Թվական անուն, 6-րդ դասարան

Թվականներ կոչվում են այն բառերը, որոնք ցույց են տալիս առարկայի թիվ կամ քանակ, թվային կարգ, բաշխում։ Թվականները լինում են ՝ քանակական, դասական, բաշխական և կոտորակային։
Քանակական թվականները ցույց են տալիս առարկայի քանակը, թիվը և պատասխանում են քանի՞ հարցին օրինակ ՝ մեկ, տասը, քսանհինգ։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի դասը կամ թվային կարգը և պատասխանում են ո՞րերորդ, քանի՞երորդ հարցերին, կազմվում են -երորդ կամ -րորդ ածանցներով, օրինակ՝ հինգերորդ, տասներորդ, տասնմեկերորդ։
Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների քանակի բաշխումը և կազմվում են -ական վերջածանցով կամ թվի կրկնությամբ, օրինակ՝ տասական կամ տասը-տասը։
Կոտորակային թվականները ցույց են տալիս ամբողջի մաս կազմող թվեր, օրինակ՝ երկու չորրորդ։
Թվականների գրությունը
Թվականները գրվում են
արաբական նիշերով, օրինակ՝ 2,13,15,36,42,63,71,
հռոմեական նիշերով, սրանցով գրվում են դասական թվականները, օրինակ՝ II, XII, XV
Հայերենի այբուբենի թվային արժեքով, օրինակ՝
Ա֊1
Գ֊3
ճ֊100
Եվ հայերենի տառերով, օրինակ՝ երկու, տասներկու, տասնհինգ
Թվական կազմող ածանցները կոչվում են թվականակերտ ածանցներ, դրանք երեքն են՝ սուն, րորդ, ական։
Օրինակ՝
Հիսուն, երկրորդ, հարյուրական։
Տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին։
Առաջադրանքներ:
1. Հետևյալ թվականները գրել տառերով
ա. 69, 1988, 357, 2968, 99, 3-րդ, 10-րդ:

վաթսունինը,հազար ինը հարյուր ութսունութ,երեք հարյուր հիսունյոթ, երկու հազար ինը հարյուր վաթսունութ, ինըսունւնը, երորդ, տասերորդ
բ.  I,II,III,IV,V,VI,VII,VIII,IX,X:

մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տաս
2. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ-մեկական, արաջին
չորս-չորսական,չորորդ
հինգ-հինգ-հինգ, հինգերորդ
ութ-ութական,ոթերորդ
ինը-ինըական,իննևերորդ
տաս-տասական,տասերորդ
տասնինը-տասնինըական,տասնիններորդ

3․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա) Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջի, առաջին) անգամ:

բ) Շուրջ (ութանասուն, ութսուն) դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։

գ) Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը) դրամ։

դ) Բողոքի երթին մասնակցում էին (հարուրավոր, հարյուրավոր) մարդիկ։

ե) Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) է:

զ) Երեխաներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։

է) Այս տարի կայացավ հայերենագիտական միջազգային (VII–րդ, 7–րդ) գիտաժողովը։

ը) Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

4․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Իմ ուսապարկում մնացած խնձորները (երկու–երկուական, երկուական) բաժանեցի արշավականներին:

բ) Ես լավ եմ ճանաչում ձեր դասարանի երկու (գերազանցիկին, գերազանցիկներին

գ) Ինձ մոտ մնացել է երկու (տասնանոց, տասանոց) և երեք հինգանոց թղթադրամ:

դ) Ես չեմ վախենում (տասներեք, տասերեք) թվից, քանի որ ծնվել եմ ամսվա այդ օրը

ե) Շուտով ժամը (ինը, իննը) կլինի, իսկ դու դեռ պատրաստ չես դասի գնալու:

5.Գոյականների հատկանիշները արտահայտիր մեկ բառով:

Դրոշ, որ ունի երեք գույն- եռագույն
պատանի, որ տասնվեց տարեկան է-դեռահաս
շենք, որ ունի չորս հարկ-չորսհարկանի
մարդ, որ ունի երկու երես, կեղծավոր է-երկերեսանի
հրացան, որ ունի երկու փող-երկփողանի
մարդ, որ ունի միլիոններ-միլիոնատեր
աստղ, որ ունի հինգ թև-հինգթևանի

Տասնորդական կոտորակների հանումը

 

Ինչպես և գումարման ժամանակ, հանման գործողությունները հարմար է գրի առնել սյունակով, այսինքն՝ օգտագործել տասնորդական կոտորակների հանման հետևյալ հաշվեկանոնը.

1) Հանելին գրվում է նվազելիի տակ այնպես, որ հանելիի ստորակետը և թվանշանները լինեն նվազելիի ստորակետի և համապատասխան կարգերում գրված թվանշանների տակ։

2) Կոտորակների միջև դրվում է հանման նշանը, և ներքևում գիծ է տարվում։

3) Ստորակետներն անտեսվում են, և կատարվում է համապատասխան բնական թվերի հանում։

4) Գծի տակ գրված թվի գրառման մեջ ստորակետ է դրվում նվազելիի և հանելիի ստորակետների տակ։

Այս հաշվեկանոնը կարելի է կիրառել նաև այն դեպքում, երբ երկու կոտորակներում ստորակետից հետո տարբեր քանակներով թվանշաններ կան։ Դրա համար համապատասխան կոտորակի գրառման վերջում նախապես կցագրվում են պակասող քանակով զրոներ։ Ենթադրենք՝ պետք է 0,7‐ից հանել 0,381։
0,7‐ին երկու զրո կցագրելով՝ կստանանք 0,700։ Այժմ կարող ենք կիրառել հաշվեկանոնը։
0,700

0,381
——-
0,319

Եթե նվազելին կամ հանելին բնական թիվ է, ապա նրա գրառումից հետո դրվում է ստորակետ, և հանումը կատարվում է տասնորդական կոտորակների հանման հաշվեկանոնի համաձայն։

Այժմ արդեն կարող ենք ձևակերպել տարբեր նշաններ ունեցող տասնորդական կոտորակների գումարման կանոնը։ Տարբեր նշաններով երկու տասնորդական կոտորակներ գումարելու համար պետք է այդ կոտորակների բացարձակ արժեքներից ավելի մեծից հանել ավելի փոքրը և ստացված կոտորակից առաջ դնել ավելի մեծ բացարձակ արժեք ունեցող գումարելիի նշանը։

Հաշվի առնելով այս կանոնը՝ կարելի է ձևակերպել տասնորդական կոտորակների հանման ընդհանուր կանոնը։

Մի տասնորդական կոտորակից մեկ ուրիշ տասնորդական կոտորակ հանելու համար պետք նվազելիին գումարել հանելիին հակադիր թիվը։

Օրինակ` (–0,2) – (–0,1) = (–0,2) + 0,1 = –(|–0,2| – |0,1|) = –(0,2 – 0,1) = –0,1:

Առաջադրանքներ.

1) Կատարե՛ք հանում.

ա) 3,56 – 2,14 =1,42

բ) 81,22 – 53,12 =28,10

գ) 111,782 – 65,327=46,455

դ) 17,1 – 8,256 =8,844

ե) 0,625 – 0,1 =0,525

զ) 7,35 – 6,35 =1

2) Ինչքանո՞վ է 27,38 մ-ը մեծ 13,81 մ‐ից։

13.57

3) Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (0,241 – 0,15) ⋅ 100 + (3,72 + 14,25) ⋅ 10 =188,8

բ) (56,37 – 43,21) ։ 10 – (2,36 – 2,01) ։ 100 =1.3125

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1) Կատարե՛ք հանում.

ա) 1,037 – 1 =0.037

բ) 3,263 – 2 =1,263

գ) 8,002 – 8 =0,02

դ) 11,397 – 9 =2,397

ե) 107,03 – 56 =51,03

զ) 34,56 – 29 =5,56

2) Ուղղանկյան կողմերի երկարությունները 6,37 դմ և 10,01 դմ են։ Ուղղանկյան մեծ կողմը փոքրացրել են 3,2 դմ-ով, իսկ փոքր կողմը՝ 5,5 դմ-ով։ Որքա՞ն է ստացված ուղղանկյան պարագիծը։ 10,01-3,2=6,81

6,37-5,5=0,87

10,01+6,37+5,5+3,2=24,06

3) Գտի՛ր *-ը.

ա) 7,86 + * = 10,05

x=2,19

բ) 43,19 + * = 45,114

x=-1,924

գ) 117,18 – * = 38,241

x=155,421

դ) 53,27 + * = 90

x=-36.73