Խոսող ձուկը

Խոսող ձուկը

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.

-— Տեր աստված,— ասում է,— սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.

— Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…

Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը բաց ու խուփ անելով։

Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։

— Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ։

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

— Տո՛ ախմախ,— ասում է,— էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա սովից մեռի։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ…— տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հ֊րեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,— հարցնում է Հ֊րեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը։

«Լսի՛, բարեկամ,—՝ ասում ՛է Հրեշը։— էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկդ ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։ Համաձայն ե՞ս։

— Մի բան՝ որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,— մտածում է աղքատը,— կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռ կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…

— Համաձայն եմ,— ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն։

Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա։

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։

— Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա… հրեշից լավություն ընդունի…— հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

— Բարի իրիկուն,— ասում է,— ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

— Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետ գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

— Բան չկա, որտեղ դուք՝ էնտեղ էլ ես, պատասխանում է օտարականը։

Համաձայնում են. հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։ Ո՞վ է.— Հրեշը։ Եկել եմ , դե պատասխանս տվեք։ — Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեդները քարացած։

— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,— ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

— Եկել ե՜մ,— դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։

— Ես էլ եմ եկե՜լ,— պատասխանում է ներսից հյուրը։

— Որտեղի՞ց ես եկել։

— Ծովի էն ափից։

— Ընչո՞վ ես եկել։

— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

— Ուրեմն ծովը պստիկ է եղել։

— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

— Ուրեմն արծիվը ճուտ է եղել։

— Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։

— Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։

— Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

— Ուրեմն նապաստակը ձագ է։

— Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։

— Ուրեմն մարդը թզուկ է։

— Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

— Ուրեմն խուլ է։

— Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

— Չենք թողնի, որ չենք թողնի,— առաջը կտրում են մարդ ու կին.— դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը…

— Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճար՛ել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու…

— Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի, չի կորչի։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր…— ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր: Ագահ ձկնորս,բարի շալակատար,զարհուրելի հրեշ,իմաստուն երիտասարդ։
  2. Բառերի համար զույգեր հորինի՛ր:

օրինակ՝ քաղաք- մաքուր քաղաք:

Հրեշ, ծով, անծանոթ, ախպեր, գիշեր:

սարսափելի հրեշ,կապույտ ծով,անծանոթ մարդ,կացին ախպեր,լուսնյակ գիշեր։

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանիօգնությամբ բացատրի՛ր։Շալակատար-բեռնակիր,միտք անել-մտածել,ուռկան-ձկնորւական ցանց,բաց ու խուփ անել- բացել փակել,ցամաքած-չորացած,սաստիկ -ուժեղ,տարակուսել-կասկածել,կաթնատու-կաթ տվող,ողորմած-գթասիրտ,լիուլի-շատ,վերջալույս-մայրամուտ,հառաչել-հոգոց հանել,զղջալ-ափսոսալ,զարհուրելի-սարսափելի,օտարական-անծանոթ,թամքել-թամբել,քուրք -մուշտակ,շվաք-ստվեր,իմաստուն -խելացի,համարձակ-խիզախ ,արի,չքվել-անհետանալ,օրհնել-աղոթքով մեկին բարեմաղթել։
  2. Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:— Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…
  3. Ինչպիսի՞ն էր ձուկը:Ձուկը իմաստուն, ընկերասեր ու բարի էր։
  4. Իսկ շալակատարը ինչպիսի՞ մարդ էր:Շալակատարը խեղճ,միամիտ ու բարի մարդ էր։
  5. Նշի՛ր վերջալույսը նկարագրող հատվածը, paint նկարչական ծրագրով նկարի՛ր այն և տեղադրի՛ր  բլոգումդ:Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։

    — Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա… հրեշից լավություն ընդունի…— հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։

  6. Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր:Լինում է, չի լինում մի ձկնորս  է լինում։ Նա մի օր ինձ բռնում է ու հանում ջրից։Նրա օգնականը որոշում է ինձ բաց թողնել,որ գնամ  հասնեմ իմ ծնողներին ու ընկերներին։Ձկնորսի շալակատարը փրկում է իմ կյանքը ։Նա շատ բարի ու ազնիվ մարդ է լինում։Մի օր էլ նա հայտնվում է անելանելի վիճակում և ես կարողանում եմ փրկել նրան ու կնոջը հրեշից։
  7. Նամակ գրի՛ր ձկանը:Բարև Ձկնիկ  ջան։Ես այն մարդն եմ ,որին դու օգնեցիր ,ազատեցիր հրեշի գերությունից։Շնորհակալ եմ շատ ձկնիկ ջան ,մենք երբեք չենք մոռանա քո արած լավությունը։

 

 

 

Кем чем

Тема: «Слова-предметы, отвечающие на вопросы КЕМ? ЧЕМ?»

Задание. Запишите правильную форму слов-предметов, отвечающих на вопросы КЕМ? ЧЕМ? (множественное число).

Образец. Самолёт летит над (реки), (поля), (города). – Самолёт летит над реками, полями, городами.

  1. Машина стоит перед (магазины), перед (киоски), перед (здания).Машина стоит перед ьагазинами,перед киосками,перед зданиями.
  2. Документы лежат под (книги), под (бумаги), под (документы).Документы лежат под книгами,под бумагами ,под документами.
  3. Я иду в музей с (друзья), с (сёстры), с (дети).Я иду в музей с друзьями,с сёстрами,с детьми.
  4. Дети прятались за (дома), за (деревья), за (машины).Дети прятались за домами,за деревьями,за машинамы.
  5. Мы ходим в школу с (ручки), с (карандаши), (тетради).Мы ходим в школу с ручками,с карадашами, с тетрадями.
  6. За двумя (зайцы) погонишься – ни одного не поймаешь.За двумя зайцами погонишься – ни одного не поймаешь.
  7. (Слова) сыт не будешь. Словами сыт не будешь.
  8. Мы с (друзья) серьёзно задумались над (слова)учителя. Мы с друзьями серьёзно задумались над словами учителя
  9. Перед (экзамены)мы всегда много занимаемся. Перед экзаменами мы всегда много занимаемся.
  10. За (разговоры) мы не заметили, как пролетело время. За разговорами мы не заметили как пролетело время.

8.02.2021

  1. Լրացրո՛ւ ներկված վանդակները.
: 7 x 8 : 9 X 5 : 4
630 90 720 80 400 100

 

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը.

280 : 4 + 3 = 73

280 : (4 + 3) = 40

500-100 : 5 = 480

(500- 100) : 5 = 80

360 + 60 : 6 =370

(360 + 60) : 6 = 70

 

  1. Լուծի՛ր խնդիրները:
  • Մի արկղում կար 40 կգ բանան, մյուսում՝ 8 կգ-ով ավելի: Քանի՞ կիլոգրամ բանան կար երկրորդ արկղում:

Լուծում՝ 40+8=48

Պատասխան՝48 կգ

  • Մի արկղում կար 40 կգ բանան, մյուսում՝ 8 կգ-ով ավելի: Քանի՞ կիլոգրամ բանան կար երկու արկղում միասին:

Լուծում՝ 40+8=48

                40+48=88

Պատասխան՝88 կգ

 

  • Մի արկղում կար 40 կգ բանան, մյուսում՝ 8 անգամ ավելի: Քանի՞ կիլոգրամ բանան կար երկրորդ արկղում:

Լուծում՝40x8=320

Պատասխան՝320 կգ

 

  • Մի արկղում կար 40 կգ բանան, մյուսում՝ 8 անգամ պակաս: Քանի՞ կիլոգրամ բանան կար երկրորդ արկղում:

Լուծում՝40:8=5

Պատասխան՝5 կգ