Դասարանում 19.05.2022

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դերձակներին,կարճ ,թախտին,մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  «դերձակ»  բառը.կարուձև անող արհեստավոր:

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4. Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

5. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Թագավորն ուզում էր տեսնել հնարամիտ մարդ կա իր երկրում։

6. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Կարճ է անում վերմակը, որ թագավորին մի լավ դաս տա։

7. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

8. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու: Վերմակի տակ օձեր կթաքցնեի։

9.Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը: Թագավորն ու դերձակը։ Դերձակի դասը թագավորին

Դասարանում 18.05.2022

  1. Մեկ բառով գրի՛ր

օրինակ՝ երկաթից շինված-երկաթյա

  • արծաթից շինված-արծաթյա
  • ոսկուց շինված-ոսկյա
  • պղնձից շինված-պղնձյա
  • փայտից պատրաստված-փայտե
  • բրդից պատրաստված-բրդե

2. Գրի՛ր տարօրինակ հրամաններ

օրինակ՝ ուտելիս խոսի՛ր, ձեռքերդ մի՛ լվա

Գնա ընկերոջդ վիրավորի՛ր, դասի մի՛ գնա,գնա՛ դպրոցում քեզ շատ վատ պահի՛ր,գնա՛ դպրոց դաս մի՛ արա, գնա՛ կռիվ արա՛

3. Գրի՛ր աղջիկների անուններ, որոնք նաև ծաղիկների անուններ են։Մանուշակ Վարդուհի,Շուշան,Ծաղիկ,Լիլիա

4. Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  զարմացած ասի՝

-Չի կարող պատահել։Ինձ անվճար հեռախոս են տվել։

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  տխրած ասի՝

-Չի կարող պատահել։Գիտես չէ, իմ հայրիկը մահացել է։

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  ուրախացած ասի՝

-Չի կարող պատահել։Դու վաղը կարաս դպրոց չգնաս։

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  բարկացած ասի՝

-Չի կարող պատահել։Հեռախոսդե կոտրվել է։

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  զարմացած ասի՝

-Չի կարող պատահել։Ես շահել եմ մեկ միլիոն դրամ

5. Ինչպե՞ս կարող ես բացատրել բառերը

կարոտել-Երկար այդ մարդուն չտեսնել

երգել-Բերանը բացել փակել

կատակ-Մարդուն ուրախացնել

գարուն-Գարուն է եկել

հեքիաթ-Հետաքրքիր պատմություն

հայելի-Նա այնպիսի առարկա է, որտեղ կարող ես քեզ տեսնել

Моя мечта

Человеку мечта нужна для того, чтобы он был самоуверенный и стремился к цели. Моя мечта, чтобы я был самым самоуверенным и самым успешным человеком и чтобы  отдал долг родителям за то, что они меня так вырастили.

Русский язык

1. Вставьте пропущенные буквы:

В одном городе жил сапожник. Жена умерла, а детей у него не было, и он чувствовал
себя очень одиноким. Однажды вечером он вырезал из дерева фигурку мальчика. Но ему
хотелось спать и он не закончил работу, не успел вырезать нос. Утром он ушёл на работу,
а когда вернулся, ему показалось, что в доме кто-то есть. Вдруг из кухни вышел маленький мальчишка с длинным-предлинным носом. Сапожник понял, что е_о деревянная фигурка ожила. Он обрадовался – теперь у него был сын! Так осуществилась его мечта.

2. Исправьте ошибки в тексте (всего 24 ошибки):

Красная Шапочка жила с матерью, а бабушка жила в другой деревне. Один раз мама попросила девочку пойти к бабушке и отнести ей масло и хлеб. Девочка решила идти через лес, но в лесу ей повстречался волк. «Куда идешь?» – спросил волк, и когда он узнал адрес бабушки, он прибежал туда раньше, чем Красная Шапочка. Мы все знаем, что было дальше.

3. Допишите окончания:

Голубоглазая девочка Оля живёт в симпатичном маленьком__ городке__ в одноэтажном домике  под красной__ крышей__ . Каменный дом окружён небольшим__ садом__, в котором стоит деревянная беседка со столом__ и скамейкой__ , – здесь Оля любит сидеть в одиночестве__ и читать книги. У неё длинные__ летние__ каникулы, так что за лето Оля прочитает целую__ кучу__ книг про необыкновенные__ истории.

Жизнь в маленьком__ городке__ не так уж проста, как может показаться с первого__ взгляда__. В домике__ напротив есть какая-то тайна. Оля давно наблюдает за этим домом__, в саду__ которого созревают и падают на землю__ яблоки, но никто их не собирает.

Оля постоянно ломает головы.. над тайным.. соседним домик.., но никак не может разгадать её.

Ведь если дом необитаем, но это одно дело, но, когда ночю__ там светятся окна, а за ними мелькают тени, но это странно.

Однажды тёплой летней__ ночь__ девочка открыла окно своей спальный__, спрыгнула в сад и вышла на тёмную__ улицу__. Она подошла к дому__ напротив. Окна дома__ светились огнями, а за занавеске__ мелькала чья-то тень.

Реклама
ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

4. Выберите и оставьте правильный вариант:

Кошки

Однажды по дорожке
Я шёл к себе домой.
Смотрю и вижу: кошку
Сидят ко мне спиной
Я крикнул: – Эй, вы, кошки!
Пойдёмте-ка со мной
Пойдёмте по дорожке
Пойдёмте-ка домой.
Скорей пойдёмте, кошки,
А я вам на обеду
Из лука и картошки
Устрою винегрет.
– Ах, нет! – сказали кошки. –
Останемся мы тут!
Уселись на дорожке
И дальше не идут.

Դասարանում 11.05.2022

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Advertisements
REPORT THIS AD

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:Որ դեմ տան ծնոտնրին 

4. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 

Ձուկը բացեց բերանը բաց արեց, որ ջուր խմի։

5.Գոյականներից (առարկա ցույց տվող բառեր) առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 

խոշոր  ձուկ

երկար նավ

զվարդ ճանապարհորդ

ալիքերով ծով

6. Գրի՛ր հոմանիշները։ 

Քաջ-խիզախ

հսկա- մեծ

նորից- դարձյալ

այժմ- հիմա

7. Գրի՛ր հականիշները։ 

Խաղաղ-հուզված

Չոր- թաց

Դուրս- ներս

Հանգիստ- անհանգիստ

Երևան քաղաքի արձաները

  • «Մեսրոպ Մաշտոց եւ Կորյուն»Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
  • «Արգիշտի Առաջին»Արգիշտի արքայի արձան, գտնվում է Երևանի Էրեբունի համայնքում, Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում։ Տեղադրվել է 2002 թվականին[1]։
  • «Գարեգին Նժդեհ»Գարեգին Նժդեհի հուշարձան, հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձան Երևանում։ Գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգում։ Հուշարձանը տեղադրվել է 2016 թվականի մայիսի 25-ին, պաշտոնական բացումը կատարվել է նույն տարվա մայիսի 28-ին[1]։
  • «Արամ Մանուկյան»Արամ Մանուկյանի հուշարձան, Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արամ Մանուկյանին նվիրված հուշարձան Երևանում։
  • «Վիլյամ Սարոյան»Արամ Մանուկյանի հուշարձան, Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արամ Մանուկյանին նվիրված հուշարձան Երևանում։

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մաս 1

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Մաս 2
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Реклама
ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։

Objective pronouns

  1. Give Ann this pen. Give her those pencils, too.
  2. Give the children bread. Give them butter, please.
  3. That is my book. Give  him my book, please.
  4. Those are your books. Give me our books, please.
  5. Give Tom a cup of tea. Give him milk, too.
  6. That is my apple. Give me my apple, please.

Режим дня

Я встаю в 7:00 утра, иду в школу, там учусь 5 часов, потом остаюсь на продлёнку 3 часа и еду домой. В 6 часов вечера приезжаю домой, иду на улицу гулять, играю с друзьями до восьми, иду домой, делаю уроки и ложусь спать.

Դասարանում 04.05.2022

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

Advertisements
REPORT THIS AD

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
___հաղտնիք__________________________

__համարձակ___________________________

______վերջը_______________________

_____ջարդելով________________________

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր   _անվտանգ___________

բ/ չարություն  ___բարություն___________

գ/ թույլ  ______ուժեղ__________

դ/  տգեղ _____գեղեցիկ__________

 

    4. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ   __ծաղիկներ__________

բ/ իշխան   ___իշխաներ_________

գ/ քամի   ____քամիներ_________

դ/ փուշ   ____փշեր__________

   5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:    Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական

բ/  ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ/ ոսկեգանգուր-գոյական

6. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը)  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

______ուտել_____________                     _____ուտում  եմ

____փորձել_______________                     __փորձում եմ__

____նայել_______________                     __նայում եմ____

____ամաչել________________                    ____ամաչում եմ_

7. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
    ——Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  8. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/ որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

9. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

____Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես։ ___________________________________________________________________

_______________________________________________________________________

    10. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

—Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ փորձում են համարձակ երևալ: ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

      11.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:

___Օդանավի շարժիչի մեջ հեղյուս էր լռվել____________________________________________________________________