Առյուծն ու մարդը

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
–Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
–Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
–Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
–Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
–Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։

Առիւծը կ’ըսէ.
–Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
–Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

Արևելահայրեն

Զորավոր առյուծը  որ նստած էր ժայռի  վրայ,  կտեսնե որ գազանները
սարսափահար  վազում էին։ Առյուծը կհարցնե, թէ ինչո՞ւ փախնում և
ումից՞  կփախչեին։Դու ել փախիր,- կ’ասեն,- որովհետեև մարդն է գալիս։
–Ո՞վ է մարդը,-  հարցրեց Առյուծը,- և ի՞նչ է անոր ուժը, որ փախնեն
նրանից։Կգա և քեզի և կվնասե,- կ’ասեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կմնա իր տեղը։ Եվ ահա կգա հողագործ
մարդը։-Արի կռվենք,- կ’ասե հպարտ Առիւծը։
–Շատ լավ,- կ’ասե մարդը,- բայց քո զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպեսզի չփախնես, իսկ ես գնամ և բերեմ զէնքերս,
որպեսզի կռվենք։Առիւծը կ’ասե.
–Երդում կեր, որ պիտի գաս և ես կ’ընդունեմ ասածդ։
Մարդը երդում կերավ և Առյուծը համաձայնվեց կապումա։
Մարդը  հանեց պարանը և Առիւծը պինդ*  կապեց կաղնիի ծառին, ապա
ծառեն  կտրե հաստ ճիւղը  և կսկսի զարկել Առիւծին։
Առիւծը  կգոռա.
–Ավելի զորավոր և անխնա զարկ կողերուս, որովհետև այս խելքիս միայն
այսպիսի ծեծ պետք է։