15․02․2021

  1. Պատմի՛ր 326 թվի մասին
  • Թիվը գրի՛ր տառերով:երեք հարյուր քսանվեց
  • 326-ն ունի __3_ հարյուրյակ  _2_ տասնյակ  _6_ միավոր
  • Հարևան թվերն են՝325,327
  • Հաջորդող թիվն է՝327
  • Նախորդող թիվն է՝325
  • Մեծացրո՛ւ 3-ով:326+3=329
  • Մեծացրո՛ւ 40-ով:326+40=366
  • Մեծացրո՛ւ 100-ով:326+100=426
  • Փոքրացրո՛ւ 5-ով:326-5=321
  • Փոքրացրո՛ւ 10-ով:326-10=316
  • Փոքրացրո՛ւ 100-ով:326-100=226
  • Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը:330
  • Կլորացրո՛ւ մինչև մոտակա հարյուրյակը:300
  • 326-ի թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:632
  • 326-ի թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:236

 

 

 

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Մեկ գրիչն արժե 100 դրամ: Որքա՞ն գումար է հարկավոր 3 գրիչ գնելու համար:

Լուծում՝3x100=300

 

Պատասխան՝300

Բ. Մատիտն արժե 50 դրամ:Որքա՞ն գումար է հարկավոր 12 մատիտ գնելու համար:

Լուծում՝12×50=600

 

Պատասխան՝600

 

Գ. Էյվան ուներ 500 դրամ: 200 դրամով Նարեի համար մազակալ գնեց: Ինչքա՞ն գումար մնաց Էյվայի մոտ:

Լուծում՝500-200=300

 

Պատասխան՝300

Դ. Արամի սիրելի մուլտֆիլմը սկսվում է 19: 10-ին և տևում է 35 րոպե:  Ժամը քանիսի՞ն է ավարտվում մուլտֆիլմը:

Պատ.՝19:45

 

Ե. Նարեն իր սիրելի գիրքը սկսեց կարդալ ժամը 10:15-ին և ավարտեց 11-ին: Ինչքա՞ն ժամանակ Նարեն գիրք կարդաց:

Պատ.՝45 րոպե

 

Զ. Տարոնը, Մարկը և Ալեքսը թղթից նավակ, օձ և արագիլ պատրաստեցին : Տղաներից յուրաքանչյուրը ո՞ր խաղալիքը պատրաստեց, եթե հայտնի է, որ Մարկը նավակ չի պատրաստել, իսկ Տարոնը ո՛չ նավակ է պատրաստել, ո՛չ էլ՝  օձ:

  նավակ օձ արագիլ
Տ     Տ
Մ   Մ  
Ա Ա    

Պատ.՝նավակը Ալեքսը, օձը Մարկը, արագիլը Տարոնը

 

 

 

Բարեկենդան

(տեղեկատվական)

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն: Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդը ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Բարեկենդանը նաև ազատության օր էր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, իսկ ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։ Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բարեկենդանի տոնին մարդիկ իրար ի՞նչ էին մաղթում: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն։
  2. Բարեկենդանը բառացի ի՞նչ է նշանակում: կենդանություն, բարի կյանք
  3. Տոնը ինչի՞ հետ է կապ ունեցել: Գարնան գալու հետ կապ ուներ։
  4. Բարեկենդանի տոնը մարդիկ ինչպե՞ս էին նշում: Ուրախ, զվարճանալով։
  5. Ինչո՞ւ էին մարդիկ ամենավերջում ձու ուտում: Որ մնացած քառասուն օրը չուտեն։