և Ռուսաստանի շահերը Հայաստանի ազատագրության հարցում:

Օրիի ծրագրերը տեսականորեն լավ մշակված էին, սակայն քիչ իրատեսական, որովհետև Եվրոպայում այդ ժամանակ հակաօսմանյան քաղաքականությունը թուլացել էր և նրանք չունեին մեծ հետաքրքրություն Կովկասի նկատմամբ։ Ռուսաստանը ավելի շահագրգռված էր, քանի որ ուզում էր հասնել Կասպից ծովի և ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, բայց ռուս–շվեդական պատերազմը թույլ չէր տալիս անմիջապես զբաղվել Հայաստանի հարցով։ Այսպիսով՝ ծրագրերը իրագործման հնարավորություն չունեցան միջազգային դրության անբարենպաստ լինելու պատճառով։

4. Ինչով էր կարևոր ռազմական ամրությունների՝ սղնախների ստեղծումն Արցախում և Սյունիքում: Ի՞նչ նպատակով ստեղծվեցին դրանք:

Սղնախները լեռնային ամրացված բնակավայրեր էին, որտեղ հայերը կազմակերպում էին իրենց ինքնապաշտպանությունը օսմանյան և պարսկական հարձակումների դեմ։ Դրանք կարևոր էին, քանի որ ապահովում էին բնակչության անվտանգությունը, ծառայում էին որպես ռազմական կենտրոններ և միավորում էին տեղի ուժերին միասնական զորամասերի տեսքով։ Սղնախները դարձան ազատագրական պայքարի հիմնական հենակետերը, որտեղից ղեկավարում էին պաշտպանական գործողությունները։

5. Ինչո՞ւ Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումները չհասան վերջնական հաջողության:

Չնայած մեծ հերոսությանը՝ շարժումներն ունեն բազմաթիվ խոչընդոտներ։ Հայկական ուժերը թվով քիչ էին և չունեին բավարար զինուժ։ Ռուսաստան եւ Եվրոպա հնարավոր աջակցություն չտրեցին կամ ուշ տվեցին։ Օսմանյան ու պարսկական բանակները անհամեմատ ավելի ուժեղ էին։ Բացի այդ, հայկական առաջնորդների միջև երբեմն առաջանում էին տարաձայնություններ, որոնք թուլացնում էին միասնականությունը։ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի մահերը շարժումը թողեցին առանց գլխավոր կազմակերպիչների, ինչն էլ ավարտվեց ուժերի քայքայումով։

6. Ինչո՞վ էին պայմանավորված Պարսկաստանի շահ Թահմասպ II-ի կողմից Դավիթ Բեկի իշխանության ճանաչումը և անգամ նրան դրամ հատելու իրավունք տալը:

Թահմասպ II-ը գտնվում էր ծանր դրության մեջ՝ Պարսկաստանը քայքայված էր, և օսմանյան բանակները գրոհում էին։ Նրան выгодում էր, որ Սյունիքում Դավիթ Բեկը կանգնեցնի օսմանցիներին և պայքարի նրանց դեմ։ Այդ պատճառով շահը պատրաստ էր ճանաչել Դավիթ Բեկի իշխանությունը, տալ ինքնավարություն և դրամ հատելու իրավունք, որպեսզի նա ավելի ուժեղանա ու դառնա պարսկական կողմի հենարանը օսմանցիների դեմ։

Акулы

УРОК 1.

1.Составьте и запишите предложения, используя данные слова.

1. Океан был спокоен.

2. Сестра стала врачом.

3. Капитан начал рассчитывать маршрут.

4. Путешествия были его мечтой.

5. Моя сестра стала студенткой.

6. Положение представлялось безвыходным.

7. Мальчик хотел стать путешественником.

2. Прочитайте текст. Какие новые факты об акулах вы узнали?

Акулы появились раньше динозавров, почти 400 миллионов лет назад. Первые акулы имели костный скелет, сейчас — из хрящей.У акул зубы расположены в 10–15 рядов, сломанные заменяются почти еженедельно. Большинство акул живёт 20–30 лет, а гренландские акулы — более 270 лет.

Как вы думаете, это рассказ или научно-популярная статья? Обоснуйте ваше
мнение.

Это научно-популярная статья, потому что: В тексте даются факты о жизни и строении акул. Используются точные цифры и данные (возраст, количество зубов, расстояние, на котором акулы чувствуют кровь). Текст объясняет интересные факты доступным языком, чтобы было понятно читателю, а не просто художественный сюжет.

А К У Л Ы

Акулы появились на нашей планете раньше динозавров. Почти четыреста
миллионов лет назад. Первые представители этого вида имели костный скелет. В
наше время их скелет состоит из хрящей.
Кожа у акул обычно тускло-серая и жёсткая. У большинства акул мускулистый,
загнутый вверх хвост, заостренные плавники, заостренная морда и острые
треугольные зубы. У акул нет плавательного пузыря, поэтому они должны
постоянно плавать, чтобы не утонуть.
Акулы, в отличие от других рыб, не откладывают икру, а рожают живых
детёнышей. Своих детёнышей акулы вынашивают два года. Детёныши начинают
проявлять свой характер ещё находясь внутри тела матери: сильные пожирают
своих более слабых братьев и сестёр. При рождении они уже умеют плавать и
охотиться.
Хотя акула замечательно чувствует себя в океане, её жабры извлекают из воды
только половину кислорода. Эти рыбы никогда не спят, потому что «дышать» в
воде могут только при постоянном движении.
Акулы не различают цветов, они видят всё в серых тонах. Зато эти рыбы
отлично различают запахи и могут почувствовать кровь в воде на расстоянии до
четырёхсот метров. Кроме того, они улавливают колебания воды.
Но самое интересное – это акульи зубы! Они могут быть
расположены в десять и даже в пятнадцать рядов.
Сломанные зубы заменяются новыми почти еженедельно.
За свою жизнь рыба может поменять до тридцати пяти
тысяч зубов!
Акулы не чувствуют боли. При необходимости их мозг
может блокировать боль.
Большинство акул живёт 20-30 лет. А вот гренландские
полярные акулы являются долгожителями-рекордсменами. Они живут более
двухсот семидесяти лет.
(По материалам СМИ)
пла՛вательный пузы՛рь – լողափամփուշտ жа՛бры – խռիկներ

2. Подготовьте компьютерную презентацию по дополнительным
материалам учебника и интернета на тему «Мегалодон – самая большая
акула в истории».

УРОК 2. СТРАСТЬ К ПУТЕШЕСТВИЯМ. КОГДА ЗОВЁТ НЕИЗВЕДАННОЕ

1.Знакомы ли вам следующие слова? Объясните их
значение. При необходимости посмотрите их значение по
словарю морских терминов.

Яхта, парус, палуба, каюта, нос (корабля), корма (корабля), днище, якорь,
штурвал, мачта, идти (о корабле), мель, порт, бухта, курс, трюм, кок.

1. Подберите определения к следующим словам. С полученными
словосочетаниями составьте и запишите предложения.

Поход, неожиданности, путешествия, кит, животные, яхта, беда, удар, столкновение.

2. Перепишите предложения, раскрывая скобки и употребляя слова в
нужной форме. Найдите в них подлежащее и сказуемое.

  1. Во время любого похода путешественника (подстерегать) самые разные
    неожиданности. В морском путешествии одна из них – (киты). 2. Я (решить)
    действовать. 3. Киты – (добрый, хороший) животные. 4. Я (стать) вычерпывать воду. 5. Для яхты столкновение с китом – (настоящий) беда. 6. Путешественник (спрятаться) между камнями и стал наблюдать. 7. (Конюхов) пришлось отправиться на поиски своей яхты. 8. Прошло немного времени, и из каюты яхты по очереди (начать) выходить пять человек. 9. У меня не было часов, но по положению Луны (быть) похоже, что уже за полночь.

3. Составьте и запишите предложения со следующими словами и
словосочетаниями.

Совершить кругосветное путешествие, ходить под парусом, подниматься на
горные вершины, пересекать пустыни, шагать к полюсу, разнообразные цели,
увлекательное приключение, неожиданности, испытания, встречи с новыми
людьми, приобретение знаний, любить своё дело; море, гора, пустыня, лес,
джунгли.

4. На наших уроках мы с вами говорили о путешествиях по
морю на кораблях, яхтах и лодках, о путешествиях на автобусе и поезде, а приходилось ли вам слышать о путешествии вокруг света на велосипеде? Послушайте и скажите, сколько времени может занять такое путешествие.


Сегодня всё более популярными становятся космические путешествия.
 Началом космического туризма стал полёт американского бизнесмена
Денниса Тито на борту российского корабля Союз в апреле 2001 года. Вторым
космическим туристом стал бизнесмен из ЮАР Марк Шаттлворт, полетевший в
апреле 2002 года. За свои полёты Тито и Шаттлворт заплатили Федеральному
космическому агентству России по 20 миллионов долларов.
Космическим туризмом занимаются компания Илона Маска SpaceX (Спейс
Икс) и «Роскосмос». Первое туристическое путешествие SpaceX провела в
сентябре 2021 года. «Роскосмос» в конце прошлого года дважды отправил на
станцию частично гражданский экипаж: японских туристов и российскую
съёмочную группу. Госкорпорация собирается даже выпустить туриста в открытый космос.
Туристам для посещения космоса виза не требуется. А вот таможенные
правила в космосе строгие. В космос нельзя ввозить: продукты питания,
косметические средства, технику и электронику, одежду и обувь – всё это
непременно отберут перед стартом. Но взять в путешествие на орбиту книгу или
фотографию вполне возможно: нужно только представить предмет специальной
комиссии, которая даст заключение о его безопасности.

  1. Напишите небольшое (100-120 слов) сочинение на тему «Зачем
    человеку путешествия?».

Հայոց լեզու․ Թվական անուն

1. Հետևյալ թվականները գրել տառերով
ա. 90 — իննսուն, 188 — հարյուր ութսունութ, 50 — հիսուն, 89 — ութսունինը, 1432 — հազար չորս հարյուր երեսուներկու, 867 — ութ հարյուր վաթսունյոթ, 8798 — ութ հազար յոթ հարյուր իննսունութ, 99 — իննսունինը, 4-րդ — չորրորդ, 3-րդ — երրորդ, 9-րդ — իններորդ, 10-րդ — տասներորդ,

բ.  I — առաջին,II — երկրորդ, III — երրորդ, IV — չորրորդ, V — հինգերորդ, VI — վեցերորդ, VII — յոթերորդ, VIII — ութերորդ, IX — իններորդ,
X — տասներորդ։

2. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով մի դեպքում դարձնել բաշխական, մյուս դեպքում՝   դասական:

Մեկ-մեկ-մեկ, մեկական, առաջին
չորս- չորս-չորս, չորսական, չորրորդ,
հինգ- հինգ-հինգ, հնգական, հինգերորդ,
ութ-ութ-ութ, ութական, ութերորդ,
ինը- ինը-ինը, իննական, իններորդ,
տաս- տասը-տասը, տասական, տասներորդ,
տասնինը — տասնինը-տասնինը, տասնիննական, տասնիններորդ,

3․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա) Մենք՝ սովորողներս, այդ մասին լսում էինք (առաջի, առաջին) անգամ:
բ) (ութանասուն, ութսուն) դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
գ) Երեխան ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը) դրամ։
դ) Տոնախմբությանը մասնակցում էին (հարուրավոր, հարյուրավոր) մարդիկ։
ե) Համերգասրահում իմ տեղը երկրորդ կարգի (քսանչորրորդ, քսանչորսերորդ) է:
զ) Ընկերներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։
է) Այս տարի կայացավ հայագիտական միջազգային (VII–րդ, 7–րդ) գիտաժողովը։
ը) Ուսման մեջ առաջինը լինելու համար Արմինեին պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

4․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Իմ ուսապարկում մնացած մրգերը (երկու–երկուական, երկուական) բաժանեցի արշավականներին:
բ) Ես լավ եմ ճանաչում ձեր դասարանի երկու (գերազանցիկին, գերազանցիկներին
գ) Ինձ մոտ մնացել է երկու (տասնանոց, տասանոց) և երեք հինգանոց թղթադրամ:
դ) Ես չեմ վախենում (տասներեք, տասերեք) թվից, քանի որ ծնվել եմ ամսվա այդ օրը։
ե) Շուտով ժամը (ինը, իննը) կլինի, իսկ դու դեռ պատրաստ չես դասի գնալու:

English

  1. She usually wakes up at 7, but today she is sleeping late.

  2. I haven’t seen him since last Monday.

  3. Listen! The baby is crying.

  4. They lived in Paris when they were young.

  5. My parents are traveling to Spain next month.

  6. While I was walking home, it started to rain.

  7. He has already finished his homework.

  8. By this time tomorrow, we will be flying to Italy.

  9. She was cooking when the phone rang.

  10. I have known him for five years.

Mixed Tenses – Exercise 2

  1. The train leaves at 8:30 every morning.

  2. I was eating dinner when you called me.

  3. They have just arrived at the airport.

  4. She has been studying English for two hours now.

  5. We went to the cinema last night.

  6. Look! It is snowing.

  7. By 2026, he will have completed the project.

  8. They haven’t finished the work yet.

  9. When I was little, I played outside every day.

  10. She met him at a conference in 2020.

Exercise 1 – Change to Passive Voice

  1. The classroom is cleaned every day.

  2. The lesson was explained clearly .

  3. My phone has been stolen.

  4. A new hospital will be built here.

  5. English is spoken in many countries.

  6. A new product is being made by the company.

  7. The car has been repaired.

  8. We were being watched.

  9. A new café is going to be opened.

  10. The thief was arrested by the police.

Exercise 2 – Make Passive Sentences

  1. This letter was written by my mother.

  2. Coffee is grown in Brazil.

  3. The house is being painted now.

  4. The work had been finished before we arrived.

  5. The package will be delivered tomorrow.

  6. The students are being tested.

  7. Many buildings were destroyed by the storm.

  8. Thousands of cars have been produced.

  9. This road is used every day.

  10. The results will be announced soon.

Արևմտյան Եվրոպա. Կազմը, աշխաւհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները

1. Գնահատե՛լ Արևմտյան Եվրոպայի տեղն ու դերն աշխարհում։

Արևմտյան Եվրոպան աշխարհի ամենակարևոր և զարգացած տարածաշրջաններից է՝ համարվում է արևմտյան քաղաքակրթության հայրենիքը։ Երկրները, ինչպես Գերմանիան և Ֆրանսիան, գտնվում են տնտեսության հետինդուստրիալ փուլում, որտեղ առաջնահերթ են գիտությունն ու ծառայությունները։ Արևմտյան Եվրոպան մեծ ազդեցություն ունի համաշխարհային տնտեսության և քաղաքականության վրա, նպաստել է Եվրոպայի միավորմանը և հայտնի է որպես զբոսաշրջային գերտերություն՝ բարձր բարեկեցությամբ բնակչությամբ։

2. Նշե՛լ Արևմտյան Եվրոպայի աշխարհագրական դիրքին բնորոշ գծեր։

Արևմտյան Եվրոպան ունի շատ նպաստավոր աշխարհագրական դիրք։ Այն գրավում է կենտրոնական դիրք Եվրոպայի մնացած մասերի՝ Հյուսիսային, Հարավային ու Արևելյան Եվրոպայի միջև, ինչը թույլ է տալիս, որ այստեղով անցնեն կարևորագույն ճանապարհները։ Մի քանի խոշոր երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան և Նիդեռլանդները, լայն ելք ունեն դեպի Համաշխարհային օվկիանոս։ Բացի այդ, նավարկելի գետերը, օրինակ՝ Հռենոսը, տարածաշրջանի ներքին մասերը ուղղակիորեն կապում են օվկիանոսի հետ, ինչը շատ է օգնում առևտրին և բեռնափոխադրումներին։

3. Գնահատել Արևմտյան Եվրոպայի բնական պայմաններն ու ռեսուրսները տնտեսության զարգացման տեսանկյունից։

Արևմտյան Եվրոպայի բնական պայմանները շատ նպաստավոր են տնտեսության զարգացման համար։ Կլիման մեղմ է, որը պայմանավորված է Ատլանտյան օվկիանոսի և տաք հոսանքի ազդեցությամբ։ Սա լավ պայմաններ է ստեղծում գյուղատնտեսության համար։ Հյուսիսում ունենք հարթավայրեր, որտեղ աճեցնում են հացահատիկ, իսկ հարավում գտնվող Ալպյան լեռները հիանալի են զբոսաշրջության և հանգստի կազմակերպման համար։

4. Ինչպիսի՞ն է Արևմտյան Եվրոպայի երկրների բնակչության վերարտադրությունը։

Արևմտյան Եվրոպայի բնակչության վերարտադրությունը բնութագրվում է որպես դանդաղ կամ նույնիսկ բացասական։ Այստեղ ծնելիության ցուցանիշը շատ ցածր է, և որոշ երկրներում, ինչպես Գերմանիան կամ Ավստրիան, մահացության թիվն ավելի շատ է, քան ծնունդը։ Սա հանգեցրել է այսպես կոչված «ժողովրդագրական ճգնաժամի»։ Բացի այդ, աճում է տարեցների թիվը, և տեղի է ունենում բնակչության «ծերացում»։ Բնակչության ընդհանուր թվի աճը հիմնականում տեղի է ունենում ներգաղթի հաշվին, քանի որ շատ մարդիկ այլ երկրներից գալիս են այստեղ աշխատանքի։

5. Ինչպիսի՞ն է Արևմտյան Եվրոպայի երկրների բնակչության ազգային և կրոնական կազմը։

Արևմտյան Եվրոպայի բնակչության ազգային կազմը բավականին խայտաբղետ է։ Ամենամեծաթիվ ազգերն են գերմանացիները և ֆրանսիացիները։ Թեև շատ երկրներ (օրինակ՝ Գերմանիան, Նիդեռլանդները) միազգ են, կան նաև երկազգ երկրներ, ինչպես Բելգիան, որտեղ ապրում են ֆլամանդացիներ և վալոններ, իսկ Շվեյցարիայում խոսում են մի քանի լեզվով (ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն)։