Robin Hood

Անծանոթ բառեր

story-պատմություն

invented -հորինված

legend-լեգենդ

extremely֊չափազանց

intelligent-խելացի

sense of humor-հումորի զգացում

skilled archer- հմուտ նետաձիգ

bow and arrow- նետ ու աղեղ

feather-փետուր

outlaw- ավազակ

included-ներառյա

nickname-մականուն

royal-թագավորական

hunt- որս

dangerous-վտանգավոր

rob-կողոպտել, թալանել

rich-հարուստ

famous-հայտնի

enemy-թշնամի

stole, steal-գողանալ

catch-բռնել

succeed- հաջողություն

nowadays- այժմ, ներկայում

Պատասխանեք հարցերին

Who was Robin Hood? thief.

Was Robin an archer or a shooter? no.

What was he doing?     he steals money from the rich and gives to the poor.

Why he was famous? for helping people.

Why the forests were dangerous? Because there was Robin Hood.

Can you describe Robin Hood? He was both good and bad.

Ավ․ Իսահակյան։ Ուշինարա

Հնդկական զրույց

Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան: Մաքուր էին նրա բոլոր խորհուրդները և միայն մերձավորների և հեռավորների համար նվիրված:

Համեստ կյանք ուներ նա իր հոյակապ սրահներում և ճոխ սեղան ու ապաստան ամեն աղքատների և ուխտավորների համար, որ տարի բոլոր դեգերում են Գանգայի սրբազան ափերի և Հիմալայի նվիրական անտառների միջև:

Մի անգամ, երբ նա դահլիճում նստած կարդում էր Վեդաները,— սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, որին հետապնդում էր սրաթև անգղը:

Սարսափած թռչունը նստավ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց:

Անգղը հասավ նրա հետևից: Սակայն Ուշինարան պատսպարել էր արդեն մահապուրծ աղավնուն:

— Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ե՞տ տուր ինձ աղավնին:

Ուշինարան ձեռի շարժումով մերժեց նրա պահանջը:

— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:

— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, ոը իմ առաջին պարտքն է — չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը — սպանել Բրահմինին:

— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ կինս ու ձագուկներս:

Աղավնուն խնայելով դու մեզ բոլորիս մահի ես մատնում:

— Դո՛ւ շատ իմաստուն ես խոսում, ո՛վ անգղ, հզոր թռչուն. բայց խոստովանիր, ի՞նչպես կարող ես ընդունել, որ թշվառ փախստականին հանձնեմ կորստի: Բնա՛վ, երբե՛ք:

Քո առջև բաց են ահա մառանիս դռները: Գնա՛, ա՛ռ, ինչ որ ուզում ես — եղնիկի միս, վարազի միս: Եվ ուրիշ ինչ որ ուզում ես, ասա՛, կկատարեմ քո կամքը:

— Ոչ, դատավոր, ես ուրիշ տեսակի միս ուտելու սովորույթ չունիմ:

Բնությունից որոշված հավերժական օրենք է, որ անգղները աղավնիներ պիտի ուտեն: Տո՛ւր ինձ իմ իրավունքը:

— Ա՛նգղ,— թախանձեց Ուշինարան,— ինչ արարած որ ենթակա է մահի սահմաններին — ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:

— Դատավո՛ր,— պատասխանեց անգղը,— քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն,— փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:

— Այո՛, հիմա արդար է և ճշմարիտ քո կամքը,— սրտահոժար ասաց Ուշինարան,— սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:

Եվ հանկարծ դահլիճի ձեղունից մի կշիռ կախվեց: Ուշինարան աղավնուն դրեց մի նժարում, իսկ մյուս նժարում` իր մարմնից մի փերթ, բայց աղավնին դեռ ծանր էր կշռում: Նորից կտրեց մսի մի փերթ, և աղավնին նորից ծանր էր: Դարձյալ նորանոր փերթեր կտրեց դրեց, և սակայն աղավնին ավելի և ավելի ծանր էր կշռում:

Այն ժամանակ Ուշինարան ամբողջ իր հոշոտված մարմնով ելավ կանգնեց նժարի մեջ…

— Ես Ինդրան եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, և աղավնին — հուր Ագնիի ոգին:

Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:

Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:

Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր։  Մերձավոր- բարեկամ, դեգերել-թափառել, ապաստան-պատսպարվելու տեղ, սրբազան-սուրբ համարվող, անգղ-ցերեկային գիշատիչների դասին պատկանող խոշոր գիշատիչ թռչուն, աղերսել-խնդրել, պատսպարել-պաշտպանել, ընկճել-խեղճացնել, հանցանք-դատապարտելի արարք, հռչակ-բարի անուն, սարսուռ-ցրտից առաջացող դող՝ ցնցում, դողդոջուն-դողդոջացող, հոշոտել-խժռել, ոճիր-հանցագործություն, առարկել-չհամաձայնել, մատնել-դավաճանությամբ մեկին նրա թշնամու ձեռքը տալ՝ հանձնել, թշվառ-աղքատ, կամք-ցանկություն, թախանձել-սաստիկ խնդրել, ենթակա-ըստ պաշտոնի իրենից ավագին ենթարկվող, սրտահոժար-հոժար սրտով, ձեղուն-շինության ծածկ, փերթ-շորի կամ կաշվի կտոր, նժար-կշեռքի թաթերից յուրաքանչյուրը
  2. Բնութագրի՛ր Ուշինարային։Արդարամիտ և իմաստուն դատավոր էր Ուշինարան
  3. Բլոգումդ ներկայացրո՛ւ ստեղծագործության հիմնական իմաստը։ պետք է ազնիվ և հավատարիմ ու բարի լինել
  4. Ստեղծագործությունը ինչպե՞ս կվերնագրեիր դու։ Աղավնու և Ուշինարայի պատմություն

Հարցազրույց Սեբաստացի ուսուցիչ-ծնողների հետ

Հարցերն ուղղված են մեր դասընկերներ

Մարկ Հովեյանի մայրիկին՝ Քրիստինե Շահբազյանին(մայրենիի ուսուցչուհի)

Արամ Ներսիսյանի տատիկին՝ Մարիետ Սիմոնյանին(մայրենիի լաբորատորիայի ղեկավար)

Նիկոլ Մելքոնյանի մայրիկին՝ Աննա Ֆրանգյանին (Հյուսիսային դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավար, ռուսերենի ուսուցչուհի)

Հարցեր ընկեր Աննային

  1. Թվե՛ք սեբաստացիներին բնորոշ երեք հատկանիշ։
  2.  Դժվա՞ր է լինել չորս երեխաների մայր։
  3. Դուք օգնո՞ւմ եք Նիկոլին ռուսերենը սովորելիս։
  4. Ո՞րն է ուսուցչի ու ծնողի տարբերությունը։
  5. Ձեր չորս երեխաների հետ եք հեշտ լեզու գտնում, թե՞ դասարանում՝ սովորողների։
  6. Ինչո՞վ է Նիկոլը ձեզ օգնում։
  7. Արդյո՞ք ընկերներ եք Դուք և Նիկոլը, բացի մայր ու աղջիկ լինելուց։ Ինչպե՞ս է արտահայտվում ձեր ընկերությունը։
  8. Ձեր աշխատանքային գերծանրաբեռնվածությունը չի ազդում ձեր և ձեր երեխաների հարաբերությունների վրա։
  9. Ինչով է տարբերվում սեբաստացի ծնող-ուսուցիչը այլ ծնողներից և ուսուցիչներից։
  10. Առաջին հերթին դուք սեբաստացի ծնող եք, թե սեբաստացի ուսուցիչ։                                                                                                                                                Հարցեր տիկին Մարիետին                                             1. Թվե՛ք սեբաստացիներին բնորոշ երեք հատկանիշ։                                                                                                                                                                       2. Ինչո՞վ է օգնում Արամը ձեզ, իսկ դուք ինչո՞վ եք օգնում Արամին։                                                                                                                                                           3․  Բացի տատիկ և թոռնիկ լինելուց,  կարող ենք ասել, որ դուք նաև լավ ընկերնե՞ր եք։                                                                                                                       4. Իսկ դուք հիշո՞ւմ եք ձեր դպրոցական տարիները։                                                                                                                                                                      5. Այն դպրոցում որտեղ դուք եք սովորել, այդ դպրոցը տարբերվո՞ւմ էր մեր դպրոցից։                                                                                                                                                                                                                Հարցեր ընկեր Քրիստինեին1․Թվարկեք սեբաստացիներին բնորոշ երեք հատկանիշ։

    2.Եթե չընտրեիք ուսուցչի մասնագիտությունը, ապա ի՞նչ մասնագետ կլինեիք

    3.Ընկեր Քրիստինե, ինչպիսին են ձեր հարաբերությունները ձեր տղաների հետ, ընկերնե՞ր եք։

    4.Ո՞րն է ուսուցչի ու ծնողի տարբերությունը։

    5.  Դուք ձեր ամբողջ սերն ու էներգիան ծաղսում եք դպրոցում, իսկ ձեր երեխաների համար մնում է ժամանակ։

    6․Ինչով է տարբերվում սեբաստացի ծնող-ուսուցիչը այլ ծնողներից և ուսուցիչներից։

    7․Առաջին հերթին դուք սեբաստացի ծնող եք, թե սեբաստացի ուսուցիչ։

    8. Դուք կուզենայի՞ք, որ ձեր տղան էլ  լինի ուսուցիչ։

    9․Իսկ դուք հիշո՞ւմ եք ձեր դպրոցական տարիները։

Բուրգ

Բուրգի երկրաչափության սկզբնավորվել է Հին Եգիպտոսում և Բաբելոնում, սակայն ակտիվ զարգացում ապրել է Հին Հունաստանում։ Բուրգի ծավալը հայտնի էր հին եգիպտացիներին։ Առաջին հույն մաթեմատիկոսը, որ պարզել է, թե ինչին է հավասար բուրգի ծավալը, եղել է Դեմոկրիտեսը[3], իսկ ապացուցել է այն Եվդոքս Կնիդոսցին։ Հին հույն մաթեմատիկոս Էվկլիդեսը համակարգել է բուրգի մասին գիտելիքներն իր «Սկզբունքների» 12-րդ հատորում, ինչպես նաև ձևակերպել է բուրգի առաջին սահմանումը. երկրաչափական մարմին, որը սահմանափակված է հարթություններով, որոնք սկիզբ են առնում մեկ հարթությունից և հատվում են մեկ կետում (գիրք 11, սահմանում 12[4])։

Untitled

Вышла на край леса старая лосиха с длинноногим лосёнком и задремала на тёплом весеннем солнышке.

М- лосёнок

Ж-лосиха

С-солнышке

Առաջադրանքներ

Կատարի՛ր առաջադրանքները։

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ

Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

2. Բաժանի՛ բաղադրիչների (մասերի) հետևյալ բառերը․ անուշ, մանուկ, ջրաղաց, խեղճ, դուռ, հեքիաթ, օր, ուռենի, հին, քարավան, զավակ, երտասարդ, շքեղ

Օրինակ՝

պարզ-դաս

ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)

բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)

պարզ-անուշ,մանուկ,խեղճ,դուռ,հեքիաթ,օր,հին,քարավան,զավակ,երտասարդ

ածանցվոր-ուռենի-ենի(ածանց)+ուռի(արմատ),շքեղ-եղ(ածանց)+շուք(արմատ)

բարդ-ջրաղաց-ջուր(արմատ)+աղալ(արմատ)

3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները: Մեղմ-փափուկ, մտմտալ-մտածել,շքեղ-ճոխ, չքանալ-անհետանալ, խնջույքկերուխում, վերջալույս-մայրամուտ, կրակ-հրդեհ, շավիղ-ուղի, շնորհալի-տաղանդավոր, գոհ-շնորհակալ։

4. Գրի՛ր տրված բառերի հականիշները:     Բաց-փակ, գոհ-դժգոհ, գեղեցիկ-տգեղ, մեծանալ-փոքրանալ, ուրախանալ-տխրել, շնորհալի-անտաղանդ, տխուր-ուրախ, հեռու-մոտիկ, խրճիթ-տուն, բարի-չար։

Ավ․ Իսահակյան։ Այդ ոչինչը ես եմ

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:

Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, — անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.

-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:

-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

  1. Տեքստից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: դերվիշ-կախարդ անպատկառ-անամոթ

Աշուն օր

Աշնանային մի գեղեցիկ օր մենք գնացել էինք Պարզ լիճ։ Աննկարագրելի գեղեցիկ է աշունը Պարզ լճում։ Ամբողջ լճի երկայնքով ոսկեզօծ գեղեցկուհիներն են շարված։Ծառերի դեղնած տեևները օրորվելով թափվում են լճի վրա ու հետո փոքրիկ նավակի պես լող տալիս։Մեղմ քամին շշուկով շշնջում է անտառում։ Գույնզգույն տերևները օրորվելով թափվում են հողին։ Արևի վերջին շողերը մեղմ ջերմացնում էին անտառին։Արևի մայր մտնելուն պես գործի է անցնում սառը քամին։Գեղեցիկ է աշունը Պարզ լճում,աննկարագրելի գեղեցկիկ։

Let’s learn

quickly-slowly

carefully-carelessly

lowdly-quietly

well-badly

quick-slow

careful-careless

loud-quiet

bad-good

 

2. She usually walks slowly.

3. He usually rides a bike carelessly.

4. She usually rides a bike carefully.

5. He usually speaks loudly.

6. she usually speaks quietly.

7. He usually plays the piano well.

8. She usually plays the piano badly.

Ավ․ Իսահակյան։ Ամենապիտանի բանը

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

  1. Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:գահից-Թագավորական զարդարուն բարձրադիր աթոռ,  կայծքարին-Կարծր քարի մի տեսակը,