Ձյուն

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

 

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

 

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

 

Նվերների աշխարհ

 

Լինում է չի լինում, մի քաղաք է լինում : Այնտեղ ամեն օր նվերներ էին նվիրում երեխաներին ու երեխաները  շատ էին ուրախանում։Նրանցից մեկին կախարդական փայտիկ էին նվիրել, մեկին լիքը խաղալիք էին նվիրել ու այդ բոլորը ձմեռ պապին էր բերել։ Մեկին նվիրեցին շորեր, բայց նրանք մեզ նման չէին,  որովետև նրանք դասի չէին գնում։  Այնտեղ  ամեն ինչ կախարդական էր,նրանք դպրոց չէին գնում ու այնտեղ շատ հտաքրքիր էր ու ես շատ կուզեի այնտեղ լինեի։