Let’s Build

I want to speak English, but I don’t want to study English.

I want to  TV, but I don’t want to talk on the telephone.

I want to  swim, but I don’t want to run.

I want to play baseball, but I don’t want to ping-pong.

I want to magic trick, but I don’t want to use chopsticks.

I want to drive a car, but I don’t want to ride a bicycle.

I want to walk the dog, but I don’t want to feed the turtle.

I want to dance, but I don’t want to sing.

I want to drink hot chocolate, but I don’t want to eat apple.

I want to listen to music, but I don’t want to do homework.

I want to make brekfast, but I don’t want to cook diner.

I want to take a bath, but I don’t want to pictures

Առաջին օրը դպրոցում

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

Advertisements
REPORT THIS AD

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Ադրանիկ-առաջնեկ

Թիկնեղ-լայնաթիկունք

ձախորդություն-անհաջուղություն

փառամոլ-փառասեր

Առաջին օրը դպրոցում

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Հաշմել-փչացնել

հոնք-ունք

Մաթեմատիկա

Տնային առաջադրանքների փաթեթ

Հաշիվ և թիվ։ Բնական թվեր

1 Ո՞ր թիվն է հաջորդում 148579 թվին։ 148570

2 Ո՞ր թիվն է նախորդում 48547 թվին։ 48546

3 Համեմատի՛ր․

  • 9999 > 9998

  • 1001000 = 1001000

  • 375648 < 385648

  • 89337658 < 3321002567

  • 111111 < 11112

4 Նարեկը, կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացել է գրքի կեսը։ Քանի՞ էջ կա գրքում։10×2=20

5. Արեգն իր մտապահած թիվը բազմապատկեց 3-ով, ստացված թվին գումարեց 7 ու արդյունքը բաժանելով 2-ի ստացավ 20: Գտնել Արեգի մտապահած թիվը:11

6․ Մի դպրոցում կա 217 աշակերտ, իսկ մյուսում՝ երկու անգամ ավելի։ Երկրորդ դպրոցում որքանո՞վ ավելի աշակերտ կա, քան առաջինում։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա երկու դպրոցներում։

217×2=434,434+217=651

 

Մաթեմատիկա

Դասարանական առաջադրանքների փաթեթ

Հաշիվ և թիվ։ Բնական թվեր

Բանավոր հարցեր

1․ Ո՞ր թվերն են կոչվում բնական թվեր։

2․ Ի՞նչ է բնական թվերի շարքը։

3․ Ո՞ր թվով է սկսվում բնական թվերի շարքը։

4․ Բնական թվերի շարքում կա՞ արդյոք մեկին նախորդող թիվ։

5Մի՞շտ կարելի է համեմատել երկու բնական թվեր։

6 Ի՞նչ նշաններ են գործածվում թվերի համեմատման համար։

Առաջադրանքներ

1․ Թվերը դասավորե՛ք աճման կարգով․ 5, 9, 11, 2, 8, 1, 12, 4, 10, 7, 6, 3 1,2,4,5,6,7,8,9,10,11,12

2․ Ո՞ր թիվն է հաջորդում 19300584 թվին։ 19300585

3․ Ո՞ր թիվն է նախորդում 38657 թվին։38656

4․ Համեմատի՛ր

  • 12374 > 9389

  • 874563 > 785674

  • 567213 > 567211

  • 148645 > 48645

  • 298467 – 298467

  • 478478 < 645470

  • 2367894< 53456

  • 4789645 > 568129

  • 578478 < 649784

  • 9784512 = 9784512

5․ Երկու թվերի գումարը 390 է։ Գումարելիներից մեկը հաշվման ժամանակ նախորդում է 10 թվին։ Գտե՛ք մյուս գումարելին։390-9=381

6․ Մի գրքույկում կա 20 էջ, մյուսում՝ 56։ Քանի՞ էջ կա այն գրքում որի էջերի քանակը 7 անգամ ավելի է, քան երկու գրքույկներինը միասին։20+56=76,76×7=532

7 Գինու երկու կարաս կա։ Առաջինում կար 100լ գինի։ Երբ նրանից վերցրին 30լ գինի, նրա մեջ մնաց երկու անգամ պակաս գինի, քան երկրորդում եղածն էր։ Որքա՞ն գինի կար երկրորդ կարասում։

100-30=70,70×2=140

8․ Գրապահարանի երկու դարակներում կա 102 գիրք։ Եթե առաջին դարակից 12 գիրք հանենք, ապա դարակներում միևնույն քանակով գրքրեր կմնա։ Քանի՞ գիրք կա դարակներից ամեն մեկում։

102-12=90,90:2=45,45+12=57

Իմ ուսումնական ամառը

Այս ամառը ինձ համար շատ հետաքրքիր ու ուսումնալի անցավ։ Ամռանը եղել եմ Սևանում,Հանքավանում,Վայքում,Ծաղկաձորում,Լենինականում,Կիրովականում ու Վրաստանում։ Իմ բոլոր ճամփորդություներից ամենաշատը ինձ դուր է եկել Վրաստանը։ Վրաստանում ես առաջին անգամ եղա իմ մայրիկի հայրական տանը։ Ծանոթացա նրա բոլոր բարեկամների հետ։Եղա այն գյուղում, որտեղ մեծացել է իմ մայրիկը։ Երկու օր ապրեցի գյուղական կյանքով, գյուղի առօրյա հոգսերով։ Գյուղի երեխաների հետ լողացի գետում և սովորեցի ձուկ բռնել։ Իմ ճամփորդությունը Վրաստան և՜ ուսուցողական էր և՜ ճանաչողական։ Ինձ շատ դուր եկավ Վրաստանը և ես նորից կգնամ այնտեղ։

Այս ամառը ուսումնական էր նաև այն առումով, որ փորձել եմ բազմաթիվ հետաքրքիր պատմվածքներ ու հեքիաթներ կարդալ։

Իմ կարդացած պատմվածքներից ինձ ամենաշատը դուր է եկել Ջանի Ռոդարիի <<Անտեսանելի Տոնինոն>> և Աղայանի <<Ծույլ տղան>>։

 

Սեպտեմբերի մեկին բարձունքի հախթահարումը

Սեպտեմբերի մեկին` Գիտելիքի օրը, մենք գնացինք բարձունք հաղթահարելու։ Շատ մեծ բարձրունք էինք հաղթահարում՝ Մայրավանքի բարձունքը։ Այնտեղ քարքարոտ ճանապարհ էր, ճանապարհին մեր ջրերը վերջացան, ծարավ բարձրանում էինք, իսկ հենց որ հասանք սարի գագաթը, եկեղեցի տեսանք, բայց այդ եկեղեցին մինչև վերջ սարքած չէր, այդ եկեղեցու մոտից մոտավորապես երկու հարյուր մետր էլ քայլեցինք և հաղթահարեցինք մեր բարձրունքը։

Առաջին ուսումնական շրջան

Անուն Ազգանուն, դասարան-Ռաֆայել Այվազյան 5-3
Ընտրությամբ խումբ-Դիզայն-տեխնոլոգիա
Երկարացվա օրվա ծառայություն- /օգտվում եք, չեք օգտվում/-ոչ
Երթուղային ծառայություն-/միակողմանի, երկկողմանի, չեմ օգտվում/-միակողմանի
Լրացուցիչ կրթություն- /դպրոցում, դպրոցից դուրս պարապմունքներ/-ոչ