Իմ կարդացած պատմվածքի մասին

      Ղազարոս Աղայան

Ծույլ տղա

Թորոսի որդին մի ծույլ տղա էր, որը ո՜չ գրել էր ուզում սովորել, ոչ՝ արհեստ։ Նա անընդհատ փնթփնթում էր ու բողոքում, որ ոչ մի արհեստ իրեն հարմար չէ։ Բոլորը նրան ասում էին, որ պետք է մի արհեստ սովորես,որ մարդ դարնաս։  Ծույլ տղան ասում էր, որ կգնա դարբնի մոտ, այնտեղ ձմեռը տաք է։ Հետո անմիջապես մտքափոխվում էր ու պատճառաբանում, որ այդ գործը իր խելքի բանը չէ։ Հետո մտածում էր, որ դերձակությունը վատ արհեստ չէ, բայց մի թերություն ունի, ամբողջ օրը պիտի կարես ու կարես, ոչ խախաս, ոչ վազվզես։ Հետո մտածում էր, որ կարող է որմնադիր դառնալ, բայց ամիջապես մտածում էր, որ մի օր բարձր պատից վայր կընկնի ու կմահանա։

Ծույլ տղան մտածում էր, որ չկա մի այնպես արհեստ,որ ինքը կհավանի։

Ասում էր․

Կոշկակար դառնամ, ձեռքս կծակեմ․ ոսկերիչ դառնամ, մատներս կայրեմ․ թե բրուտ դառնամ, ցեխ պիտի կոխ տամ։

Իր կարծիքով ամենից լավը, ամենից հեշտը ոչինչ չանելն է, ոչինչ չսովորելն է։